"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության "Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ԳՖԿ) հետ ունեցած համագործակցության պայմանագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում է ՀՀ դրամով ֆինանսավորում հետևյալ պայմաններով.
|
2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ծրագիր |
|
|
Նպատակ |
Սույն ծրագրով տոկոսագումարների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների` 1. պտուղբանջարեղենի գնումներ, 2. խաղողի գնումներ, 3. կաթի գնումներ, 4. սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ, 5. շինշիլայի գնումներ։ |
|
Շահառու |
Գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ |
|
Վարկի գումար |
- Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ ՀՀ դրամը: - Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ: - Սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ ՀՀ դրամը: - Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ ՀՀ դրամը: - Սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն ՀՀ դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն ՀՀ դրամը: - Շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն ՀՀ դրամը:
Միևնույն վարկառուի կողմից վերը նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա։ |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Սկսած 12%-ից, որից սուբսիդավորվում է 9 տոկոսային կետը, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի №1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող ու վերամշակող տնտեսավարողների դեպքում՝ 12 տոկոսային կետը:
Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
0 – 19.48% Ներառում է նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: |
|
Ժամկետ |
- Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 18 ամիս - Խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 36 ամիս Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ վարկը տրամադրելու պահից` - ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 6 ամիս - խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 12 ամիս
Վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտավորությունը առաջանում է տրամադրման պահից սկսած: |
|
Այլ պայմաններ |
1. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը. ü պետք է ունենան բարվոք վարկային պատմություն՝ վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է ունենան հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություններ, ü դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չպետք է ունենան չկատարված հարկային պարտավորություններ: 2. Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի վարկառուի և գյուղացիական տնտեսությունների և/կամ կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և/կամ անհատ ձեռնարկատերերի (վաճառող) միջև կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը, իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը, ընդ որում տրամադրվող վարկի չափի հաշվարկում չի ներառվում վարկառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ վարկառուի հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքների բերքից կամ կովերի կաթից վարկառուի հետ կնքված հումքի գնման պայմանագրերում նշված հումքի արժեքը: |
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների Լիզինգի աջակցության ծրագիր
|
1. ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների Լիզինգի աջակցության ծրագիր |
|
|
Նպատակ |
Լիզինգը տրամադրվում է հետևյալ ոլորտներում օգտագործվող ագրոպարենային սարքավորումների ձեռք բերման նպատակով. 1. անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն խխունջաբուծություն, 2. բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն 3. սառնարանային տնտեսություն, այդ թվում՝ կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ 4. թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն 5. սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կոմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ 6. ագրովերամշակող արդյունաբերություն 7. ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ 8. ավտոամբարձիչներ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ |
|
Լիզինգառու |
ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ |
|
Լիզինգի գումար |
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 2,000.0 մլն ՀՀ դրամը (լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռք բերման գինը, լիզինգի առարկայի ՀՀ ներմուծման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն, այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա): |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Լիզինգը տրամադրվում է. - ՀՀ դրամով՝ սկսած 12%-ից*, որից սուբսիդավորում է 10 տոկոսային կետը, - Արտարժույթով՝ սկսած 9%-ից*, որից սուբսիդավորում է 6 տոկոսային կետը,
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար սուբսիդավորվում է` ՀՀ դրամով տրամադրված լիզինգի` 12, արտարժույթով տրամադրված լիզինգի` 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում:
Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով, 01.09.2024թ-ից մինչև 31.12.2026թ-ը, ՀՀ դրամով տրամադրվող լիզինգը սուբսիդավորվում է 12, իսկ արտարժույթովը՝ 7 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։
Բանկի կողմից լիզինգի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
- ՀՀ դրամով՝ 0 - 12.82% - Արտարժույթով՝ 2.02 - 13.99% Ներառում է նաև լիզինգը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: |
|
Կանխավճար |
Լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 20% |
|
Ժամկետ |
Մինչև 60 ամիս, իսկ խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ (շնեկային փոխադրիչով սնող բունկեր, ջարդիչ չանչազատիչ, փլուշապոմպ, պնևմատիկ մամլիչ, ժապավենային և շնեկային փոխադրիչներ, մխոցավոր և կենտրոնախույս պոմպեր) և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով` մինչև 84 ամիս.
