Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա

Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա

04.10.2021 - “Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ: Մեկը Քլին էներջի Վայոց արեւ 1 կայանն է, որն այդ պահին Հայաստանում ամենամեծն էր՝ 5,2 ՄՎտ հզորությամբ: Վայոց արեւ 1-ը գրավում է մոտ 8 հա տարածք: Կայանը կառուցված է երկկողմանկի արեւային վահանակներով: Առավելագույն հզորությունը ցերեկային ժամերին է. Այդ ժամանակ այն կարող է էներգիայով ապահովել մոտ 80 փոքր գյուղ “,- ասում է Optimum Energy ընկերության Ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թեւոսյան: Ըստ նրա, Այլընտրանքային էներգետիկան կարեւոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից: Արեւային կայանների շինարարության շնորհիվ համայնքներ են զարգանում՝ օրինակ՝ Քլին էներջի Վայոց Ձոր 1 նախագիծը իրագործելիս Զեդեա համայնքում ապահովվել է ավելի քան 100 աշխատատեղ :

Եռօրյա հանգիստ և Քեշբեք՝ նոր առաջարկ Կոնվերս Բանկի Մաստերքարդ քարտապաններին

Եռօրյա հանգիստ և Քեշբեք՝ նոր առաջարկ Կոնվերս Բանկի Մաստերքարդ քարտապաններին

01.09.2021 - Կոնվերս բանկը հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 1-ից-նոյեմբերի 30-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումներից հաճախորդները կստանան մինչև 30 հազար դրամ Քեշբեք և կկուտակեն Կոնվերս միավորներ, իսկ ծավալային ամենաշատ անկանխիկ գնումները կատարած 20 քարտապանները կստանան Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ: Զուգահեռաբար, ակցիայի ընթացքում դառնալով Բանկի Մաստերքարդ քարտապան՝ հաճախորդները քարտի գործողության ողջ ընթացքում կօգտվեն տարեկան սպասարկման վճարի 50%-ով նվազեցված սակագնից:

Կոնվերս-Ֆաստ պլյուս՝ նոր պրոդուկտ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար

Կոնվերս-Ֆաստ պլյուս՝ նոր պրոդուկտ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար

18.08.2021 - Կոնվերս Բանկը գործարկել է “Կոնվերս-Ֆաստ պլյուս” վարկատեսակը, որի շրջանակում փոքր եւ միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման եւ շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն եւ ընդլայնմանը: Պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար: Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա: Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս է:

Ֆինանսավորում եւ հավելյալ ծառայություններ՝ կանանց

Ֆինանսավորում եւ հավելյալ ծառայություններ՝ կանանց

12.08.2021 - Կոնվերս Բանկը ՎԶԵԲ “Կանայք բիզնեսում” ծրագրի շրջանակում գործարկել է ակցիա: Դրանով սկսնակ եւ գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով: Սկսնակ բիզնեսի համար նախատեսված է մարման արտոնյալ ժամանակահատված: Շահառու կարող են դառնալ կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի վերջնական շահառուները կանայք են: Ակցիայի շահառուները բանկային որոշ պրոդուկտներից կօգտվեն արտոնյալ պայմաններով: Մասնավորապես՝ Իրավաբանական անձ եւ Անհատ ձեռնարկատեր վարկառուների համար անվճար կլինեն ընթացիկ հաշիվների բացումը եւ վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը եւ այլն:

Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը

Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը

09.08.2021 - Կոնվերս Բանկը վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող վարկերի տրամադրման պայմանները՝ որոշ խմբերի համար 0.5%-ով նվազեցնելով վարկավորման տոկոսադրույքը: Վերանայվել է նաեւ կանխավճարի չափին ներկայացվող պայմանը. այսուհետ հաճախորդը կարող է վճարել ձեռքբերման գնի 10 %-ի չափով կանխավճար, իսկ 20%-ի համար ներկայացնել ապահովագրության վկայական: Առաջարկից կարող են օգտվել Կոնվերս բանկի Մոբայլ բանկ հավելվածի օգտատերերն ու քարտապանները:

Համագործակցություն ԿԳՄՍՆ հետ

Համագործակցություն ԿԳՄՍՆ հետ

28.06.2021 - Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության և բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաև համացանցի հասանելիություն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Կոնվերս բանկ ՓԲԸ-ն հուշագիր են ստորագրել կրթության և մշակութային հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը հուշագրի ստորագրման ժամանակ շեշտել են նաև շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական կրթության զարգացման կարևորությունը, հուշարձանների պահպանության գործում համայնքային երիտասարդական խմբերի ներգրավվածությունը: