"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկվել են ԱՄՆ դոլարով պարտատոմսեր:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 08/04/2022թ. N 1/154Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 27/05/2022 N 1/244Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 1/154Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 18/11/2022 N 1/565Ա Որոշման հաստատվել է ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ:
Թողարկված դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2022 թվականի նոյեմբերի 22-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ը՝ ժամը 16:30-ն: Այս տրանշով տեղաբաշխվելու է 10,000,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս:
Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 22 մարտի 2023թ. NՑՊ-008-03/23 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ՀՀ դրամով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:
Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի մարտի 27-ից:
Պարտատոմսերի շուկա ստեղծողներն են "ԱՐԴՇԻՆԲԱՆԿ" ՓԲԸ-ն, "ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿ" ՓԲԸ-ն
Պարտատոմսերի էական պայմաններ
Թողարկող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
Դաս | Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեք | 100 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալ | 10,000,000 ԱՄՆ դոլար |
Շրջանառության ժամկետ | 36 ամիս |
Արժեկտրոնային եկամտաբերություն | 3.75% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն | կիսամյակային |
Տեղաբաշխող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Տեղեկացնում ենք, որ 01.03.20թ.-ից ուժի մեջ է մտել Հարկային Օրենսգրքի փոփոխված տարբերակն, ըստ որի Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտից ֆիզիկական անձանց համար 10% եկամտային հարկ, իսկ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար՝ 10% շահութահարկ չի գանձվելու:
ՀԱՇՎԻՉ
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար