Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա

Գնիր ավտոմեքենա առաջնային շուկայից հատուկ առաջարկով

Ակցիան գործում է 2018թ. հունիսի 05-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ

 Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և / կամ ռեզիդենտ անձանց` առաջնային շուկաներից ավտոմեքենա և այլ անհատական օգտագործման տրանսպորտային միջոց/ներ/ գնելու համար

 Վարկառուի (համավարկառուի / երաշխավորի) տարիքը պետք է լինի 23-ից 65 տարեկան, պայմանով, որ Վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 66 տարեկանը, իսկ Բանկի կողմից պահանջի դեպքում վարկը կարող է տրամադրվել համավարկառուի և/կամ երաշխավորի առկայության պայմանով, ընդ որում որպես համավարկառուի և երաշխավորի ընդունելի նվազագույն տարիք նույնպես ընդունվում է 23-65 տարեկանը, պայմանով, որ պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 66 տարեկանը:

 Վարկի արժույթը, նվազագույն և առավելագույն գումարը

Նվազագույնը 2 մլն ՀՀ դրամ, առավելագույնը 15 մլն ՀՀ դրամ, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում կամ այլ համապատասխան փաստաթղթում ներկայացված արժեքի 90%-ը:

 Ժամկետը մինչև 36 ամիս 37-60 ամիս  61-84 ամիս
 Տարեկան տոկոսադրույքը 40% և ավելի կանխավճարի դեպքում
Ֆիքսված լողացող (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

11%

12.5%

13%

(ԿԲՀՏ +2%)
 Տարեկան տոկոսադրույքը 20-39% կանխավճարի դեպքում

12%

12.9%

14%

(ԿԲՀՏ +3%)
 Տարեկան տոկոսադրույքը 10-19% կանխավճարի դեպքում

13%

14%

15%

(ԿԲՀՏ +4%)
 Ապահովում  Վարկի ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող Ավտոմեքենան, առանձին դեպքերում կարող է գրավադրվել անշարժ գույք  
 Եկամուտների վերլուծություն
Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և համավարկառուի /երաշխավորի /առկայության դեպքում/ ամսական զուտ եկամուտների 50%-ը /PTI/:
 Վարկի տրամադրման վճար  Վարկի գումարի 1 տոկոսի չափով, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50.000 ՀՀ դրամ  
 Վարկային հաշվի սպասարկման վճար  Ամսական 2,000 ՀՀ դրամ
 Վարկային հայտի ուսումնասիրության վճար  5,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս  

Ավտոմեքենայի արտադրման տարեթիվը չպետք է լինի ավելի ցածր, քան 2016թ.-ը
** Չի պահանջվում 40% և ավելի կանխավճարի դեպքում:
*** Չի տարածվում 2018թ-ից ցածր արտադրման տարեթվի կամ շահագործված Ավտոմեքենաների վրա: դեպքում տոկոսադրույքը ավելանում է +1 տոկոսային կետով,

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

Վարկային հայտի ներկայացման պահին համաձայն Աքռա հարցման ինչպես նաև Բանկի նախաձեռնությամբ այլ տեղեկությունների հիման վրա

  •  Վարկառուն, առկայության դեպքում՝ համավարկառուն և/կամ երաշխավորը, չպետք է ունենա գործող ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ/երաշխավորություններ,
  •  Վերջին մեկ տարվա ընթացքում վարկառուն, առկայության դեպքում՝ համավարկառուն և/կամ երաշխավորը, չպետք է ունենա հսկվող դասից բարձր դասակարգված վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով հանրագումարային 20 օր և ավելի ուշացումներ /բացառությամբ երաշխավորությունների/,

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

  • Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Զսպանակաձև (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)
  • Խառը (հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դինամիկան:Այս դեպքում վարկի առավելագույն ժամկետը կարող է կազմել 60 ամիս , և տոկոսները վճարվում են ամսական պարբերությամբ, իսկ մայր գումարները՝ հավասարաչափ 2-ից մինչև 6 ամիս ամսական պարբերությամբ

