BANKER.AM/ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ընդլայնում է իր ծառայությունների շրջանակն ու աշխարհագրությունը:
15.10.2010
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այն է. ընդլայնել ունիվերսալ բանկին հատուկ ծառայությունների շրջանակը և աշխարհագրությունը, հոկտեմբերի 15-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացեց միանգամից 2 մասնաճյուղ ("ՓոստԲանկ Կապան 01" և "Կապան"): "ՓոստԲանկ Կապան 01" մասնաճյուղի հանդիսավոր բացմանն իր ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը և այլ պաշտոնատար անձինք:
Նշենք, որ մասնաճյուղերից "ՓոստԲանկ Կապան 01"-ը ֆիզիկական անձանց մատուցելու է փոստբանկային ծառայություններ, իսկ "Կապան" մասնաճյուղը իրավաբանական և ֆիզիկական անձանց կմատուցի "Կոնվերս բանկի" կողմից մատուցվող բանկային ողջ փաթեթը: Միաժամանակ, գործարկվեց նաև բանկի տարածաշրջանային օժանդակող գրասենյակը, որը կապահովի մարզում առկա և բացվելիք բանկի մասնաճյուղերի գործունեությունը:
Ինչպես նշեց, "Կոնվերս բանկի" գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` Կապանի ընտրությունը բանկի աշխարհագրության և ծառայություններրի ընդլայման առումով, պատահական չէր, քանի որ "Կոնվերս բանկը" կարևորում է հանրապետության հեռավոր շրջաններում ներկայացված լինելու հանգամանքը, և հավատարիմ մնալով "Բոլորի համար" կարգախոսին` ընդլայնում է բանկային ծառայությունների շրջանակը, որպեսզի հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու: "Համոզված եմ, որ "Հայփոստի" բաժանմունքներում բանկային ծառայությունների մատուցմամբ մի քանի անգամ կթեթևանա բնակչության բեռը, չէ որ փոստային բաժանմունքի ընդամենը մեկ այցով քաղաքացին կկարողանա օգտվել նաև բանկային ծառայությունների փաթեթից",-ընդգծեց նա:
"Հայփոստ" ՓԲԸ-ի հետ կնքած համագործակցության պայմանագրի շրջանակներում "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն փոստային բաժանմունքներում մատուցում է բանկային հետևյալ ծառայությունները.
-
Խնայողական և ավանդային հաշիվների բացում
-
Արտարժույթի փոխանակում
-
Կանխիկ գործառնություններ
-
Փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով
- ԱրՔա, MasterCard, VISA Դեբետային պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում
Նշենք, որ փոստբանկային ծառայությունների մեկնարկը "Կոնվերս բանկը" տվել է այս տարվա հուլիսին` "Փոստբանկ 19" մասնաճյուղից (Երևան, Բաղրամյան 23):
http://banker.am/news.php?lang=1&color=b&news_cat_id=8&news_id=11370
BANKER.AM