Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս Բանկ" փակ բաժնետիրական ընկերության սեփականատերն այսուհետ արգենտինահայ գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանն է:

01.02.2007

Պարոն Էռնեկյանի խոսքերով "Կոնվերս Բանկ"-ը արդեն իսկ հայտնի է որպես վստահելի և զարգացած, միջազգային ստանդարտներին համապատասխանող բանկ և դժվար չէ այն դարձնել ՀՀ լավագույն բանկը, քանի որ արդեն իսկ մի շարք միջազգային հանրահայտ կազմակերպությունների կողմից այն համարվել է լավագույնը հայաստանյան բանկերի շարքում: Բացի այդ, պարոն Էռնեկյանի կողմից վարած ռազմավարական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանում բիզնեսի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, Բանկի հեռանկարային զարգացմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Փաստենք, որ պարոն Էռնեկյանը կձեռնարկի նաև այնպիսի միջոցառումներ, որոնք դրական ոզդեցություն կունենան բանկի աշխատակիցների առօրյա կյանքի բարելավմանը:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ

Տնօրենություն

← Վերադառնալ ցուցակին