Թեժ գիծ +37410 511 211

Եվրոպական Ներդրումային Բանկի հետ համագործակցության շրջանակներում տրամադրվող կորպորատիվ ֆինանսավորում

Եվրոպական Ներդրումային Բանկի հետ համագործակցության շրջանակներում տրամադրվող կորպորատիվ ֆինանսավորում

''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) Եվրոպական Ներդրումային Բանկի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է կորպորատիվ ֆինանսավորում (այսուհետ՝ Վարկ)՝ վարկավորման հետևյալ պայմաններով.

Մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագիր

Ֆինանսավորման պայմաններ

Նպատակ

Գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանման խթանման և արդյունաբերության իրականացման նպատակով նյութական և/կամ ոչ նյութական հիմնական միջոցների, շրջանառու միջոցների ձեռքբերում/համալրում

Հաճախորդ

Գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանման խթանման և արդյունաբերության ոլորտներում զբաղված ՀՀ ռեզիդենտ ՓՄՁ սուբյեկտներ (գերփոքր, փոքր և միջին), ինչպես նաև միջին կապիտալիզացիայի/խոշոր կազմակերպություններ

Հաճախորդի գործունեության նվազագույն ժամկետ

Անընդմեջ 6 ամիս

Գումար և արժույթ

5,000,001 - 1,500,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

Շրջանառու միջոցների տեսակարար կշիռը Վարկի գումարի
-30% և ավելին կազմելու դեպքում՝ 24 - 36 ամիս
-մինչև 30% կազմելու դեպքում՝ 24 - 90 ամիս
Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 30 ամիս:

Տարեկան անվանական տոկոսադրույք

Հաստատուն՝ 9%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

9.35 - 9.50%

Վարկային հայտի ուսումնասիրության, տրամադրման և կանխիկացման վճարներ

0

Սահմանափակումներ

Վարկառուի կողմից ներդրման պահանջ

Վարկառուն պարտավոր է սեփական միջոցներից կատարել ֆինանսական, գույքային և աշխատանքների կատարման ձևով ներդրումներ՝ ընդհանուր ծրագրի արժեքի նվազագույնը 20%-ի չափով:

Վարկային հաշվում առկա միջոցների տնօրինման սահմանափակում

Առանձին դեպքերում Բանկի որոշմամբ, նպատակային օգտագործումը վերահսկելու համար, վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում բացված իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները)

Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների) / երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

- Վարկային հայտի դիտարկման պահին նշված անձինք չպետք է ունենան գործող ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները), բացառությամբ եթե հիմնավոր փաստաթղթեր է ներկայացվում ժամկետանցման/դասակարգման պատճառ հանդիսացած ժամկետանց գումարների մարման վերաբերյալ:
- Վարկի համար դիմելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նշված անձանցից յուրաքանչյուրի ցանկացած ֆինանսավորման (գործող և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 25 օրը, իսկ բոլոր ֆինանսավորումների (գործող և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 50 օրը:

Ծրագրի շրջանակներում հայտի մերժման կամ ներդրում կատարելու նպատակով դրամական միջոցների բացակայության, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման անհնարինության դեպքում Բանկի սեփական ռեսուրսներից տրամադրվող վարկի պայմաններ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան անվանական տոկոսադրույք

Առաջին 12 ամիսներին

12%

9%

7%

13 - 90-րդ ամիսներին

(ԿԲԼՏ1 + 4.27)%, բայց ոչ պակաս, քան առաջին տարվա համար սահմանված հաստատուն տոկոսադրույքը

(ԿԲԼՏ + 8.67)%, բայց ոչ պակաս, քան առաջին տարվա համար սահմանված հաստատուն տոկոսադրույքը

(ԿԲԼՏ + 7.30)%, բայց ոչ պակաս, քան առաջին տարվա համար սահմանված հաստատուն տոկոսադրույքը

Տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5%

1 ԿԲԼՏ - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի անվանական տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո:
  Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.am ինտերնետային կայքում; ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.com ինտերնետային կայքում:
  Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը; ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը կամ միջակայքի վերին շեմը; եվրոյի դեպքում՝ Եվրոպական կենտրոնական բանկի Marginal lending facility-ի տոկոսադրույքը:
   Ընդ որում՝ հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության և երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում երկրորդային ցուցանիշների հիման վրա սահմանված ԿԲԼՏ-ներով ֆինանսավորումների անվանական տոկոսադրույքները սահմանվում են այնպես, որ ֆինանսավորման տոկոսադրույքի հաստատուն բաղադրիչի փոփոխության պայմաններում անվանական տոկոսադրույքի մեծությունը մնա անփոփոխ:
   Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում https://conversebank.am/hy/kbht/ հասցեով և հասանելի են Բանկի տարածքում:
Հաշվարկված անվանական տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է մինչև մեկ հարյուրերորդական:
Այս վարկի լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ:

Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲLՏ մեծություններ. ՀՀ դրամ՝ 7.73%, ԱՄՆ դոլար՝ 0.33%, Եվրո՝ -0.3%:

 

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Ֆինանսավորում չի իրականացվում հետևյալ նպատակներով
  • Զենքի, զինամթերքի, ռազմական կամ ոստիկանական, ինչպես նաև մարդկանց անձնական իրավունքները և ազատությունը սահմանափակող կամ մարդու իրավունքները ոտնահարող սարքավորումների կամ ենթակառուցվածքների (օրինակ՝ ազատազրկման վայրեր) արտադրություն (կամ կառուցում), տարածում (կամ մշակում) և վաճառք:
  • Մոլախաղերի կազմակերպում և/կամ մոլախաղերի և դրանց հետ կապված այլ սարքավորումների արտադրություն (կամ կառուցում), տարածում (կամ մշակում) և վաճառք:
  • Ծխախոտային ապրանքների/սարքավորումների արտադրություն (կամ կառուցում), տարածում (կամ մշակում) և վաճառք:
  • Գործունեություններ, որտեղ օգտագործվում են կենդանի կենդանիներ հետազոտական և գիտական փորձարկումների նպատակով, եթե չեն կարող ապահովվել ''Փորձարարական և այլ գիտական նպատակներով օգտագործվող ողնաշարավոր կենդանիների պաշտպանության Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) Կոնվենցիայի'' պահանջները:
  • Ազգային օրենսդրությամբ արգելված գործողություններ (առկայության դեպքում): Օրինակներ՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, հղիության արհեստական ընդհատման համար նախատեսված կլինիկաներ և այլն:
  • Գործունեություններ, որոնք հանգեցնում են բնապահպանական զգալի ռիսկերի, որոնք սովորաբար չեն մեղմվում և/կամ փոխհատուցվում (ներառյալ, սկայն չսահմանափակելով, ծրագրերի, որոնք իրականացվում են պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության վայրերում և այլն):
  • Գործունեություններ, որոնք էթիկապես կամ բարոյապես վիճարհարույց են դիտվում կամ արգելված են ազգային օրենսդրությամբ, ինչպես օրինակ՝ սեքս-առևտուր և հարակից ենթակառուցվածքներ, հետազոտություններ մարդկային կլոնավորման ուղղությամբ և այլն:
  • ԵՄ-ի տարածքում ապրանքային նշանը կամ աշխարհագրական մակնշումը (''կեղծ ապրանքներ'') խախտող գործողությունների առարկա հանդիսացող ապրանքների արտադրություն և/կամ վաճառք:
  • Վաճառքի կամ վարձակալության նպատակով անշարժ գույքի ձեռքբերում, կառուցում կամ վերանորոգում:
  • Սպառողական վարկեր:
  • Զուտ ֆինանսական գործունեություն, ինչպես օրինակ՝ ֆինանսական գործիքների առք ու վաճառք:
  • Բիզնես հարկեր, ինչպես օրինակ ավելացված արժեքի հարկ, ներկրման/արտահանման հետ կապված հարկեր ու տուրքեր: Պատկան մարմինների կողմից տրամադրվող արտոնագրերի, քվոտաների, արտադրական թույլտվությունների և այլ իրավունքների հետ կապված ծախսերը նույնպես չեն կարող ֆինանսավորվել Վարկային Ծրաագրի շրջանակներում:
  • Հողի ձեռքբերում, բացառությամբ եթե այն տեխնիկապես անհրաժեշտ է Վարկային ծրագրի իրականացման համար և եթե չի գերազանցում Վարկային ծրագրի 10%-ը:
  • Գյուղատնտեսական նպատակով հողի ձեռքբերում:
Հաճախորդի կողմից իրականացվող վճարների ցանկ 

