"Կոնվերս բանկը" և VISA-ն ամփոփել են ակցիայի արդյունքները
09.03.2009
Մարտի 7-ին "Կոնվերս բանկում" տեղի է ունեցել VISA-ի հետ համատեղ անցկացված "7 հրաշալի օր Եգիպտոսում" ակցիայի խաղարկությունը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են "Կոնվերս բանկի" մամլո ծառայությունում, ակցիայի արդյունքում ՀՀ-ում եւ արտասահմանում գործարքները քանակապես աճել են 26%-ով, իսկ գումարային արտահայտությամբ` համապատասխանաբար 40% եւ 20%-ով:
Առավելագույն միավորներ հավաքած 15 քարտապանների միջև անցկացվել է խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահել է 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի Եգիպտոս: Երկրորդ մրցանակակիրը շահել է VISA GOLD վճարային քարտ` 500 հազ. դրամ պարունակությամբ, երրորդը` VISA CLASSIC վճարային քարտ` 150 հազ. դրամ պարունակությամբ:
Չորրորդից տասներորդ տեղերը զբաղեցրած քարտապաները ստացել են 80 հազ դրամի VISA CLASSIC վճարային քարտեր:
http://banks.am/am-news-2-3223.html
ՄԵԴԻԱՄԱՔՍ