Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

«7 հրաշալի օր Եգիպտոսում»-ը ավարտվեց

09.03.2009

"Կոնվերս բանկում" շաբաթ օրը տեղի է ունեցել "7 հրաշալի օր Եգիպտոսում" ակցիայի խաղարկությունը: "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի և VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպված ակցիայի արդյունքում արտասահմանում գործարքները քանակապես աճել են 26%-ով, գումարային 20%-ով, իսկ ՀՀ-ում գործարքները քանակապես 26%-ով, իսկ գումարային 40%-ով:

Ակցիայի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 15 քարտապանների միջև անցկացվեց խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահեց 2 հոգու համար նախատեսված ուղեգիրը դեպի Եգիպտոս: Երկրորդ մրցանակային տեղը շահեց VISA GOLD վճարային քարտ` 500 000 ՀՀ դրամով, երրորդ տեղը` VISA CLASSIC վճարային քարտ` 150 000 ՀՀ դրամով, չորրորդից տասներորդ տեղերը VISA CLASSIC վճարային քարտեր` 80 000 ՀՀ դրամով: 11-ից 15-րդ տեղերի քարտապաններն արժանացան հետաքրքիր նվերների ու անակնկալների:

"7 հրաշալի օր" ակցիան տևել է դեկտեմբերի 8-ից մինչև փետրվարի 18-ը: Բանկի քարտապաններն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացան VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 մլն. առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 10-ն էր:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" պարբերաբար անցկացնում է ամենատարբեր ակցիաներ, որոնց արդյունքում հաճախորդներին ոչ միայն առաջարկվում է առավել ուշագրավ պայմաններ, այլև մատուցվում են անակնկալներ ու մրցանակներ:

http://www.panorama.am/am/economy/2009/03/09/converse/

PANORAMA.AM

← Վերադառնալ ցուցակին