Գրավի առարկայի գնահատում

Անշարժ գույքի դեպքում՝ 18,000 - 360,000 ՀՀ դրամ
Շարժական գույքի դեպքում՝ 10,000 - 50,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք

Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ
Շարժական գույքի դեպքում՝ 0

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում

Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ
Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ

Գրավադրվող գույքի ապահովագրություն

-Անշարժ գույք՝ 0.12 – 0.16 (պահանջի առկայության դեպքում)
-Մարդատար մեքենա (Կասկո)՝ 2.5% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)
-Հատուկ նշանակության շարժական գույք՝ ըստ ապահովագրական ընկերության գնանշման

Տույժեր և տուգանքներ

Բանկի կողմից կարող են կիրառվել հետևյալ տույժերն ու տուգանքները.
1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
2. Վարկի տրամադրման համար սահմանված նախապայմաններից յուրաքանչյուրի խախտման դեպքում` վարկի գործող տոկոսադրույքի բարձրացում մինչև 4 տոկոսային կետով:
3. Մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ

Կատարվում է հետևյալ եղանակներից մեկով`
1. ''Անուիտետային'' (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
2. ''Զսպանակաձև'' (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
3. ''Ճկուն'', որի դեպքում վարկի մայր գումարի մարումները սահմանվում են ֆինանսական հոսքերի դինամիկայից ելնելով, իսկ տոկոսագումարները` ամսական:

Վարկի ապահովում

Անշարժ գույքի գրավ: Անհրաժեշտության դեպքում, կարող է գրավադրվել նաև այլ գույք, ներառյալ՝ ձեռքբերվող հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև երաշխավորություն:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկ/գրավի իրացվելի արժեք հարաբերակցության առավելագույն չափը սահմանվում է 70%, սակայն կախված գրավադրվող գույքի տեսակից կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

  • անշարժ գույք՝ 70% (60%, եթե գրավադրվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ),
  •  հողատարածք՝ 50%,
  •  մարդատար ավտոտրանսպորտային միջոց՝
    -70%՝ մինչև 10 տարի ներառյալ արտադրության ժամկետով,
    -50%՝ 11 - 15 տարի արտադրության ժամկետով,
    -30%, եթե գրավադրվող ավտոտրանսպորտային միջոցը ծառայելու է որպես տաքսի,
  • սարքավորումներ և հատուկ ոչ մարդատար տրանսպորտային միջոց՝ 50%
    Ոսկյա իրերի գրավադրմամբ առևտրային վարկերը տրամադրվում են գրավի գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը

  •  Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  •  1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի

  • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Ոսկու գրավադրման դեպքում գնահատումն իրականացվում է Բանկի աշխատակցի կողմից:
Առաջնային շուկայից ավտոմեքենայի, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում որպես գնահատված շուկայական արժեք կարող է հիմք ընդունվել ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ-ապրանքագրով սահմանված գումարը:

Գնահատող ընկերությունների ցանկ

Գնահատող ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

''Վի Էմ - Ար Փի'' ՍՊԸ

ք. Երևան, Վարդանանց փակուղի, 8/3 շենք, 209 սենյակ

(010) 588 797, (043) 588 797

''Ամինտաս Գրուպ'' ՍՊԸ

ք. Երևան, Արցախի պող., 23/6 շենք, «Տուն Դեպո» համալիր

(010) 432 276, (094) 432 276, (096) 432 276

''Ար Վի Էմ Քոնսալտ'' ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան փող., 48/1 շենք, 2-րդ հարկ

(010) 546 490, (098) 944 449, (077) 944 449, (093) 944 449

''Oլիվեր Գրուպ'' ՍՊԸ

ք. Երևան, Թումանյան փող., 8 շենք, 215-216 սենյակ

(010) 542 740, (010) 542 760, (077) 055 091, (077) 542 750, (055) 542 750, (091) 542 750

''Բիլդափ''ՍՊԸ

ք. Երևան, Զաքյան փող., 5 շենք, թիվ 1 գրասենյակ

(010) 547 160, (091) 177 300

''Օրրան'' ՍՊԸ

ք. Երևան, Արշակունյաց պող., 4 շենք, 5-րդ հարկ

(010) 520 452, (098) 204 898, (091) 750 809, (095) 750 809

''Օֆման Մորգիդջ Քոնսալթինգ''ՍՊԸ

ք. Երևան, Կողբացու փող., 42-37

(010) 537 179, (043) 537 179

''Ֆինլոու'' ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան փող., 50-3

(060) 506 000, (091) 911 155

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:
Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:
Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Բանկի որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

''Ինգո Արմենիա'' ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

''ՌԵՍՈ'' ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

''Ռոսգոսստրախ-Արմենիա'' ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010

''Նաիրի Ինշուրանս'' ԱՍՊԸ

ՀՀ, 0033, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 տարածք

(060) 500 060, (010) 543 594

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0,
  • Կրկնօրինակի դեպքում1.
    - Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
    - Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
    - 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ
  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
    - Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
    - Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ
    Կատարված գործարքների վերաբերյալ
    - Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
      Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
    - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
    - Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  •  Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ
- Ֆիզիկական անձանց դեպքում՝ 0
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձանց հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  •  Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  •  Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի փոփոխման համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
  •  Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Վարկային հայտ-հարցաթերթիկ
  • ԱՔՌԱ հարցման, երաշխավորության համաձայնություններ
  •  Հայտատու իրավաբանական անձի գործադիր մարմնի, լիազորված անձի, մասնակցի, իրական շահառուի, գրավատուի, երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ հիմնադիր փաստաթղթեր), հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)
  • Կանոնադրություն, պետական գրանցման վկայական բոլոր ներդիրներով և ՀՎՀՀ
  • Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի մասին:
  •  Որպես գրավ առաջարկվող միջոցների սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ և ձեռքբերման հիմք և սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ
  • Վերջին մեկ տարվա հարկային հաշվետվություններ (եթե առկա է)
  • Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  •  Գործունեության ծավալման վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր, կամ հաճախորդի՝ գործունեության վայրի նկատմամբ իրավունքը հաստատող այլ հիմք (օրինակ` տեղեկանք գյուղապետարանից)
  •  Առաջարկվող գրավի գնահատման (վերագնահատման) նախնական և հիմնական (վարկի հաստատումից հետո) հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, գույքի գրավադրման, երաշխավորության տրամադրման վերաբերյալ
  •  Գրավի ապահովագրության վկայագրեր (ապահովագրության պահանջի դեպքում` վարկի հաստատումից հետո)
  • Տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ (վարկի հաստատումից հետո)
  • Տեղեկանք գյուղապետարանից/թաղապետարանից
  •  Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
     

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, ''Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին'' ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` ''Ճանաչիր քո հաճախորդին'' (''Know your customer'') սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի և վերլուծության ապահովումից հետո առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ''Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
    Viber՝ +374 95 511211
    Skype՝ conversebank-callcenter

Տեղեկատվական ամփոփագիր

Թարմացվել է 01.10.2021թ.