Գրավադրվող գույքի գնահատում

Տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից հաճախորդին տրված համապատասխան փաստաթղթու նշված արժեքը:

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն, այլ անշարժ գույք

Գրավադրվող Գույքի ապահովագրություն

Չի պահանջվում

Տույժ

  • Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում չի կիրառվում տուժանք/միջնորդավճար

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  •  Վարկային հայտ-հարցաթերթիկ,
  •  Վարկառուի, առկայության դեպքում՝ համավարկառուի և/կամ երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը) և հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանք, /չի պահանջվում նույնականացման քարտի ներկայացման դեպքում/
  •  Վարկառուի, առկայության դեպքում համավարկառուի/երաշխավորի ԱՔՌԱ հարցման համաձայնությունը և ԱՔՌԱ հարցումը,
  •  Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագիր կամ համապատասխան այլ փաստաթուղթ,
  •  Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (վարկի հաստատումից հետո), որը վերադարձվում է վարկառուին` տրանսպորտային միջոցի գրավի պետական գրանցման վկայականը Բանկին հանձնելուց հետո,
  •  Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայական (վարկի հաստատումից հետո),
  •  Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք (վարկի հաստատումից հետո),
  •  Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայական/ներ/ը (առկայության դեպքում), ամուսնու անձը հաստատող փաստաթղթերը, ԱՔՌԱ համաձայնությունն ու ԱՔՌԱ հարցումը, ընդ որում վարկառուն ու գրավատուն կարող են լինել տարբեր անձինք միայն այն դեպքում , երբ վերջինները հանդիսանում են փոխկապակցված անձինք համաձայն Բանկերի և Բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի
  •  Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:

Ընդհանրական թերթիկ

Այն հաճախորդները, ովքեր բանկում ունեն հիփոթեքային վարկ կամ անշարժ գույքի գրավադրմամբ վարկ

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և / կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` առաջնային շուկաներից ավտոմեքենա և այլ անհատական օգտագործման տրանսպորտային միջոց/ներ/ գնելու համար:

ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ով սույն որոշմամբ սահմանված վարկի տրամադրման պահին՝

  •  Բանկում ունի գործող հիպոտեկային վարկ, որը սպասարկել է առնվազ 3 տարի, և վարկ/գրավ հարաբերակցությունը, հաշվի առնելով դիմելու պահին վարկի մնացորդի հարաբերակցությունը առկա վերջին 3 տարվա ընթացքում կատարված գնահատման լիկվիդացիոն արժեքին, կազմում է ոչ ավել քան 80%, կամ
  •  Բանկում ունի գործող անշարժ գույքի գրավադրմամբ վարկային պարտավորություն, որը սպասարկել է առնվազ 3 տարի, և վարկ/գրավ հարաբերակցությունը, հաշվի առնելով դիմելու պահին վարկի մնացորդի հարաբերակցությունը առկա վերջին 3 տարվա ընթացքում կատարված գնահատման լիկվիդացիոն արժեքին, կազմում է ոչ ավել քան 60% Երևան քաղաքում գտնվող մասնաճյուղերի դեպքում և 40% Երևան քաղաքից դուրս գտնվող մասնաճյուղերի դեպքում, կամ

Բանկում առնվազն մեկ տարի սպասարկված և սպասարկման ընթացքում վերանայման չենթարկված նվազագույնը 5 մլն ՀՀ դրամ և կամ համարժեք արտարժույթով սկզբնական գումարով ստացված առևտրային ֆինանսավորման վարկ ունեցող ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի առնվազն 30 տոկոս մասնակցություն ունեցողհիմնադիր, սեփականատեր, բաժնետեր կամ մասնակից: Ընդ որում, վարկը կարող է տրամադրվել նաև սույն՝ 2.2 կետում նշված անձանց չափահաս ՀՀ ռեզիդենտ ընտանիքի անդամներին՝ ամուսին, երեխաներ և/կամ Բանկերի և Բանկային գործունեության մասին ՀՀ օրենքով փոխկապակցված անձանց:

 Վարկի արժույթը, նվազագույն և առավելագույն գումարը  Նվազագույնը 2 մլն ՀՀ դրամ, առավելագույնը 15 մլն ՀՀ դրամ, իսկ Կոնվերս Ակումբի անդամ հաճախորդների դեպքում՝ 50 մլն ՀՀ դրամ, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում կամ համապատասխան այլ փաստաթղթում ներկայացված արժեքի 90%-ը:
 Ժամկետը  մինչև 36 ամիս 37-60 ամիս  61-84 ամիս 
 Տարեկան անվանական տոկոսադրույքը

12%

 13%

15% 

(ԿԲՀՏ +4%)
 Եկամուտների վերլուծություն  Չի պահանջվում
 Կանխավճար  նվազագույնը 10 %

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

Վարկային հայտի ներկայացման պահին համաձայն Աքռա հարցման ինչպես նաև Բանկի նախաձեռնությամբ այլ տեղեկությունների հիման վրա

  •  Վարկառուն, առկայության դեպքում՝ համավարկառուն և/կամ երաշխավորը, իսկ սույն հավելվածի 2.2 նթակետի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը չպետք է ունենա գործող ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ/երաշխավորություններ,
  •  Վերջին մեկ տարվա ընթացքում վարկառուն ,առկայության դեպքում՝ համավարկառուն և/կամ երաշխավորը, իսկ սույն հավելվածի 2.2 նթակետի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը չպետք է ունենա հսկվող դասից բարձր դասակարգված վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով հանրագումարային 20 օր և ավելի ուշացումներ /բացառությամբ երաշխավորությունների/,

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն, այլ անշարժ գույք

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել անհատ ձեռնարկատիրոջ (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն անհատ ձեռնարկատերն է) կամ կազմակերպության և/կամ վերջինիս այլ հիմնադրի, սեփականատիրոջ, բաժնետիրոջ կամ մասնակցի երաշխավորությունը : Առանձին դեպքերում կարող է պահանջվել այլ անձի երաշխավորություն :

 Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  •  Վարկային հայտ-հարցաթերթիկ,
  • Վարկառուի, առկայության դեպքում՝ համավարկառուի և/կամ երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը) և հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանք, /չի պահանջվում նույնականացման քարտի ներկայացման դեպքում/
  • Վարկառուի, առկայության դեպքում՝ համավարկառուի/երաշխավորի ԱՔՌԱ հարցման համաձայնությունը և ԱՔՌԱ հարցումը,
  • Սույն հավելվածի 2.2 ենթակետի դեպքում՝ համապատասխան անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության ԱՔՌԱ հարցումը,
  • Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագիր կամ համապատասխան այլ փաստաթուղթ,
  • Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (վարկի հաստատումից հետո), որը վերադարձվում է վարկառուին` տրանսպորտային միջոցի գրավի պետական գրանցման վկայականը Բանկին հանձնելուց հետո,
  • Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայական (վարկի հաստատումից հետո),
  • Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք (վարկի հաստատումից հետո),
  • Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայական/ներ/ը (առկայության դեպքում), ամուսնու անձը հաստատող փաստաթղթերը, ԱՔՌԱ հարցման համաձայնությունն ու ԱՔՌԱ հարցումը, ընդ որում վարկառուն և գրավատուն կարող են լինել տարբեր անձինք միայն այն դեպքում , երբ վերջինները հանդիսանում են փոխկապակցված անձինք՝ համաձայն Բանկերի և Բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի ,
  • Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր: 

Այլ պայմաններ

  •  Բանկում գրավ հանդիսացող անշարժ գույք/եր/ի նկատմամբ կնքվում է միայն լրացուցիչ համաձայնագիր առանց նոտարական վավերացման, հետագայում Անշարժ գույքը Կառավարող ստորաբաժանման հաստատմամբ գրավից կարող է ազատվել, եթե վարկի մնացորդ/ավտոմեքենայի գրավ հարաբերակցությունը կազմում է առավելագույնը 70% (հաշվարկած ավտոմեքենայի սկզբնական արժեքի նկատմամբ):

