Թեժ գիծ +37410 511 211

Converse Green

 

Converse Green

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ"ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերին, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց ու կազմակերպություններին և կառուցապատող կազմակերպություններին` հետևյալ պայմաններով.

Նպատակ

Հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերում

(շրջանառու միջոցները չեն կարող գերազանցել ֆինանսավորման 30%-ը)

Գումար

5,000,000 - 1,000,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

12 - 60 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

12 - 36 ամիս՝ 10%
37 - 60 ամիս՝ 10.5%

Հայտի ուսումնասիրության վճար

Առևտրային ֆինանսավորում

5,000,000 - 10,000,000՝ 5,000 ՀՀ դրամ

10,000,001 - 100,000,000՝ 10,000 ՀՀ դրամ

100,000,0001 - 200,000,000՝ 15,000 ՀՀ դրամ

200,000,000-ից ավելի՝ 30,000 ՀՀ դրամ

Գյուղատնտեսական վարկեր՝ 0

Տրամադրման միանվագ վճար

0

  Ֆինանսավորման հիմնական ուղղություններ

1. Ջեռուցման և օդափոխության համակարգեր.

1.1. Գազային տաքացուցիչի ձեռքբերում,
1.2. Ձեռուցման համակարգերի պոմպերի տեղադրում,
1.3. Օդորակման և օդափոխության համակարգերի, սարքավորումների ձեռքբերում և տեղադրում,
1.4. Արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջեռուցման համակարգերի ձեռքբերում և տեղադրում:

2. Լուսավորության համակարգեր.

2.1. Էներգախնայողական լուսավորության համակարգերի և պարագարների ձեռքբերում:

3. Հովացման համակարգեր.

3.1. Կոմերցիոն գործունեության մեջ օգտագործվող հովացման և սառեցման տեխնիկայի ձեռքբերում,
3.2. Հովացման խցիկների ձեռքբերում,
3.3. Սառեցման խցիկների ձեռքբերում:

4. Կառուցված շինության բարելավում (վերանորոգում).

4.1. Կառուցված պատերի և տանիքի ջերմամեկուսացում,
4.2. Պատուհանների և դռների տեղադրում,

5. Սննդի պատրաստման սարքավորումներ.

5.1. Սննդի արդյունաբերության խառնիչներ,
5.2. Սննդի պատրաստման վառարաններ:

6. Տրանսպորտ.

6.1. Բեռնատարների ձեռքբերում,
6.2. Շինարարական տեխնիկայի ձեռքբերում,
6.3. Էլեկտրական ամբարձիչներ,
6.4. Էլեկտրոմոբիլների ձեռքբերում,
6.5. Հիբրիդային ավտոմեքենաների ձեռքբերում:

7. Շարժիչներ և պոմպեր.

7.1. Օդի և ջրի պոմպեր,
7.2. Էլեկտրական շարժիչներ:

8. Գյուղատնտեսական տեխնիկա.

8.1. Տրակտորներ,
8.2. Կոմբայններ,
8.3. Ջերմոցի ապակիներ:

9. Այլ սարքավորումներ.

9.1. Տպագրական մեքենաներ:

10. Արևային էներգիա.

10.1. Ֆոտովոլտային համակարգեր,
10.2. Արևային ջրատաքացուցիչ համակարգեր:

11. Բացի վերոնշյալներից հնարավոր է նաև Բանկի կողմից չարգելված այլ ոլորտների ֆինանսավորում, որի արդյունքում հայտատուի գործունեությունում կարձանագրվի առնվազն 20% էներգախնայողություն:

Վարկառուի կողմից իրականացվող վճարների ցանկ

Գրավի առարկայի գնահատում

Անշարժ գույքի դեպքում՝ սկսած 18,000 ՀՀ դրամից (կախված տեսակից և մակերեսից)

Շարժական գույքի դեպքում՝ սկսած 10,000 ՀՀ դրամից (կախված տեսակից)

Միասնական տեղեկանք

Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 0

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում

Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ

Գրավադրվող գույքի ապահովագրություն

- Անշարժ գույք՝ 0.13 - 0.25 (պահանջի առկայության դեպքում)

- Մարդատար մեքենա (Կասկո)՝ 2 – 3.2% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)

- Այլ շարժական գույք՝ 0.185 - 0.5%

- Հատուկ նշանակության շարժական գույք՝ ըստ ապահովագրական ընկերության գնանշման

  Տույժեր և տուգանքներ

Բանկի կողմից կարող են կիրառվել հետևյալ տույժերն ու տուգանքները.

  1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
    Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
  2. Վարկի տրամադրման համար սահմանված նախապայմաններից յուրաքանչյուրի խախտման դեպքում` վարկի գործող տոկոսադրույքի բարձրացում մինչև 4 տոկոսային կետով:
  3. Գյուղատնտեսական նշանակության և "Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին" ՀՀ օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 ՀՀ դրամը/համարժեք արտարժույթը ներառյալ տրամադրված ֆինանսավորման դեպքում վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  4. Մնացած դեպքերում՝ մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ

Կատարվում է հետևյալ եղանակներից մեկով`

  1. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  2. "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
  3. "Ճկուն", որի դեպքում վարկի մայր գումարի մարումներն իրականացվում են գործունեության առանձնահատկություններից ելնելով, իսկ տոկոսագումարները` ամսական:

