Կարաս Վայնսը՝ Ընկերների միջազգային տոնի կապակցությամբ հայտարարում է Karas Fest-ի անցկացման մասին
23.07.2019 - Կարաս Վայնս ընկերությունը Ընկերների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարում է Karas Fest երաժշտական փառատոնի անցկացման մասին՝ առաջարկելով տոնը նշել խաղողի այգիներում, համտեսելով "Կարաս" գինի և համեղ ընթրիք, վայելելով շքեղ մայրամուտը՝ The Band / Armenia ու Haik Solar & Arni Rock երաժշտության ներքո:
Երևանի բանուկ հատվածներից մեկում գործարկվել է Կոնվերս Բանկի "Արշակունյաց" մասնաճյուղը
19.07.2019 - Գործարկվել է Երևանում Կոնվերս Բանկի թվով 16-րդ՝ "Արշակունյաց" մասնաճյուղը: Այն գործում է Արշակունյաց պողոտա 17 շենք, 1 հասցեում, մայրաքաղաքի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնների հարևանությամբ: Շենգավիթ վարչական շրջանում Կոնվերս Բանկի երկրորդ մասնաճյուղի բացումը թույլ կտա հարակից տարածքներից հաճախորդներին, առևտրային կենտրոններում գործող տնտեսվարողներին սպասարկել բնակության կամ աշխատանքի վայրին հնարավորինս մոտ գտնվող մասնաճյուղում՝ խնայելով նրանց ժամանակը:
Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ
15.07.2019 - Կոնվերս Բանկը, հաճախորդների սպասարկման հարմարավետության և հասանելիության նպատակով, հանդես է գալիս հերթական առաջարկով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ԱՊՊԱ պայմանագրեր կնքել Բանկի վճարային տերմինալների միջոցով: Ծառայությունը 5 տոկոսով ավելի մատչելի է, իսկ պայմանագրի կնքումը տևում է հաշված րոպեներ:
Կոնվերս Բանկը աջակցել է սահմանամերձ գյուղերից երեխաների մասնակցությանը "Թումո" ամառային ճամբարին
12.07.2019 - Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզից երկու երեխա մասնակցել է "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին: "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ Կոնվերս Բանկը համագործակցում է արդեն 5 տարի՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից երեխաներին հնարավորություն տալով մասնակցել կենտրոնի ամառային ճամբարին և ստանալ նոր գիտելիքներ:
Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար
26.04.2018 - Կոնվերս Բանկը, ապրիլի 23-29-ն անցկացվող "Արգենտինական գինու շաբաթի" շրջանակում, իր գործընկերների ցանցում հայտարարում է 25% CashBack` արգենտինական գինիների համար:
Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանի հարցազրույցը Gulf News պարբերականին
07.04.2018 - Բանկի 25-ամյա գործունեության, Հայաստանում ներդրումներ ներգրավելու հնարավորությունների մասին Gulf Newsի լրագրողը զրուցել է Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանի հետ