Թեժ գիծ +37410 511 211

Պահատուփերի ակցիա

 

Անհատական պահատուփերի տրամադրման արշավ

Գործում են 2024թ. օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ

Արշավի շրջանակներում ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի և ոչ ռեզիդենտ հաճախորդների) նշված մասնաճյուղերում կտրամադրի անհատական պահատուփեր (այսուհետ՝ Պահատուփ) հետևյալ պայմաններով.

Մասնաճյուղ / Գրասենյակ

Հասցե

''Դավթաշեն'' մասնաճյուղ

ք. Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 18/6 տարածք

''Նոր Նորք'' մասնաճյուղ

ք. Երևան, Գայի պողոտա, 10/6

''Էջմիածին'' մասնաճյուղ

ք. Էջմիածին, Մաշտոցի 69/90

''Գյումրի'' մասնաճյուղ

ք. Գյումրի, Երևանյան խճղ., 7/7

 

Ուշադրություն

Արգելվում է դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքի (ներառյալ` թմրանյութեր, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, ռադիոակտիվ նյութեր), ինչպես նաև շուտ փչացող ապրանքների (սննդամթերք, թունաքիմիկատներ) պահպանումը: Հաճախորդը նաև հավաստիացնում է, որ Պահատուփում տեղադրվող արժեքները որևէ կերպ կապված չեն հանցավոր գործունեության հետ:

Պահատուփերի չափսեր և սակագներ (ներառյալ ԱԱՀ)

Ժամկետ

Չափ (բ/լ/ե մմ)

1 - 30 օր

31 - 90 օր

91 - 180 օր

181 - 360 օր

Փոքր - 85 x 300 x 500

5,000 ՀՀ դրամ

7,500 ՀՀ դրամ

12,500 ՀՀ դրամ

17,500 ՀՀ դրամ

Միջին - 170 x 300 x 500

7,500 ՀՀ դրամ

10,000 ՀՀ դրամ

15,000 ՀՀ դրամ

22,500 ՀՀ դրամ

Մեծ - 170 x 610 x 500

10,000 ՀՀ դրամ

15,000 ՀՀ դրամ

22,500 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

Շատ մեծ - 340 x 610 x 500

12,500 ՀՀ դրամ

17,500 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

45,000 ՀՀ դրամ

Ուշադրություն

Հաճախորդի նախաձեռնությամբ Պահատուփի վարձակալության վաղաժամկետ դադարեցման դեպքում չօգտագործված ժամկետի սպասարկման վճարը ենթակա չէ վերադարձման:

 Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 

Դեպոնացվող գումար

 Արշավի շրջանակներում Պահատուփերը կտրամադրվեն առանց Բանկի սակագներով սահմանված ապահովագրական դեպոզիտի գումարն ապահովելու:

Ուշադրություն

Պահատուփի բանալին կորցնելու կամ վնասելու դեպքում Բանկն իրավասու է Հաճախորդից գանձել սակագներով սահմանված ապահովագրական դեպոզիտի գումարի չափով վճար:

Բանալու կորստի կամ վնասվելու դեպքում, եթե Հաճախորդը շարունակում է օգտվել Պահատուփից, տվյալ պահին փականի փոփոխման անհնարինության դեպքում Հաճախորդին տրամադրվում է նույն չափի նոր Պահատուփ՝ գործողի ժամկետով, իսկ նույն չափի ազատ Պահատուփի բացակայության դեպքում՝ այլ չափի՝ չգանձելով օգտագործման գումար:

 Պահատուփերի ընթացիկ սպասարկում

1. Պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդը՝ պայմանագրով ամրագրված ժամերի սահմաններում կարող է օգտվել Պահատուփից (ավելացնել կամ վերցնել այնտեղ պահպանվող արժեքները, իրականացնել պայմանագրի շրջանակներում ցանկացած գործողություն):
2. Պահատուփի պայմանագրի ժամկետի ավարտից հետո այն երկարաձգելու անհնարինության դեպքում գանձվում է յուրաքանչյուր հաջորդ օրվա սպասարկման համար 1,000 ՀՀ դրամ մինչ պայմանագրի փակումը կամ երկարաձգումը:
3. Հաճախորդի անունից կարող են հանդես գալ.

• լիազորված անձը՝ սահմանված ձևաչափով Բանկի տարածքում կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա,
• Հաճախորդի հետ փոխկապակցված անձը՝ Բանկի կողմից սահմանված փոխկապակցվածության վերաբերյալ հայտարարության և անհատական պահատուփի պայմանագրի հիման վրա:

Պահատուփերի վարձակալության ժամկետի երկարաձգում

Պահատուփերի վարձակալման ժամկետը կարող է երկարաձգվել.

