Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

BANKER.AM / "Կոնվերս բանկը" ընդլայնում է ծառայությունների շրջանակը` գործարկվում է առարկայազուրկ ոսկու հաշիվ

25.05.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը` այս անգամ ֆինանսական շուկա ներդնելով նոր` առարկայազուրկ ոսկու հաշիվ:

Հասարակությանը քաջ հայտնի բանկային այլ հաշիվներին զուգընթաց` առարկայազուրկ ոսկու հաշիվը ևս բացվում է հաճախորդի հրահանգով: Տեղեկացնենք, որ առարկայազուրկ ոսկու հաշիվ է հանդիսանում առանց ձուլակտորների անհատական հատկանիշների ոսկու հաշվառումը: Հաշիվ բացելիս, առարկայազուրկ ոսկու հաշվի ամբողջ ծավալով բանկը հաճախորդի հանձնարարությամբ ձեռք է բերում համապատասխան քանակությամբ ոսկի: Ընդ որում, հաշիվը մուտքագրվում է 999.9 հարգի ոսկու քանակի տվյալ օրվա գնին համարժեք ՀՀ դրամով: Առարկայազուրկ ոսկու հաշիվը ևս բանկային այլ հաշիվների նման, հաճախորդը կարող է պարբերաբար համալրել, կատարել ոսկու անկանխիկ փոխանցումներ:

Բանկային այլ հաշիվների նման, յուրաքանչյուր պահի հաճախորդը հնարավորություն ունի փակելու առարկայազուրկ ոսկու հաշիվը: Ընդ որում, ի տարբերություն այլ հաշիվների` ոսկու հաշիվը փակելիս` հաճախորդը կարող է ետ ստանալ ձեռք բերված ոսկու քանակին համարժեք գումարը` տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

Հիշեցնենք, որ առարկայազուրկ ոսկու հաշվին զուգընթաց բանկում արդեն ներդրվել է նոր` առարկայազուրկ ոսկով "Ոսկե մանուկ" երկարաժամկետ կուտակային ավանդը, ինչպես նաև իրականացվում է ստանդարտացված ձուլակտորների վաճառք:

http://banker.am/news.php?lang=1&color=b&news_cat_id=8&news_id=9562

BANKER.AM

← Վերադառնալ ցուցակին