Լիզինգի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս: Բացի այդ, Բանկի կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով: Լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտավորությունը առաջանում է տրամադրման պահից սկսած: |
|
Այլ պայմաններ |
1. Նույն լիզինգառուն Ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ: 2. Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ենթակա է պարտադիր ապահովագրման վնասվածքի և կորստյան ռիսկերից` Բանկի հաշվին: 3. Այն դեպքում, երբ ջերմատունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական ջերմատունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է ջերմատունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի N1612-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում): 4. Այն դեպքում, երբ սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավուրումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա: 5. Այն դեպքում, երբ սպանդանոցը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սպանդանոցը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա: Այս դեպքում սպանդանոցի կառուցման նախագիծը և անասնաբուժասանիտարական պահանջները նախապես համաձայնեցվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ: |
|
* Կախված գործունեության բնույթից, վարկունակությունից, վարկային պատմությունից և վարկ/գրավ հարաբերակցությունից: |
|
|
Գրավի առարկայի գնահատում |
Անշարժ գույքի դեպքում՝ սկսած 18,000 ՀՀ դրամից (կախված տեսակից և մակերեսից) Շարժական գույքի դեպքում՝ սկսած 10,000 ՀՀ դրամից (կախված տեսակից) |
|
Միասնական տեղեկանք |
Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ Շարժական գույքի դեպքում՝ 0 |
|
Գրավի իրավունքի գրանցում |
Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ |
|
Նոտարական վավերացում |
20,000 ՀՀ դրամ |
|
Գրավադրվող գույքի ապահովագրություն |
- Անշարժ գույք՝ 0.12 - 0.45 (պահանջի առկայության դեպքում) - Մարդատար մեքենա (Կասկո)՝ 1.9 - 3.2% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%) - Այլ շարժական գույք (այդ թվում՝ ապրանքանյութական պաշարներ)՝ 0.17 - 2.6% - Հատուկ նշանակության շարժական գույք՝ 0.36 - 2.1% |
|
3. ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման 2021-2026թթ. ծրագիր |
|
|
Նպատակ |
Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնում, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակում, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդնում: - Ծրագիրն իրագործվում է երկու բաղադրիչով` 1. վարկերի տոկոսագումարի մասնակի սուբսիդավորում, 2. ծախսերի մասնակի փոխհատուցում: - Յուրաքանչյուր շահառու նույն հողամասի նույն աշխատանքների իրականացման նպատակով կարող է օգտվել միայն մեկ բաղադրիչից: - Շահառուի հայեցողությամբ տոկոսագումարների սուբսիդավորմամբ վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով` 1. 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար) - 200 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը). 2. 0.5 - 100 հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի և/կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման, և/կամ կարկտապաշտպան ցանցերի ներդրման. 3. 1.0 - 30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ), պատիսոնի և քաղցր եգիպտացորենի մշակության. |
|
Շահառու |
ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ |
|
Յուրաքանչյուր Շահառուի 1 հա-ի գնահատված ընդհանուր ծախսերի առավելագույն սահմանաչափ |
