Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն սկսել է միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը

18.03.2009

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն, մարտի 16-ից սկսել է իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, մեկ պարատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 787,1 դրամ (տվյալ արժեկտրոնի վճարման ենթակա ընդհանուր գումարը` 7.871.000): Մարտի 17-ի դրությամբ բանկն արդեն վճարել է մոտ 7.866.277 դրամ:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր անվանական, միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր անցած տարվա դեկտեմբերի 16-ին:

Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյակային հաճախականությամբ:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1.500.000.000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ` 50.000 (հիսուն հազար) հատ` յուրաքանչյուրը 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշերով:

http://www.arminfo.info/index.php?show=from_archive&search=&year=2009&mouth=03&day=18

ԱՐՄԻՆՖՈ

← Վերադառնալ ցուցակին