Ինտերնետ-բանկային ծառայությանը միացել է նաև "Օրանժը"
Տեղեկացնում ենք, որ այսուհետ ինտերնետ-բանկային ծառայության շնորհիվ կարելի է կատարել նաև "Օրանժ" ընկերության բջջային հեռախոսավարձերի վճարումները:
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ այսուհետ ինտերնետ-բանկային ծառայության շնորհիվ կարելի է կատարել նաև "Օրանժ" ընկերության բջջային հեռախոսավարձերի վճարումները: Մինչ օրս կոմունալ վճարներից բացի, ինտերնետ-բանկային ծառայության միջոցով կատարվում էր "Բիլայնի" և "ՎիվաՍելի" բջջային հեռախոսավարձերի վճարումները:
Հիշեցնենք, որ ինտերնետ-բանկային ծառայության շնորհիվ "Կոնվերս բանկի" հաճախորդները կարող են կատարել`
-
փոխանցումներ հաշիվներով (վճարման հանձնարարականների ուղարկում)
-
արտարժույթի փոխանակում անկանխիկ եղանակով
-
կոմունալ և այլ վճարներ
-
միջոցների համալրում ArCa, VISA, MasterCard քարտային հաշիվներին
-
ավանդների ձևակերպում ավանդային պայմանագրերի կնքման միջոցով
-
վարկերի մարման հանձնարարականների ներկայացում
-
հաշիվների մնացորդի և առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքների և տեղեկատվության ստացում
-
քարտային, վարկային և այլ հայտերի ներկայացում:
Հայտարարված է` 18.04.2011