Ավանդատու և պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար վճարային քարտերի տրամադրման հատուկ պայմաններ
''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ-ում (այսուհետ՝ Բանկ) 6 ամիս և ավելի ժամկետով ներդրված՝ գործող ժամկետային ավանդ ունեցող և/կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմս ձեռք բերած ֆիզիկական անձ հաճախորդների համար սահմանվում են վճարային քարտերի տրամադրման հետևյալ արտոնյալ պայմանները.
|
Ավանդի և պարտատոմսի մնացորդ1 |
Քարտատեսակ2 |
Սպասարկման վճար |
|
մինչև 10 մլն ՀՀ դրամ |
0 ՀՀ դրամ՝ ավանդի/պարտատոմսի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում3 |
|
|
10 մլն ՀՀ դրամից ավելի |
||
|
Բանկի կողմից թողարկած պարտատոմսեր ձեռքբերող հաճախորդների համար ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով հաշվարկային հաշիվները բացվում են առանց հաշվի բացման և վարման վճարի՝ հաճախորդի կողմից չմարված պարտատոմս ունենալու ժամանակահատվածի համար: |
||
|
Ծանոթագրություններ |
||
|
1Ավանդի և պարտատոմսի մնացորդը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաճախորդի գործող ավանդների մնացորդների և Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի անվանական արժեքների մնացորդների հանրագումարը` ՀՀ դրամով արտահայտված: 2Տրամադրվում է մեկ քարտ` հաճախորդի ընտրությամբ: 3Ժամկետային ավանդը և/կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմսը ժամկետից շուտ մարվելու դեպքում Բանկն իրավունք ունի փոփոխել տրամադրված քարտի սպասարկման վճարը՝ այն համապատասխանեցնելով Բանկում տվյալ պահին գործող սակագներին: |
||
|
Այլ սակագներ և պայմաններ՝ համաձայն համապատասխան ծառայության համար սահմանված դրույթների. Հղումներ |
||
|
Բանկային հաշիվներ` https://conversebank.am/hy/open-account/ ArCa Classic` https://conversebank.am/hy/arca-classic/ Visa Classic` https://conversebank.am/hy/visa-classic/ Mastercard Standard` https://conversebank.am/hy/mastercardstandard/ Woman’s Card` https://conversebank.am/hy/women-card/ Visa Gold` https://conversebank.am/hy/visa-gold-debit/ Mastercard Gold` https://conversebank.am/hy/mastercard-gold/ Union Pay Gold` https://conversebank.am/hy/Uniongold/ |
||
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Հեռահար կապի միջոցներ
Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝
Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS – Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/
|
Ուշադրություն |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
Ձեր ֆինանսական տեղեկատուն
''Ձեր ֆինանսական տեղեկատուն'' ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ''Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected],
Հեռախոս` (+37460) 70-11-11,
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511 211
Skype՝ conversebank-callcenter
Ուժի մեջ է մտնում 10.10.2024 թ-ից.