Փոստբանկ Կապան 01 մասնաճյուղի գործունեության դադարեցում
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի 24.12.2014թ. թիվ 1/1265Ա որոշման համաձայն <<Կոնվերս Բանկ>> փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել է դադարեցնել բանկի <<Փոստբանկ Կապան 01>> մասնաճյուղի գործունեությունը, որը գտնվում էր ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Թումանյան 1 հասցեում:<<Փոստբանկ Կապան 01>> մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է ընդմիշտ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Թումանյան 1 հասցեում գործում է նաև <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի <<Կապան>> մասանաճյուղը՝ <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի կողմից դիտարկվում է հետագայում Կապան քաղաքի այլ վայրում մասնաճյուղ բացելու հնարավորությունը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ /37410/ 511211 կամ Ձեր հարցերն ուղղել [email protected] էլ. հասցեին:
Հայտարարված է` 16.01.2015