1. Հաճախորդի ցանկությամբ՝ պայմանագրում ավտոմատ երկարաձգման դրույթի առկայության դեպքում, ինչպես նաև գրավոր կամ հեռակառավարման համակարգերի միջոցով ներկայացված դիմումի հիման վրա: Այս դեպքում Հաճախորդի բանկային հաշիվներից որևէ մեկում գումարի առկայության դեպքում կատարվում է սակագներով սահմանված վճարի գանձում:
2. Բանկի նախաձեռնությամբ, եթե Հաճախորդը ժամկետի ավարտին չի ներկայանում Բանկ` պայմանագրի դադարեցման կամ երկարաձգման համար, և Հաճախորդի բանկային հաշիվներին առկա է համապատասխան չափով գումար: Բանկը կարող է վարձակալության ժամկետը երկարաձգել
• Հաճախորդի հետ կնքված պայմանագրի ժամկետով,
• այն առավելագույն ժամկետով, որի երկարաձգման համար Հաճախորդի բանկային հաշիվներին առկա են համապատասխան ֆինանսական միջոցներ:
3. Եթե Բանկին հայտնի է դառնում, որ Հաճախորդը մահացել է, ապա Պահատուփի տրամադրման ժամկետի դադարեցման գործընթացը կարող է երկարաձգվել առանց միջնորդավճարի գանձման 6 ամիս ժամկետով՝ մինչև ժառանգների ի հայտ գալը:
 

 

Ուշադրություն

Եթե Հաճախորդը չի իրականացնում պայմանագրի ժամկետի երկարաձգում կամ ի պահ հանձնված արժեքների հետ վերցնելու պարտականությունը, պայմանագրով սահմանված ժամկետներում Բանկն իրավունք ունի բացել Պահատուփը և իր ընտրությամբ.

·  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, աճուրդով վաճառել Պահատուփում գտնվող արժեքները,

·  պահել Պահատուփում գտնվող գույքը` մինչև Հաճախորդի հայտնվելը և պահպանության լրացուցիչ ժամկետի համար վճարելը,

·  Պահատուփում վաճառքի ոչ ենթակա գույք (փաստաթղթեր, բանալիներ և այլն) հայտնաբերելու դեպքում այդ գույքն ուղարկել ոստիկանություն կամ Հաճախորդի բնակության/գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

Պահատուփերի օգտագործման դադարեցում

Պահատուփերի օգտագործումը դադարեցվում է.
1. Պահատուփից պահպանման ենթակա արժեքները վերջնականապես հանելուց հետո (պայմանագրի ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ լուծելու դեպքում)
2. Բանկի նախաձեռնությամբ.
2.1 եթե վարձակալության միջնորդավճարը չի վճարվել,
2.2 եթե երեք տարի շարունակ իրականացվել է վարձակալության ժամկետի երկարաձգում բանկային հաշվին առկա միջոցներից՝ առանց Հաճախորդի Բանկ ներկայանալու,
2.3 Հաճախորդի մահվան դեպքում, եթե 6 ամսից հետո ժառանգներ չեն ներկայացել:

 

 

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

Ֆիզիկական անձ

1

Անձը հաստատող փաստաթուղթ

2

Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ, չի պահանջվում, եթե հաճախորդը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնում է նույնականացման քարտ, որտեղ ամրագրված է ՀԾՀ

 

Հաշվետեր հաճախորդների դեպքում փաստաթղթերը կրկնակի չեն հավաքագրվում, ստուգվում են դրանց առկայությունը հաճախորդի թղթապանակում և անհրաժեշտության դեպքում համալրվում:
Ներկայացված փաստաթղթերը հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պահանջվում է դրանց նոտարական վավերացմամբ թարգմանություն հայերեն լեզվով:

Ուշադրություն

Բանկն իրավունք ունի նշված դեպքերում, անկախ Հաճախորդի ներկայության կամ համաձայնության առկայության փոստից, բացել Պահատուփը.

·  ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կամ պետական իրավասու այլ մարմնի վճռի/որոշման հիման վրա,

·  եթե առկա են ծանրակշիռ և հիմնավոր նախադրյալներ ենթադրելու, որ վտանգված է Բանկի անվտանգությունը և/կամ գործունեությունը, և/կամ պահատուփում գտնվում է պայմաններով կամ ՀՀ օրենսդրությամբ արգելված գույք,

·  կողմերի միջև պայմանագրային հարաբերություններ սահմանող փաստաթղթերով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Բանկի պատասխանատվությունը չի կարող գերազանցել 5.000.000 ՀՀ դրամը` անկախ Պահատուփում առկա գույքի արժեքից: Ուստի Հաճախորդն իրավունք ունի իր հաշվին ապահովագրել 5,000,000 ՀՀ դրամը գերազանցող արժեքը:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:


Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ"ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 Թարմացվել է 21.08.2024թ.

Տեղեկատվական ամփոփագիր