Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Ֆինանսավորում եւ հավելյալ ծառայություններ՝ կանանց

12.08.2021

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ “Կանայք բիզնեսում” ծրագրի շրջանակում գործարկել է ակցիա: Դրանով սկսնակ եւ գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով:
Սկսնակ բիզնեսի համար նախատեսված է մարման արտոնյալ ժամանակահատված:
Շահառու կարող են դառնալ կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի վերջնական շահառուները կանայք են:
Ակցիայի շահառուները բանկային որոշ պրոդուկտներից կօգտվեն արտոնյալ պայմաններով: Մասնավորապես՝ Իրավաբանական անձ եւ Անհատ ձեռնարկատեր վարկառուների համար անվճար կլինեն ընթացիկ հաշիվների բացումը եւ վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը եւ այլն: Իսկ Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձի առնվազն 50% բաժնետեր/եր/, տնօրեն կամ իրական շահառու հանդիսացող կին ֆիզիկական անձ վարկառուների համար՝ խնայողական հաշվի բացումը եւ վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:
Անհրաժեշտության դեպքում, կտրամադրվի անվճար ֆինանսական խորհրդատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին