Թեժ գիծ +37410 511 211

Woman's Card

Կանանց քարտ (Woman's card)

Քո կանացիության այցեքարտը 

Սիրելի' կանայք,

Ձե'ռք բերեք Ձեզ համար հատուկ նախատեսված Կոնվերս Բանկի Mastercard Woman's քարտը:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Woman's քարտը:

  • Եթե ունեք Կոնվերս Բանկի քարտ՝ Դուք արդեն մասնակցում եք "Կոնվերս միավորներ" ծրագրին: Դա նշանակում է, որ Ձեր կողմից անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Ձեզ բերում է բոնուսային միավորներ.
  • Բոլոր առևտրային կետերի համար, որտեղ չի գործում Կոնվերս Բանկի POS տերմինալ, Ձեր անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում եք 1 Կոնվերս միավոր, իսկ այն առևտրային կետերի համար, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS տերմինալ, յուրաքանչյուր անկանխիկ վճարած 1000 դրամի դիմաց կուտակվում է 1,5 միավոր:
  • ընդարձակ զեղչային համակարգ` բաղկացած 40 և ավելի բարձրակարգ առևտրի/սպասարկման կետերից, որտեղ ոչ միայն կարող եք օգտվել բարձրորակ ծառայություններից, այլև ստանալ զեղչերի հիանալի հնարավորություն:

Վայելեք Ձեր կանացիությունը`

  • ռեստորաններում և ժամանցի կենտրոններում
  • հագուստի, կոշիկի, սպասքի խանութ-սրահներում
  • գեղեցկության սրահներում, ՍՊԱ կենտրոններում և այլուր:

Տրամադրման և սպասարկման սակագներ`

1 Քարտի տեսակը Դեբետային Հաշվարկային
2 Քարտի տրամադրում  0
3 Հավելյալ*/Կից** քարտի տրամադրում6  3,000 ՀՀ դրամ
4 Քարտային հաշվի տարեկան սպասարկման վճար1  5,000 ՀՀ դրամ 6,000 ՀՀ դրամ
5  Քարտային հաշվի փակում  Փակված քարտի հաշվի մնացորդը երեք ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում գանձվում է 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր տարվա համար /եթե մնացորդը փոքր է 1,000 ՀՀ դրամ գումարից, ապա գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է/
6  Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում
  •  ՀՀ արժույթով 0.2%
  • Արտարժույթով 0.3%
  • Արտոնյալ ժամանակահատվածով 0.9%
  • Ոչ արտոնյալ ժամանակահատվածով 0.5%
7  Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում  1%
8  Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգից դուրս գործող կանխիկացման կետերում և բանկոմատներում2  1.0%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ
 Կանխիկի մուտքագրում քարտային հաշվին 
9  Բանկի բանկոմատներում կանխիկի մուտքագրում քարտային հաշվին  0.2%
10  ԱրՔա համակարգի այլ բանկերի բանկոմատներում կանխիկի մուտքագրում քարտային հաշվին  0.6%
11 Կանխիկացման գործարքի օրական առավելագույն սահմանաչափ
  • 500,000 ՀՀ դրամ
  • 1,500 ԱՄՆ դոլար
  • 1,000 ԵՎՐՈ
  • 50,000 ՌԴ ռուբլի
  • 500,000 ՀՀ դրամ
  • 1,500 ԱՄՆ դոլար
  • 1,000 ԵՎՐՈ
12  Կանխիկացման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ միայն Բանկոմատներից  500,000 ՀՀ դրամ
13  Կանխիկացման գործարքների օրական առավելագույն քանակ  10
14  Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոս /տարեկան/3  0
15  Քարտային հաշվից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ քաղվածքի տրամադրում /մեկ անգամ/  0
16  Քարտային հաշվից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում
  • Մինչև 3 տարի վաղեմության դեպքում՝ 1,000 ՀՀ դրամ,
  • 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
17  Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ  Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար
18  Կորցրած/գողացված/վնասված քարտի, քարտի տեսակի փոփոխության դեպքում նոր քարտի և ծածկագրի տրամադրում  2,000 ՀՀ դրամ
19  Նոր քարտի դիմում-հայտի կամ գործող քարտի՝ տարբեր պատճառներով վերաթողարկելու դեպքում քարտի և ծածկագրի տրամադրում նույն օրվա ընթացքում  5,000 ՀՀ դրամ
20  Արտերկրում քարտի կորստի դեպքում քարտային հաշվից կանխիկ դրամի տրամադրման միջնորդավճար  գումարի 5.0%
21 Հետգանձման անհիմն հայտի ներկայացում5  5,000 ՀՀ դրամ
 Քարտից քարտ, քարտային հաշվից այլ հաշիվ փոխանցումներ 
22  Քարտից քարտ փոխանցումներ7  0.5%  1%
23  Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում քարտային հաշվից այլ հաշվի փոխանցում  -  0.9%
24  Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի դեպքում նվազագույն վճարը չկատարելու դեպքում ժամկետանց գումարի վրա հաշվարկվող տուգանք  -  Ժամկետանց գումարի 0.13%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար
25  Արտոնյալ ժամկետի ավարտին պարտադիր նվազագույն վճար  Վարկային սահմանաչափի օգտագործված մասի 10.0%
26  Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում, USSD ծառայության հարցման հիման վրա SMS հաղորդագրության ուղարկում: Գումարների մեջ ներառված է ԱԱՀ-ն
  •  20 ՀՀ դրամ ՀՀ բջջային օպերատորների հեռախոսահամարներին
  •  40 ՀՀ դրամ արտերկրյա բջջային օպերատորների հեռախոսահամարներին
27  Քարտի ապաբլոկավորման վճար /3 անգամ սխալ մուտքագրված ՊԻՆ ծածկագրի դեպքում/  500 ՀՀ դրամ
28  Քարտի գործողության կասեցում բանկի հավաստագրման համակարգում և տեղադրում Stop-list-ում /երկու շաբաթվա համար  15,000 ՀՀ դրամ
29  Քարտի վարկային սահմանաչափի նվազեցում հաճախորդի դիմումի համաձայն  -  0
30  Քարտի վարկային սահմանաչափի ավելացման դիմումի դիտարկման վճար  -  3,000 ՀՀ դրամ
31  Վարկային սահմանաչափի տրամադրման/սահմանաչափի ավելացման դեպքում միանվագ միջնորդավճարի չափ` սահմանաչափի/ավելացվող գումարի նկատմամբ /կիրառվում է նաև սահմանաչափի վերաթողարկումների դեպքում/4  -  0.3%
32  Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում բժշկական ապահովագրության տրամադրում8  Ըստ ապահովագրական ընկերության սակագների

Սպասարկման վճարը գանձվում է քարտի տրամադրման պահին` ամբողջ տարվա համար: Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում սպասարկման վճարը ենթակա չէ վերադարձման:
2
 Բանկի Վիզա քարտատեսակների հաշվի արժույթից տարբերվող արժույթով ԱրՔա համակարգից դուրս գործող կանխիկացման կետերում, բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում արտարժույթի փոխանակման ժամանակ գործում է Բանկի կողմից սահմանված 2% միջնորդավճար: Բացառություն են կազմում ԱՄՆ դոլարով և Եվրոյով կատարված գործարքները:
Տոկոսը հաշվարկվում է օրվա վերջին դրական մնացորդի նկատմամբ և վճարվում եռամսյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի ավարտից հետո` 5 բանկային օրվա ընթացքում: 
Սակագինը կիրառելի չէ դրամական միջոցների, ՀՀ պետական և Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավադրմամբ հաշվարկային քարտերի դեպքում:
Անհիմն է համարվում հաճախորդի կողմից Բանկին ներկայացված հայտը, որի մեջ նշված տեղեկություն/ներ/ը իրականությանը չի/են/ համապատասխանում:
Մեկ պրեմիում դասի /Visa/Master Card Gold, Visa Platinum, Visa Infinite/ հիմնական քարտին անվճար կարող է տրամադրվել միայն մեկ պրեմիում դասի հավելյալ/կից քարտ, յուրաքանչյուր հաջորդ հավելյալ/կից քարտի տրամադրման համար միանվագ գանձվում է տվյալ քարտատեսակի համար սահմանված տարեկան սպասարկման վճարի չափով գումար:

7 Նշված սակագինը կգանձվի ցանկացած քարտից քարտ փոխանցման դեպքում: ԱՐՔԱ համակարգի անդամ չհանդիսացող բանկերի քարտերին կատարվող փոխանցումների ժամանակ այս միջնորդավճարից բացի կգանձվի տվյալ գործարքի համար սահմանված միջնորդավճարը: Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ:
8 Այս դեպքում ապահովագրությունը կարող է կատարվել մեկ տարվա ընթացքում առավելագույնը 30 օր տևողությամբ:

* Հավելյալ քարտ - նույն քարտային հաշվի ներքո բացված, նույն վճարահաշվարկային համակարգի ներքո տրամադրված լրացուցիչ քարտ /VISA-VISA, ARCA-ARCA, Mastercard-Mastercard/
** Կից քարտ - նույն քարտային հաշվի ներքո բացված, տարբեր վճարահաշվարկային համակարգերի ներքո տրամադրված լրացուցիչ քարտ /VISA - ARCA, Mastercard; ARCA - VISA, Mastercard; Mastercard - VISA, ARCA/

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնության/գործարքի հավաստագրման պահին գործառնության/գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են ARCA/VISA/Mastercard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործառնության/գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվանը նախորդող բանկային օրվա վերջի համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Բացառություն են կազմում Visa վճարահաշվարկային համակարգի քարտերով Եվրոյով կատարված գործառնությունները/գործարքները, որոնց հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվանը նախորդող բանկային օրվա վերջի համար սահմանված Եվրոյի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կատարվում են այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ Բանկի համապատասխան արժույթի համար նախատեսված առքի փոխարժեքով առքի անկանխիկ փոխարժեքով: 

Պատվիրեք քարտն առցանց այստեղ

Woman's քարտի նկարագիր

Woman's card -ը պատկանում է Mastercard Standard միջազգային վճարային քարտերի դասին և վերջինիս հասու են այս քարտատեսակին բնորոշ բոլոր առավելությունները`

  • առանց սահմանափակումների կանխիկի ստացում և անկանխիկ
    գործարքների իրականացում նշանի առկայությամբ աշխարհի
    ցանկացած առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում
  • ինտերնետային միջավայրում վիրտուալ առևտրի,
    վճարումների իրականացման հնարավորություն
  • քարտից քարտ գումարների արագ փոխանցում
  • քարտապանի նախընտրած եղանակով քաղվածքի անվճար ստացում
  • գործարքի պահին գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրության ստացում
  • աշխատավարձի փոխանցում անմիջապես քարտային հաշվին
  • քարտապանի անձնական տվյալների և քարտային շարժի,
    մնացորդի գաղտնիության և անվտանգության ապահովում
  • քարտային հաշվի ներքո հավելյալ քարտի տրամադրում
    ընտանիքի անդամներին
  • վարկային գծի ձեռք բերման հնարավորություն
  • ՀՀ սահմաններից դուրս քարտը կորցնելու դեպքում քարտապանի քարտային հաշվին առկա գումարի փոխանցում
  • Վիրտուալ /ինտերնետ/ միջավայրում միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության 3D Secure արդի համակարգի ապահովում 

Woman's քարտի վարկային գծի պայմաններ

Սահմանափակումներ 

  • Չկա

Արժույթը

  • ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Դրամական միջոցներով ապահովված

  • ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկային Սահմանաչափի գումարը 

  • 50 000 -1 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Ժամկետը

  • 36 ամիս

Վարկային սահմանաչափի տրամադրման ժամկետ

  • Մինչև հաճախորդի կողմից քարտի փակման դիմումի ներկայացումը կամ Բանկի հիմնավոր կարծիքով սահմանաչափի փակումը

Պատրաստման և տրամադրման ժամկետը

  •  Առավելագույնը 5 աշխատանքային օր

Տոկոսադրույքը

  • Հաստատվում է Վարչության կողմից

Սահմանաչափի սահմանումը

  • "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդ-ների համար առավելագույնը զուտ աշխատավարձի կամ միջին ամսական եկամուտների /ձեռնարկատիրական գործունեությունից, թոշակներից, վարձակալությունից և այլ փաստաղթղային հիմնավորված եկամուտների/ մինչև եռապատիկը կախված հաճախորդի վարկունակությունից:

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ 

Վարկային սահմանաչափը կարող է մարվել 3 տարբերակով՝

Տարբերակ 1.

Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտեր
Հաճախորդին տրամադրվում է 15 օր տևողությամբ արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած, որի ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասը ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում:

Հաճախորդը պարտավոր է մինչև արտոնյալ ժամկետի ավարտը մարել քաղվածքով նշված պարտքը Բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով:

Հաճախորդի օգտագործած վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով:

Արտոնյալ ժամկետի ավարտին ձևավորված պարտավորությունը ամբողջապես չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` ըստ տվյալ պահին Բանկի սակագներով սահմանված տոկոսադրույքների: Հաճախորդը պարտավոր է քաղվածքը ձևավորվելուց հետո մուտքագրել հաշվին վարկային սահմանաչափի օգտագործած մասի առնվազն 10 % գումար գումարած տվյալ ամսվա համար հաշվարկված տոկոսները, որից նվազեցվելու են յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված տոկոսները, իսկ մուտքագրված գումարի մնացած մասով վերականգնվելու է հաճախորդի օգտագործված վարկային սահմանաչափը: Վարկային սահմանաչափի համար նախատեսված 10% նվազագույն վճարը չկատարելու դեպքում օգտագործված սահմանաչափը այդքան մասով համարվում է ժամկետանց, և հաշվարկվում է տույժ՝ ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Տարբերակ 2.

Առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտեր
Վարկային սահմանաչափը տրամադրվում է առանց մարման արտոնյալ ժամանակահատվածի, տոկոսների հաշվեգրումը կատարվում է օգտագործված վարկային սահմանաչափի վրա օրական կտրվածքով:

Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի օգտագործված մասի վրա տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների / և /կամ տուժանքի /մարում: Տվյալ ժամկետում տոկոսների չվճարման դեպքում հաշվարկվում է տույժ՝ ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Հաճախորդին տրվում է հնարավորություն նախօրոք՝ տոկոսների մարման ժամկետից 15 օր առաջ, կատարել կուտակված տոկոսների մարում:

Հաշվարկված տոկոսը գործարքը հաշվեգրվելու օրվանից մինչև այդ գործարքի գումարի մարման օրը ընկած ժամանակահատվածի համար առանձին գործարքների գծով կուտակված տոկոսների հանրագումարն է:
Հաճախորդի կողմից կատարված պարբերական մուտքագրումները հաշիվներին ուղղվում են օգտագործված սահմանաչափի մարմանը, որից հետո սահմանաչափը վերականգնվում է նույն գումարի չափով:

Տարբերակ 3.

Առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով հաշվարկային քարտեր
Վարկային սահմանաչափը տրամադրվում է մայր գումարի ամսական նվազեցման պայմանով, առավելագույնը 36 ամիս ժամկետով: Ընդ որում, օգտագործված վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով, սակայն ոչ ավելի, քան վարկային սահմանաչափի գումարը, իսկ ընդհանուր սահմանաչափը նվազեցվում է ամսական հավասարաչափ "Պայմանագրի գումար/Պայմանագրի ժամկետ" գումարի չափով:

Տոկոսների հաշվեգրումը կատարվում է օգտագործված վարկային սահմանաչափի վրա օրական կտրվածքով:Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի պայմանագրով սահմանված պարտադիր նվազեցվող գումարի և տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների / և /կամ տուժանքի /մարում: Տվյալ ժամկետում տոկոսների չվճարման դեպքում հաշվարկվում է տույժ՝ ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Հաճախորդին տրվում է հնարավորություն նախօրոք՝ տոկոսների մարման ժամկետից 15 օր առաջ, կատարել կուտակված տոկոսների մարում, իսկ նվազեցվող գումարի չափով անհրաժեշտ գումարը մարել վարկային սահմանաչափի պայամանագրով սահմանված մարման օրվա դրությամբ:

Տուգանքներ

"ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ"

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

- Ֆիզիկական անձանց դեպքում

  • Դիմում-Հայտ
  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը և որի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը: Հաճախորդից կարող է պահանջվել նաև տվյալ հաճախորդի գործատուի կողմից հաճախորդի համար ՀՀ Սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող վերջինի հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը (սույն փաստաթղթերի ցանկը չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված կամ կորպորատիվ հաշվարկային քարտերին):

- Անհատ ձեռնարկատերերի դեպքում

  • Դիմում-Հայտ
  • անհատ ձեռնարկատիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • ""Կոնվերս Բանկ" ՓԲԸ Ընթացիկ և խնայողական հաշիվների բացման և վարման կարգով" սահմանված փաստաթղթեր
  • Տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ:
  • Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր:
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

-  Իրավաբանական անձանց դեպքում

  • Դիմում-Հայտ
  • իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի /եթե վերջինիս լիազորությունները իրավաբանական անձի կանոնադրությամբ որևէ կերպ սահմանափակված չեն/ կամ այլ անձի /ով ունի իրավաբանական անձի անունից գործելու լիազորագիր/ անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • ""Կոնվերս Բանկ" ՓԲԸ Ընթացիկ և խնայողական հաշիվների բացման և վարման կարգով" սահմանված փաստաթղթեր
  • Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր

- Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

Վերոհիշյալ ուսումնասիրությունների արդյունքում տրվում է վարկառուի վարկունակության գնահատական, որի բավարար չլինելը հիմք է հանդիսանում Հաճախորդին մերժելու համար

Ինչպե՞ս պատվիրել դեբետային քարտ

  • Քարտը կարող եք պատվիրել առցանց այստեղ և պետք է միայն մեկ անգամ այցելեք Բանկ՝ ներկայացնելով անձնագիր և ՀԾՀ (սոց. քարտ):

Պատրաստման և տրամադրման ենթակա լինելու ժամկետը

  • Երևան քաղաքում գտնվող մասնաճյուղերի դեպքում առավելագույնը 5 աշխատանքային օր,
  • Երևան քաղաքից դուրս գտնվող մասնաճյուղերի դեպքում՝ առավելագույնը 10 աշխատանքային օր

Քարտի օգտագործման կանոններ

Տեղեկատվական ամփոփագիր

Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը /համաձայն "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի/

Ֆինանսներ բոլորի համար