Հայտարարություն
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ գնահատման գործունեություն իրականացնող անձանց միջև բանկում գրավադրվող գույքի գնահատման նպատակով:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից գնահատման գործունեություն իրականացնող անձին ներկայացվող նվազագույն պահանջներն են.
-
Բոլոր այն պահանջները, որոնք պարտադիր են ըստ "Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին" ՀՀ օրենքի և ՀՀ "Անշարժ գույքի գնահատման" ստանդարտի,
-
Երեք տարվա աշխատանքային փորձ,
-
Մարզերում գնահատում իրականացնելու հնարավորություն,
-
Գնային մրցունակ համակարգ,
-
Իր կողմից գնահատված գույքի անվճար վերագնահատում` տարեկան մեկ անգամ,
-
Անշարժ գույքի շուկայի վերաբերյալ եռամսյակային վերլուծության անվճար տրամադրում (գների աճ, անկում, %-ային համեմատություն նախորդ եռամսյակի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ),
-
Լիկվիդացիոն գործակիցների սանդղակի տրամադրում` ըստ գույքի տեսակի և տարածաշրջանների,
-
Վթարային շենքերի և իրացման գոտիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
-
Գնահատման արդյունքների ներկայացում` տեղեկատվական նամակի տեսքով, որում նշված արժեքները չպետք է տարբերվեն վերջնական հաշվետվության շուկայական և լիկվիդացիոն արժեքներից: Տեղեկատվական նամակը բանկին պետք է ներկայացվի էլեկտրոնային և թղթային տեսքով:
Գնահատման գործունեություն իրականացնող անձին ներկայացվող լրացուցիչ պահանջներն են.
-
Համագործակցող անձինք "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում պետք է բացեն համապատասխան հաշիվ, որի միջոցով կկատարվի գնահատման վճարումը,
-
Բանկի համապատասխան աշխատակիցների համար կազմակերպությունը կկազմակերպի պարբերական անվճար սեմինարներ` անշարժ գույքի շուկային և գներին ծանոթացնելու նպատակով,
-
Գնահատման գործունեություն իրականացնող անձը կզբաղվի նաև իր կողմից գնահատված անշարժ գույքի առքուվաճառքով և վարձակալությամբ,
-
Առկա է "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի հետ համագործակցության փորձ,
-
Գնահատուղ կազմակերպությունն ունի պատասխանատվության ապահովագրություն,
-
Կազմակերպությունում աշխատում են 2-ից ավելի որակավորված գնահատող:
Վերը նշված պայմաններին բավարարելու դեպքում կարող եք դիմել "Կոնվերս բանկ" ՓԲԸ մինչև 01.07.2010թ.` ներկայացնելով.
- լիցենզիաների պատճենները,
- գնահատողների որակավորման վկայականների պատճենները,
- կատարվող ծառայությունների գնացուցակը, ներառյալ կատարման ժամկետները, գնահատման հաշվետվության և տեղեկատվական նամակի ձևանմուշները,
- ընկերության կանոնադրության պատճենը,
- պետ. ռեգիստրի վկայականի պատճենը,
- տնօրենի անձնագրի պատճենը,
- ՀՀ տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի/կետերի հասցեները:
Մեր տվյալներն են. հասցե` "Կոնվերս բանկ" ՓԲԸ Վ. Սարգսյան 26/1,
հեռ. 511 254, 511 211 (325)
էլ հասցե` [email protected]
Հայտարարված է` 18.06.2010