Թեժ գիծ +37410 511 211

haylend.com հարթակի միջոցով ներգրավվող

 

haylend.com հարթակի միջոցով ներգրավվող

Ավանդի ընդունման պայմաններն են՝

Տեսակ

Ժամկետային

Արժույթ

ԱՄՆ դոլար; ՀՀ դրամ

Նվազագույն գումար

2,000 ԱՄՆ դոլար; 1,000,000 ՀՀ դրամ

Առավելագույն գումար

20,000 ԱՄՆ դոլար; 10,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

366 - 1470 օր

Տոկոսների վճարում

Ժամկետի վերջում

Տոկոսների կապիտալացում

Նախատեսված չէ

Ավանդի գումարի ավելացման հնարավորություն

Նախատեսված չէ

Ավանդի գումարի մասնակի ելքագրման հնարավորություն

Նախատեսված չէ

 

Տարեկան պարզ տոկոսադրույք

Ավանդի արժույթ

Ավանդի ժամկետ

366 - 546 օր

547 - 730 օր

731 - 1095 օր

1096 - 1470 օր

ԱՄՆ դոլար

4.00%

4.25%

5.25%

5.75%

ՀՀ դրամ

8.50%

8.75%

9.75%

10.00%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ավանդի արժույթ

Ավանդի ժամկետ

366 - 546 օր

547 - 730 օր

731 - 1095 օր

1096 - 1470 օր

ԱՄՆ դոլար

3.92% - 3.98%

4.15% - 4.17%

4.99% - 5.10%

5.30% - 5.44%

ՀՀ դրամ

8.25% - 8.45%

8.37% - 8.49%

8.91% - 9.29%

8.76% - 9.12%

Ուշադրություն
Հաշվարկված տոկոսագումարից գանձվում է եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով

 

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" Կանոնակարգ 8/02"-ով սահմանված Բանաձևը.


 որտեղ՝

  • A - ավանդի սկզբնական գումար
  • ո - ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համար
  • N - ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համար (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված
  • Kո - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր
  • Dո - այն թիվը, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքը ներառյալ (ավանդի ներդրման պահին` D1 = 0)

Ավանդի հետևյալ պայմանների դեպքում հաշվարկների օրինակներ

 

Սկզբնական գումար

5,000,000 ՀՀ դրամ

Ներդրման օր

01/08/2019

Ներդրման ժամկետ

366 օր (մինչև 02/08/2020)

Տարեկան տոկոսադրույք

8.5%

Տոկոսների վճարումը

Ժամկետի վերջում

Եկամտահարկ

10% տոկոսային եկամտից

 

Տոկոսագումարի հաշվարկի օրինակ

Մեկ օրվա տոկոսային եկամուտ`

5,000,000 (ներդրված գումար) x 8.5/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 1,164.40 ՀՀ դրամ

366 օրվա ընդհանուր տոկոսային եկամուտ`

1,164.40 x 365 (ավանդի փաստացի ժամկետից նվազեցրած 2 օր` ավանդի ներդրման` 01/08/2019, և վճարման` 02/08/2020, օրերը) = 425,000 ՀՀ դրամ

Տասներկու ամսվա զուտ տոկոսային եկամուտ`

425,000 – 42,500 (ընդհանուր տոկոսային եկամտի 10%-ը՝ եկամտային հարկով հարկման ենթակա գումար) = 382,500 ՀՀ դրամ (ավանդատուին վճարման ենթակա գումար ավանդի ժամկետի վերջում)

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ

Ավանդի պայմանները համադրելով Բանաձևի հետ՝


 Ավանդի ընդունման ընդհանուր պայմանները

  1. Ավանդը ենթակա է ներգրավման haylend.com ինտերնետային հասցեի ներքո հասանելի հարթակի (այսուհետ՝ Հարթակ) միջոցով ստեղծված ավանդի ներդրման հայտի (այսուհետ՝ Հայտ) հիման վրա:
  2. Ավանդատուի և "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) միջև հաղորդակցումն իրականացվում է Հարթակի և/կամ Հարթակի միջոցով Բանկին ներկայացված Հայտում նշված՝ ավանդատուի էլեկտրոնային փոստի հասցեի օգնությամբ
  3. Ավանդի ներգրավման նպատակով Բանկը, մինչ ավանդի պայմանագրի կնքումը, տեսազանգ կատարելու միջոցով կապ է հաստատում ավանդատուի հետ՝ վերջինիս կողմից Հայտում նշված կապի եղանակով՝ անձամբ ավանդի ներգրավման պայմանների հետ համաձայնությունը ստանալու նպատակով:
  4. Ավանդի ներգրավումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ ավանդատուի անունից փոխանցված գումարի միջոցներով, որոնք հաշվեգրվում են վերջինիս անունով Բանկում բացված հաշվին:
  5. Ավանդի ներգրավումը հավաստվում է պայմանագրով:
  6. Ավանդի գործողության ընթացքում ավանդային գումարի համալրման հնարավորություն նախատեսված չէ:

 

Ուշադրություն

Ավանդի ներդրումն իրականացվում է ավանդատուի համար Բանկում բացված հաշվին գումարի հաշվեգրումից հետո: Դա իրականացվում է Բանկի համար ընդունելի ֆինանսական կազմակերպությունից և ավանդատուի անունից փոխանցում կատարելու միջոցով:

ՀՀ դրամով ներդրված ավանդի դեպքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վճարվող ավանդի գումարի և տոկոսագումարի մեծությունների վրա:

ՀՀ դրամով ավանդի ներդրման դեպքում ավանդատուի կողմից՝ Բանկում բացված հաշվին փոխանցված ԱՄՆ դոլարով գումարը փոխարկվում է ՀՀ դրամի՝ ավանդի ներդրման պահին Բանկում գործող անկանխիկ առքի փոխարժեքով:

Ներդրված ավանդի գումարը կարող է տարբերվել ավանդատուի կողմից Հայտում նշված ավանդի նախնական գումարից, եթե.

ա) Ավանդատուի կողմից Բանկում բացված հաշվին փոխանցված գումարը նվազում է միջնորդ բանկ/եր/ի ծախսերի գանձումների պատճառով, ինչի կապակցությամբ Բանկին Ավանդատուի կողմից պահանջներ չեն կարող ներկայացվել:

բ) Ավանդը ներդրվում է ՀՀ դրամով (քանի որ փոխարկումն իրականացվում է Բանկում այդ պահին գործող փոխարժեքով):

Որպես ավանդ Բանկի կողմից ենթակա է ներգրավման հաճախորդի անունից վերջինիս համար բացված հաշվին փոխանցված և հաշվեգրված գումարն ամբողջությամբ, ընդ որում եթե ավանդի ներդրման պահին Բանկում բացված հաշվին առկա միջոցները գերազանցում են Բանկի կողմից տվյալ ավանդատեսակի համար սահմանված առավելագույն գումարը, ապա ավանդը ներդրվում է տվյալ ավանդատեսակի համար սահմանված առավելագույն գումարի չափով, իսկ տարբերություն կազմող գումարը համարվում է ներգրավված Բանկում գործող ցպահանջ ավանդի պայմաններով: Ցպահանջ գումարը փոխանցվում է հաճախորդին ժամկետային ավանդի մարումից հետո՝ ավանդի հիմնական գումարի և տոկոսագումարի հետ միասին: Ավանդատուի ցանկության դեպքում գումարի տարբերությունը կարող է փոխանցվել ավանդատուի հաշվին:

ՀՀ դրամով ներդրված ավանդի մարման օրը ավանդի գումարը և տոկոսագումարը Բանկում բացված ավանդատուի հաշվին մարվում են ՀՀ դրամով, այնուհետև փոխարկվում են ԱՄՆ դոլարի՝ ավանդի ներդրման պահին Բանկում գործող անկանխիկ վաճառքի փոխարժեքով՝ ամբողջ գումարն ավանդատուի՝ այլ ֆինանսական կազմակերպությունում առկա հաշվին փոխանցելու նպատակով:

Եթե Բանկն ավանդատուից չի ստացել տեղեկատվություն վերջինիս բանկային տվյալների փոփոխության մասին,և ավանդատուն չի տրամադրել Բանկին՝ վերջինիս համար ընդունելի նոր բանկային տվյալներ, ապա Բանկը ավանդի գումարը, տոկոսագումարը և, առկայության դեպքում, ցպահանջ ավանդի գումարը փոխանցում է այն ֆինանսական կազմակերպության տվյալներով, որից ի սկզբանե ստացվել էր ավանդի գումարը: Բանկի համար ընդունելի ֆինանսական կազմակերպության տվյալներ Ավանդատուի կողմից չտրամադրելու դեպքում Բանկը կարող է պահանջել ավանդի գումարը և տոկոսագումարը ստանալ Բանկ այցելելու միջոցով:

Բանկը ավանդի գումարը և տոկոսագումարը այլ ֆինանսական կազմակերպություն է փոխանցում միայն ավանդատուի անունով բացված հաշվին:

Բանկը մերժում է Հայտը, եթե.

1.     ա) Բանկին չի տրամադրվում ավանդի ներդրման հետ կապված գործարքների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ ի կատարումն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կամ ՀՀ  նորմատիվ և/կամ Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների:

բ) Հաճախորդի գործունեությունը կամ վերջինիս հետ գործարար հարաբերությունը Բանկի կարծիքով կարող է որևէ կերպ գործընկեր կամ միջազգային կազմակերպությունների մոտ առաջացնել Բանկի կողմից Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ոչ արդյունավետ մեխանիզմների կիրառման կասկածներ  և/կամ բացասական ազդեցություն ունենալ Բանկի հեղինակության վրա (օրինակ,  եթե Հաճախորդը կամ նրա հետ փոխկապակցված անձինք հայտնվում են Միավորված ազգերի կազմակերպության /ՄԱԿ/ Անվտանգության Խորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրամիության կամ այլ հատուկ ցուցակված անձանց սանկցիոն ցանկերից որևէ մեկում):

գ) Հաճախորդի գործունեությունը կամ նրա կողմից կատարված որևէ գործառնություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից դիտարկվել է որպես կասկածելի լինելու չափանիշներին համապատասխանող և դրա համար պահանջվող հիմնավոր փաստաթղթերը և/կամ փաստարկները չեն ներկայացվել նշված ժամկետներում:

2.    Բանկը չի նույնականացնում հաճախորդին Բանկին տրամադրված տվյալներով, և/կամ ավանդի ներդրման համար Բանկի կողմից կատարվող տեսազանգի ընթացքում հաճախորդից չի ստանում բավարար հաստատումներ, որոնց հիման վրա Բանկը կկարողանար եզրահանգել, որ հաճախորդն անձամբ ցանկանում է Բանկում ներդնել ավանդ՝ Հայտում ներկայացված պայմաններով:

3.    Ավանդի գումարը ենթակա է փոխանցման կամ փոխանցվել է Բանկի համար ոչ ընդունելի ֆինանսական կազմակերպությունից, և/կամ ավանդի գումարի փոխանցման գործընթացում ներգրավված է ավանդատուից տարբեր՝ երրորդ անձ:

4.    Բանկում հաճախորդի համար բացված հաշվին առկա գումարը ավանդի ներգրավման պահին փոքր է տվյալ ավանդատեսակի համար սահմանված նվազագույն գումարի մեծությունից: Այդ դեպքում ավանդի գումարը հետ է փոխանցվում հաճախորդին

5.    Հաճախորդը չի կատարել փոխանցումը կամ փոխանցված գումարը չի հաշվեգրվել հաճախորդի համար Բանկում բացված հաշվին՝ վերջինիս բանկային տվյալների տրամադրմանը հաջորդող 10 /տասը/ բանկային օրվա ընթացքում:

6.    Ավանդատուին ավանդի գումարի փոխանցումը Ավանդատուի՝ այլ ֆինանսական կազմակերպության հաշվին Բանկն իրականացվում է Բանկում փոխանցման պահին OUR2 տարբերակի համար գործող պայմաններով և սակագներով:


2 Գումարը շահառուին կհասնի ամբողջությամբ ԱՄՆ-ում գտնվող բանկ փոխանցելու դեպքում. այլ երկրներում գտնվող բանկերի փոխանցելու դեպքում փոխանցվող գումարից կգանձվեն միջնորդ բանկ/եր/ի ծախսերը:

 Տոկոսների հաշվարկման և վճարման կարգը

  1. Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  2. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադրույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365, կամ 366 օր՝ նահանջ տարվա համար:
  3. Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
  4. Ավանդային պայմանագրով որոշված տոկոսադրույքի չափը Բանկը չի կարող միակողմանիորեն նվազեցնել:

Լրացուցիչ տեղեկատվություն

  1. Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
  2. Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
  3. Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ՝ Ավանդի ներգրավման և մարման գործառնությունների:
  4. Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:
     

Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծումը

1. Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսների վերահաշվարկ` Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսադրույքով (0.1% տարեկան):

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Փոխանցումների հետ կապված գործառույթների սակագներ

 

Բանկի կողմից ԱՄՆ դոլարով փոխանցման կատարում (OUR) *

0.1%, նվազագույնը 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը 45,000 ՀՀ դրամ **

Փոխանցման փնտրման, պայմանների փոփոխման, hետ կանչման հանձնարարականի կատարում, փոխանցման հետ վերադարձ թղթակից բանկի կողմից

25,000 ՀՀ դրամ ***

Կատարված փոխանցման SWIFT հաստատման տրամադրում

3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

 

* Փոխանցումը Բանկի կողմից կատարվում է ոչ ուշ, քան ավանդի մարման օրվան հաջորդող աշխատանքային օրը
** Գանձումն ԱՄՆ դոլարով միջոցներից կատարվում է փոխանցման կատարման պահին Բանկում գործող առքի փոխարժեքով
*** Սակագինը ներառում է Բանկի թղթակից բանկերի միջնորդավճարները: Երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են հաճախորդից լրացուցիչ:

Բանկից անկախ պատճառներով հանձնարարականի կատարման արդյունքի անբավարարության դեպքում, վճարված միջնորդավճարի գումարը ենթակա չէ վերադարձման:

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ

Քաղվածքների տրամադրում առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ մեկ անգամ՝
0 ՀՀ դրամ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում ՝ մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝
3,000 ՀՀ դրամ

 

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում

5,000 ՀՀ դրամ

Մեկ ամսից ավելի բացված ավանդների դեպքում

3,000 ՀՀ դրամ

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 3 տարի վաղեմություն ունեցող

12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

3 տարի և ավելի վաղեմություն ունեցող (Բանկում պահպանված լինելու դեպքում)

24,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

 

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն ԱՄՆ դոլարով ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ ԱՄՆ դոլարով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և ԱՄՆ դոլարով ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն
Հեռախոս՝ +374 10 583514, 

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15 ("Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն, 7-րդ հարկ)
Էլ. փոստ՝ info@fsm.am; հեռախոս` +374 60 701111; ֆաքս` +374 10 582421

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511 211; Skype ՝ conversebank-callcenter
     

 Տեղեկատվական ամփոփագիր 

Ֆինանսներ բոլորի համար

 

                                                                                                  Թարմացվել է 01.02.2020թ.08:50