Արտաքին աուդիտի մրցույթի ծանուցման մասին
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ 2010թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ 2010թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով:
ա) Մրցույթին կարող են մասնակցել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.
-
ունեն առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքային փորձ կամ միջազգային ճանաչում (ընդգրկված են լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքում)
-
աուդիտ իրականացնող խմբի ղեկավարը և անդամները ունեն համապատասխանաբար առնվազն 3 և 2 տարվա բանկային աուդիտի աշխատանքային փորձ,
-
ապահովում են աուդիտի աշխատանքներին մասնակցող առնվազն 3 աշխատակիցների (ներառյալ խմբի ղեկավարի) միջազգային հաշվապահական որակավորման (Էյ-Սի-Սի-Էյ, Փի-Սի-Էյ և այլն) առկայություն:
բ) Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.
-
2010թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:
-
2010թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված "Նամակ ղեկավարության" փաստաթղթի ներկայացումը:
Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն ուչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 5-ը:
գ) Մրցութի հայտերը պետք է ներկայացվեն լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված երկու ծրարներով.
-
Տեխնիկական փաթեթ (ընկերության աուդիտորական փորձը, հատկապես անհրաժեշտ է շեշտադրել բանկային համակարգում փորձը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, ընկերությունում աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման մեթոդները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները),
-
Ֆինանսական փաթեթ (աուդիտի արժեքը ներառյալ հարկերը):
Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն հայերեն և անգլերեն լեզուներով: Անհրաժեշտության դեպքում, մինչև փաթեթների բացման օրը մրցույթի մասնակիցներից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
Մրցույթում հաղթող կճանաչվի բանկում գործող չափանիշներով սահմանված լավագույն առաջարկ ներկայացնողը:
դ) Մրցույթի հայտերը "Կոնվերս բանկ" ՓԲԸ պետք է ներկայացվեն մինչև 2010թ-ի հունիսի 4-ը, ժամը 16:00, առձեռն կամ փոստով` կնքված և փակ ծրարներով:
Մրցութային հայտերը բացվելու են մրցույթային հանձնաժողովի նիստում, հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 օր անց` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Մրցութային հայտեր ներկայացրած անձինք (ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել մրցութային հայտերի բացմանը:
Բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության վերաբերյալ ընթացակարգ
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ներքին աուդիտի ղեկավար Լիլիթ Յորդանյանին հետևյալ հասցեով`
0010 ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, "Կոնվերս բանկ" ՓԲԸ, հեռ.` 511 258, ֆաքս` 511 212, էլ. փոստ` [email protected].
Հայտարարված է` 06.05.2010