Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը

09.08.2021

Կոնվերս Բանկը վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող վարկերի տրամադրման պայմանները՝ որոշ խմբերի համար 0.5%-ով նվազեցնելով վարկավորման տոկոսադրույքը:
Վերանայվել է նաեւ կանխավճարի չափին ներկայացվող պայմանը. այսուհետ հաճախորդը կարող է վճարել ձեռքբերման գնի 10 %-ի չափով կանխավճար, իսկ 20%-ի համար ներկայացնել ապահովագրության վկայական:
Առաջարկից կարող են օգտվել Կոնվերս բանկի Մոբայլ բանկ հավելվածի օգտատերերն ու քարտապանները:
Արդեն մոտ 4 տարի անընդմեջ Կոնվերս բանկը ծրագրային՝ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող եւ մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո վարկերի պորտֆելով Հայաստանում առաջատարերից մեկն է: Դա հնարավոր է դարձել ճկուն վարկային քաղաքականության եւ վարկավորմն մրցունակ պայմանների շնորհիվ: Բանկը հետամուտ է շուկայի միտումներին ու պարբերաբար վերանայում է վարկավորման պայմանները՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսավորման մրցունակ պայմաններ:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին