ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՈՒՂՂՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր ՀՎՀՀ ԿԱՄ ՀԾՀ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՂՂՎԻ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացիր քո իրավունքների և պարտականությունների մասին
"Հանրային ծառայությունների համարանիշի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գանձապետարան ուղղվող
- հարկերը
- տուրքերը
- պարտադիր վճարները
ՊԱՏՇԱՃ կատարելու համար հարկավոր է ներկայացնել նաև.
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձի:
- Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), եթե Դուք ֆիզիկական անձ եք: Բացակայության դեպքում ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԾՀ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԵԶԱԿԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈՓՈԽՎԵԼ:
ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր
ՀՎՀՀ ԿԱՄ ՀԾՀ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՂՂՎԻ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Եթե ԴԵՌ չունեք հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), հարկավոր է`
- Դիմել Ձեր տարածքային (այնտեղ, որտեղ հաշվառված եք) անձնագրային ծառայությունների բաժանմունք
Եթե Դուք հաշվառված եք մարզերում, սակայն ցանկանում եք ՀԾՀ-ն ձեռք բերել Երևանում, ապա կարող եք դիմել Անձնագրային և վիզաների վարչություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք):
- Ներկայացնել Ձեր անձնագիրը և անձնագրի պատճենը
ՀԾՀ ձեռք բերելը արագ է և անվճար:
Անձնագրային և վիզաների վարչության
ԹԵԺ ԳԻԾ՝ 010 37-02-64
Հայտարարված է` 03.03.2014