Ընդհանրական թերթիկ

Այն հաճախորդները, ովքեր բանկում ունեն ժամկետային ավանդ կամ ձեռք են բերել Բանկի կողմից թողարկված պարտատոմս

Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ով սույն որոշմամբ սահմանված վարկի տրամադրման պահին՝

  • Բանկում ունի գործող հիպոտեկային վարկ, որը սպասարկել է առնվազ 3 տարի, և վարկ/գրավ հարաբերակցությունը, հաշվի առնելով դիմելու պահին վարկի մնացորդի հարաբերակցությունը առկա վերջին 3 տարվա ընթացքում կատարված գնահատման լիկվիդացիոն արժեքին, կազմում է ոչ ավել քան 70%,
  • Բանկում ունի գործող անշարժ գույքի գրավադրմամբ վարկային պարտավորություն, որը սպասարկել է առնվազ 3 տարի, և վարկ/գրավ հարաբերակցությունը, հաշվի առնելով դիմելու պահին վարկի մնացորդի հարաբերակցությունը առկա վերջին 3 տարվա ընթացքում կատարված գնահատման լիկվիդացիոն արժեքին, կազմում է ոչ ավել քան 50% Երևան քաղաքում գտնվող մասնաճյուղերի դեպքում և 40% Երևան քաղաքից դուրս գտնվող մասնաճյուղերի դեպքում:
 Վարկի արժույթը, նվազագույն և առավելագույն գումարը  Նվազագույնը՝ 2 մլն ՀՀ դրամ, առավելագույնը՝ 15մլն ՀՀ դրամ, իսկ Կոնվերս Ակումբի անդամ հաճախորդների դեպքում՝ 50 մլն ՀՀ դրամ, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում կամ համապատասխան այլ փաստաթղթում ներկայացված արժեքի 100%-ը:

 

 Ժամկետը

 ՀՀ դրամով ավանդի և/կամ պարտատոմսի մարման վերջնաժամկետ:
Ժամկետային ավանդի գրավադրման դեպքում վարկի ժամկետը հաճախորդի ցանկությամբ կարող է սահմանվել մինչև 84 ամիս, որի ընթացքում ժամկետային ավանդը երկարաձգվում է մինչև վարկի ամբողջական մարումը, ընդ որում եթե ժամկետային ավանդը դադարեցվում է ավելի երկար ժամկետով ժամկետային ավանդ ներդնելու նպատակով, որը հետագայում հանդիսանալու է սույն հավելվածի պայմաններով սահմանված գրավ, ապա ավանդի տոկոսների վերահաշվարկ չի իրականացվում:
 Տարեկան անվանական տոկոսադրույքը  ՀՀ դրամի ԿԲՀՏ+3 տոկոսային կետ, սակայն ոչ պակաս, քան վարկի տրամադրման պահին գրավադրվող ավանդի տոկոսադրույք կամ պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույքին գումարած 3 տոկոսային կետ
 Եկամուտների վերլուծություն  Չի պահանջվում
 Ապահովում  Դրամական միջոցի կամ պարտատոմս/եր/ի գրավ
 Կանխավճար  Սկսած 0%-ից

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  1.  Վարկային հայտ-հարցաթերթիկ,
  2.  Վարկառուի, առկայության դեպքում՝ համավարկառուի և/կամ երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը),
  3.  Հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանք, /չի պահանջվում նույնականացման քարտի ներկայացման դեպքում/
  4.  Վարկառուի, առկայության դեպքում համավարկառուի/երաշխավորի ԱՔՌԱ հարցման համաձայնությունը և ԱՔՌԱ հարցումը,
  5.  Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագիր կամ համապատասխան այլ փաստաթուղթ,
  6.  Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (վարկի հաստատումից հետո), որը վերադարձվում է վարկառուին
  7.  Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք (վարկի հաստատումից հետո),
  8.  Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:

Ընդհանրական թերթիկ