Տեխնիկական աշխատանքներ ԱրՔա համակարգում
Մարտի 14-ին ժամը 07:00-ից 12:00-ը ArCa համակարգը ժամանակավորապես չի գործի՝ կապված տեխնիկական աշխատանքների հետ
Տեղեկացնում ենք, որ 2015թ-ի մարտի 14-ին ժամը 07:00-ից մինչև 12:00-ը ԱրՔա ընկերության մասնագետների կողմից կատարվելու են տեխնիկական աշխատանքներ:
Այդ պատճառով նշված ժամանակահատվածում անհասանելի են լինելու հետևյալ համակարգերը՝
- Ընկերության http://www.arca.am, https://www.arca.am, eCommerce համակարգով օնլայն վճարումները
- www.arca.am կայքում և բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունման համակարգը
- Վիրտուալ քարտերով աշխատող էլեկտրոնային խանութների համակարգը
- SMS-հաղորդագրությունների ուղարկման համակարգը (հաղորդագրությունները կգեներացվեն, բայց կուղարկվեն ուշացմամբ)
- mConverse համակարգի միջոցով քարտային հաշիվներից կատարվող գործարքները
Հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր անհանգստության համար:
Հայտարարված է` 13.03.2015