ü Այգեհիմնման աշխատանքների համար՝ ներառյալ ոռոգման արդիական համակարգերի (բացի կաթիլային ոռոգման համակարգերից այլ համակարգերի ներդրման դեպքում՝ ծախսերը կգնահատվեն ոչ ավելի, քան կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծախսի սահմանված առավելագույն սահմանաչափը) և/կամ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, և/կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման, 1-ին տարվա խնամքի ծախսերը. 1. ինտենսիվ պտղատու այգի` հնդավորներ, կորիզավորներ և չոր մերձարևադարձայիններ` 24.96 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով` 35.25 մլն ՀՀ դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 26.91 մլն ՀՀ դրամ), 2. ինտենսիվ պտղատու այգի` ընկուզավորներ` 8.62 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով` 20.69 մլն ՀՀ դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 19.35 մլն ՀՀ դրամ), 3. խաղողի այգի` 17.63 մլն ՀՀ դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 12.53 մլն ՀՀ դրամ), կարկտապաշտպան ցանցով` 20.43 մլն ՀՀ դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15.33 մլն ՀՀ դրամ), 4. հատապտղանոց` 18.29 մլն ՀՀ դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 13.69 մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով` 28.55 մլն ՀՀ դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 23.95 մլն ՀՀ դրամ):
Առանց ջրավազան կառուցելու կամ ընդլայնելու այգեհիմնման դեպքում՝ ծրագրով նախատեսված ջրավազանի կառուցման կամ ընդլայնման ծախսը կհանվի ընդամենը ծախսերից:
ü Առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման համար` 12.1 մլն ՀՀ դրամ:
ü Առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգի ներդրման համար. 1. կաթիլային համակարգի դեպքում` 2.3 մլն ՀՀ դրամ, անձրևացման համակարգերի դեպքում՝ 2.6 մլն դրամ, 2. ոռոգման առաջադիմական շարժական համակարգի դեպքում 1 միավորի ձեռքբերման գնահատված առավելագույն արժեքը՝ 15 մլն ՀՀ դրամ, 3. ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում` 2.0 մլն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1,000 խորանարդ մետր ջրավազանի ծավալի համար:
ü Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության համար. 1. ծնեբեկ` 6.86 մլն ՀՀ դրամ, 2. պրասասոխ` 3.75 մլն ՀՀ դրամ, 3. ռուկոլա` 3.64 մլն ՀՀ դրամ, 4. բրյուսելյան կաղամբ` 4.14 մլն ՀՀ դրամ, 5. պեկինյան կաղամբ` 3.96 մլն ՀՀ դրամ, 6. կոլրաբի` 4.54 մլն ՀՀ դրամ, 7. գանգրակաղամբ` 4.32 մլն ՀՀ դրամ, 8. ցուկինի և պատիսոն` 2.76 մլն ՀՀ դրամ, 9. քաղցր եգիպտացորեն` 2.13 մլն ՀՀ դրամ:
ü Բացի վերոնշյալ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերից, շահառուն նախարարության համաձայնությամբ կարող է մշակել նաև այլ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսեր, որոնց դեպքում 1 հա-ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը գնահատվում է 4 մլն ՀՀ դրամ: |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Վարկը տրամադրվում է տարեկան սկսած 14%-ից, որից սուբսիդավորումն իրականացվում է. այգեհիմնման համար՝ ՀՀ դրամ՝ 7, արտարժույթ՝ 3 տոկոսային կետով, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի №1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար` ՀՀ դրամ` 10, արտարժույթ` 6 տոկոսային կետով, գյուղատնտեսությունում տնտեսվարող երիտասարդներին (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին` 18-ից 35 տարեկանը չլրացած և 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց)` ՀՀ դրամ` 8, արտարժույթ` 4 տոկոսային կետով: Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
4.20 – 21.05% Ներառում է նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման: Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: |
|
Ժամկետ |
- Այգեհիմնում կատարելու դեպքում՝ 8 տարի՝ մինչև 5 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով: - Առանց այգեհիմնման կարկտապաշտպան համակարգեր ներդնելու դեպքում՝ 7 տարի՝ մինչև 3 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով: - Առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում՝ 4 տարի՝ մինչև 1 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով: - Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ 2 տարի (ծնեբեկի դեպքում՝ 5 տարի)՝ մինչև 1 տարի (ծնեբեկի դեպքում՝ մինչև 4 տարի) մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:
Եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի ժամկետներին: Վարկի մայր գումարի և տոկոսների մարման գործընթացն իրականացվում է ամսական վճարման եղանակով: |
