Թեժ գիծ +37410 511 211

Էսքրոու հաշիվներ

Էսքրոու հաշիվների բացում և վարում

Էսքրոու հաշիվները բացվում են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից՝ շարժական, անշարժ գույքի առուվաճառքի, ծառայությունների մատուցման կամ որևէ այլ գործարքի համար հիմք հանդիսացող պայմանագրերից բխող գործառնության կատարման (վճարման ապահովման) նպատակով:

Առուվաճառքի գործարքի վճարման ապահովման /էսքրոու/ ծառայության մատուցում
0.05%, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ

Գումարը ստանալու նպատակով շահառուն բանկին ներկայացնում է գործարքի պայմանագրով և պայմանագրով սահմանված հետաձգող պայմանի տեղի ունենալու փաստը հիմնավորող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես.

1. Անշարժ գույքի Գործարքի դեպքում.

  • Նոտարական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Գործարքի պայմանագիրը,
  • Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը,
  • Նոր կառուցվող անշարժ գույքի նկատմամբ գնման իրավունքը հավաստող փաստաթղթեր,
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

2. Ավտոմեքենայի Գործարքի դեպքում.

  • Նոտարական կարգով վավերացված Գործարքի պայմանագիրը (առկայության դեպքում),
  • Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ (վերջինիս դեպքում անհրաժեշտ է ԻՎ եզրակացությունը),
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

3. Ծառայությունների մատուցման դեպքում.

  • Ծառայությունների մատուցման պայմանագիրը՝ երկկողմանի ստորագրված (անհրաժեշտության դեպքում՝ կնքված),
  • Հանձնման-ընդունման ակտ կամ Կատարողական ակտ,
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

4. Այլ գործարքների դեպքում.

  • Գործարքը ավարտվելու կամ Պայմանագրով սահմանված հետաձգող պայմանի տեղի ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ,
  • Պայմանագրով սահմանված դեպքերում այլ փաստաթղթեր:

Էսքրոու հաշիվները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց՝ բացառությամբ, եթե.

  • կապված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, Պայմանագրով և Կարգով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ
  • այդ միջոցները էսքրոու հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար Բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, կամ
  • այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են , կամ
  • էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով: