Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա

 

Ոսկու գրավով ապահովված վարկերի և ոսկու ստանդարտացված ձուլակտորների ձեռքբերման վարկերի տրամադրման ակցիա

Ակցիան գործում է 2020թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2021թ. հունվարի 30-ը ներառյալ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ակցիայի շրջանակներում ոսկու գրավով ապահովված վարկերը և ոսկու ստանդարտացված ձուլակտորների ձեռքբերման վարկերը (այսուհետ՝ Վարկ) տրամադրում է ներքոնշյալ պայմաններով.

Վարկատեսակ

Ոսկու գրավով ապահովված վարկեր

"Երեք 9"

Ոսկու ստանդարտացված ձուլակտորների ձեռքբերման վարկեր

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

12 ամիս

Վարկի գումար

50,000 - 3,000,000 ՀՀ դրամ

100.000 - 8.000.000 ՀՀ դրամ

Վարկի և տոկոսների մարման եղանակ

Անուիտետային /հավասարաչափ ամսական մարում/

Վարկ/գրավ հարաբերակցություն

100%

Մինչև 90%

Մինչև 80%

Տարեկան անվանական տոկոսադրույք

13%

13%

10%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

15.89 - 16.11%

12.51 - 12.67%

Տրամադրման միանվագ վճար

Վարկի սկզբնական գումարի 1%

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

 Գրավադրվող ոսկու (որպես ջարդոն)՝ ըստ հարգերի մեկ գրամի գնահատման գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկի ապահովում

  • Ոսկյա իրերի գրավ
  • Ձեռքբերվող ոսկու ստանդարտացված ձուլակտորի գրավ

Որպես գրավ չի ընդունվում սպիտակ ոսկի:
Արժեքները, անկախ նրանց տեսակից, ընդունվում են որպես ոսկու ջարդոն, այլ ոչ թե որպես զարդ/գեղարվեստական նմուշ:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

1,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

13%

Մարման ժամկետ

12 ամիս

Մարման տեսակ

անուիտետային

 Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)
Տրամադրման վճար

89,317
10,000

Ընդհանուր տոկոսագումար

71,807

Մարումների հանրագումար

1,081,807

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայությունների համարանիշի /ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք/ բնօրինակները կամ նույնականացման քարտ


Ուշադրություն

Վարկի տրամադրման պահին հաճախորդի վերաբերյալ ԱՔՌԱ հարցման կատարումը պարտադիր է:

Վարկի ձևակերպման կամ սպասարկման ընթացքում վարկառուն իրավունք ունի Բանկի կողմից սահմանված պայմաններով լիազորել ցանկացած երրորդ անձի, վարկային պարտավորությունները կատարված լինելու դեպքում, Բանկից ստանալու գրավադրված ոսկյա իրերը: Երրորդ անձի ներկայությունը լիազորագիրը տրամադրելիս պարտադիր է:

Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկին գրավատուին է վերադարձվում նույն օրը, եթե հաճախորդը մոտեցել է վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետին, և հաջորդ աշխատանքային օրը՝ այլ դեպքերում:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

Վարկի տրամադրման որոշման կայացումը, հաճախորդի իրազեկումը և վարկի տրամադրումն իրականացվում է դիմելու օրը:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը կարող է տրամադրվել հաճախորդի նախընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ հաշին փոխանցման միջոցով:
 

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն", ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=gold 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 

Տեղեկատվական ամփոփոգիր

Ֆինանսներ բոլորի համար