Ապահովում

Շարժական և անշարժ գույք, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորություն:

Սկսնակ բիզնեսի դեպքում որպես ապահովվածության միջոց դիտարկվում է անշարժ գույքի գրավ, ընդ որում՝ վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի իրացվելի արժեքի 50 տոկոսը:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի 70%՝ կախված գրավադրվող գույքի տեսակից:

Ոսկյա իրերի գրավադրման դեպքում ֆինանսավորումն իրականացվում է մինչև գնահատված արժեքի 100%-ը:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
     

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

20,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

10.5%

Մարման ժամկետ

5 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

 Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

429,878

Ընդհանուր տոկոսագումար

5,792,680

Մարումների հանրագումար

25,792,680

 Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Ոսկու գրավադրման դեպքում գնահատումն իրականացվում է Բանկի աշխատակցի կողմից:
Առաջնային շուկայից ավտոմեքենայի, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում որպես գնահատված շուկայական արժեք կարող է հիմք ընդունվել ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ-ապրանքագրով սահմանված գումարը:

Գնահատող ընկերությունների ցանկ 

 

Ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

''Ամինտաս Գրուպ'' ՍՊԸ

ք. Երևան, Արցախի պող., 23/6 շ., «Տուն Դեպո» համալիր

(010) 432 276, (094) 432 276, (096) 432 276

''Ար Վի Էմ Քոնսալտ'' ՍՊԸ

ք. Երևան, Տպագրիչների փող., 9 շ., 114 տարածք

(010) 546 490, (098) 944 449, (077) 944 449, (093) 944 449

''Աբիտ'' ՍՊԸ

ք. Երևան, Բյուզանդի փող., 1/3 շ., 4-րդ հարկ

(033) 999 880, (096) 999 888

''Վի Էմ - Ար Փի'' ՍՊԸ

ք. Երևան, Վարդանանց փկղ., 8/3 շ., 209 սենյակ

(010) 588 797, (043) 588 797

''Ինեքս'' ՍՊԸ

ք. Երևան, Օրբելի փող., 45 շ., «Դամառ» բիզնես կենտրոն, 403 սենյակ

(077) 518 116, (055) 518 115, (041) 042 287, (096) 042-287

 Գրավադրվող գույքի ապահովագրություն

Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:

Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:

Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Բանկի որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

 

Ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

''Ինգո Արմենիա'' ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

''ՌԵԳՈ'' ԱՓԲԸ

ք. Երևան, Կոմիտասի պող., 62 շ.

(060) 275 757, (098) 560 797

''Լիգա Ինշուրանս'' ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պող. 1

(010) 591 010 

''Նաիրի Ինշուրանս'' ԱՍՊԸ

ՀՀ, ք. Երևան 0033, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 տարածք

(060) 500 060, (010) 543 594

''ԷՖԵՍ'' ԱՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0033, Հր. Քոչար 35/1

(010) 700 800

 Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ֆիզիկական անձանց

ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Քաղվածքի տրամադրում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

մեկ անգամ՝ 0 (անկախ պարբերականությունից)
Հավելյալ քաղվածքի (կրկնօրինակի) տրամադրում1
- Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ

  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա (միայն ֆիզիկական անձանց դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանքներ/գրություններ

Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

 Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ
- Ֆիզիկական անձանց դեպքում՝ 0
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման վկայագրում փոփոխություն կատարելու համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

    1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
    2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
    3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
    4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Վարկային հայտ-հարցաթերթիկ
  • ԱՔՌԱ հարցման, երաշխավորությանՀարցումներ կատարելու համաձայնություններ
  • Հայտատու ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ, իրավաբանական անձի գործադիր մարմնի, լիազորված անձի, մասնակցի, իրական շահառուի, գրավատուի, երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ հիմնադիր փաստաթղթեր),Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)
  • Կանոնադրություն, պետական գրանցման վկայական բոլոր ներդիրներով և ՀՎՀՀ
  • Բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի մասին:
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ և ձեռքբերման հիմքհիմքեր
  • Վերջին մեկ տարվա հարկային հաշվետվություններ (եթե առկա է)
  • Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • Գործունեության ծավալման վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր, կամ հաճախորդի՝ գործունեության վայրի նկատմամբ իրավունքը հաստատող այլ հիմք (օրինակ` տեղեկանք գյուղապետարանից)
  • Առաջարկվող գրավի գնահատման (վերագնահատման) նախնական և հիմնական (վարկի հաստատումից հետո) հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, գույքի գրավադրման, երաշխավորության տրամադրման վերաբերյալ
  • Գրավի ապահովագրության վկայագրեր (ապահովագրության պահանջի դեպքում` վարկի հաստատումից հետո)
  • Տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ (վարկի հաստատումից հետո)
  • Տեղեկանք գյուղապետարանից/թաղապետարանից
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 5 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) գումարի չափով լիզինգ/վարկ ստանալու համար դիմելիս Կոնվերս Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

 Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, 
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր, 
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, 
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում,
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

  • Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
  • Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-agric-loan
 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 14.07.2024թ. 14:16       

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկի տրամադրման պայմանները մինչ 14.07.2024

Վարկի տրամադրման պայմանները մինչ 01.07.2023

Վարկի տրամադրման պայմանները մինչ 20.01.2023

Վարկի տրամադրման պայմանները մինչ 27.12.2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 19.10.2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 09․09․2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 18.07.2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 15.09.2021