Թեժ գիծ +37410 511 211

ԱՄՆ դոլարով պարտատոմսեր

 

"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկվել են ԱՄՆ դոլարով պարտատոմսեր:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 08/04/2022թ. N 1/154Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 13/04/2021թ:

Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:

Թողարկման դոլարային տրանշի տեղաբաշխումը սկսվելու է 2022 թվականի ապրիլի 18-ին և ավարտվելու է 2022 թվականի սեպտեմբերի 30-ին:

Պարտատոմսերի էական պայմաններ

 

Թողարկող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Դաս Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք 100 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալ 10,000,000 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Արժեկտրոնային եկամտաբերություն 4%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն կիսամյակային
Տեղաբաշխող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ

 "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ:

Տեղեկացնում ենք, որ 01.03.20թ.-ից ուժի մեջ է մտել Հարկային Օրենսգրքի փոփոխված տարբերակն, ըստ որի Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտից ֆիզիկական անձանց համար 10% եկամտային հարկ, իսկ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար՝ 10% շահութահարկ չի գանձվելու:
 

 

Հաշվիչ

 

Պարտատոմսերի ծրագրային ազդագիր

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար