Իգնատի Առաքելյանն ընդունել է Կոնվերս Բանկի ներկայացուցիչներին
02.11.2016
![](https://www.conversebank.am/files/n_pics/1038_s.jpg)
Banks.am
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Կոնվերս Բանկի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդիին:
Գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին կայացած հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Նախարարը ներկայացրել է նոր կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված առաջնահերթությունները` կարեւորելով այդ աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Ավելին՝ այստեղ