|
Այլ պայմաններ |
1. Վարկի տոկոսագումարների մասնակի սուբսիդավորման դեպքում յուրաքանչյուր շահառուի համար տարածքների հանրագումարը չի կարող գերազանցել. ü այգեհիմնում՝ 200 հա-ը, ü ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակություն՝ 30 հա-ը, ü առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդնում՝ 100 հա-ը (նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար), ü առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդնում՝ 100 հա-ը: 2. Ծրագիրը կարող է իրականացվել նաև կապալառու կազմակերպության միջոցով՝ որպես կապալառու կարող են հանդես գալ այն այգու ամբողջական հիմնումն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ընդգրկված են նախարարության կողմից հրապարակված ցանկում: 3. Ծրագրի շրջանակում նույն հողամասի նույն աշխատանքների իրականացման համար շահառուները չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից: 4. Ծրագրի այգեհիմնման բաղադրիչով մասնակցության նախապայման է համարվում այգեհիմնման ժամանակահատվածում և հաջորդող 3 տարիների համար՝ բարձրագույն ագրոնոմիական կրթություն և համապատասխան ոլորտի աշխատանքային փորձ, կամ գործունեության տվյալ տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող միջազգային կամ այլ փաստաթղթեր ունեցող խորհրդատվական ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրի առկայությունը, նաև գրանցամատյանի վարումը (հրապարակվում է նախարարության կայքում), որտեղ գրանցվում է խորհրդատուի կողմից առաջարկվող և շահառուի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը։ 5. Ծրագրի շրջանակում տրամադված պետական օժանդակության միջոցով չի նախատեսվում այգեհիմնման, մշակաբույսերի մշակման և հետագա խնամքի նպատակով գյուղատնտեսական տեխնիկայի և ինքնագնաց միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև վերոնշյալ խորհրդատվական ծառայության համար վճարումների կատարումը: 6. Ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չեն գերազանցվում գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը: 7. Եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն, ապա ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված՝ սեփականատիրոջ կամ համասեփականատերերի ծրագրին մասնակցելու համաձայնությունը, ընդ որում, վարձակալության ժամկետը պետք է դիմումի ներկայացման օրվանից այգեհիմնման դեպքում առնվազն կազմի ՝ 20 տարի, ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ 4 տարի, կարկտապաշտպան ցանցի դեպքում՝ 7 տարի, իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝ 2 տարի: 8. Ծախսերի նախահաշիվների և ծախսերը հիմնավորող փաստաթղթերից բացի շահառուն պետք է ներկայացնի նաև ü արտերկրից ձեռք բերված տնկանյութի, սածիլի կամ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթղթերը (հավաստագիր) և/կամ տուփը, և/կամ պիտակը, ներկրումը հավաստող փաստաթղթերը, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտը, ü տեղական արտադրության տնկանյութի, սածիլի կամ սերմերի ծագումն ու որակը հավաստող փաստաթղթերը (հավաստագիր), բուսասանիտարական անձնագիրը: 9. Այգեհիմնան նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացություն (առավելագույնը 6 ամիս վաղեմության), ինչպես նաև համայնքի (վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված տեղեկատվություն` այգեհիմնմանը նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ: 10. Վարկի տրամադրումից հետո 1 օրացուցային տարվա (ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության նպատակով տրամադրված վարկի դեպքում՝ 2 ամսվա) ընթացքում Բանկի կողմից իրականացվում է նպատակային և ֆինանսական մոնիտորինգ: 11. Ծրագրի շրջանակում գործող այլ պայմաններին և պահանջներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով կամ զանգահարելով Բանկ: |
Թարմացվել է՝ 20.02.2026թ.11:40
Վարկի տրամադրման պայմանները մինչ 20.02.2026
Վարկի տրամադրման պայմանները մինչ 02.12.2024
Վարկի տրամադրման պայմանները մինչ 14.07.2024
Վարկի տրամադրման պայմանները մինչ 14.01.2024
Վարկի տրամադրման պայմանները մինչ 20.12.2023