Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

13.05.2014 - Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը:

Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը

11.04.2014 - Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի "Կիլիկիա" մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում:

Սմարթ մրցույթի և IBM մենթորության օր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Սմարթ մրցույթի և IBM մենթորության օր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

02.04.2014 - Կոնվերս Բանկը աջակցեց Հայաստանում առաջին անգամ կայացած Սմարթ մրցույթի և IBM մենթորության օրվա անցկացմանը: Բանկը մշտապես բարձր է գնահատում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող միջոցառումները և կարևորում է իր մասնակցությունը բնագավառի զարգացման գործընթացին:

Տրանսֆեր քարտ` արագ դրամական փոխանցումների ստացում առանց բանկ այցելելու

02.04.2014 - Կոնվերս Բանկի Տրանսֆեր քարտի շնորհիվ արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվելը դարձել է իրապես հարմար: Այժմ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem համակարգերով գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու:

Նոր հոբելյանական ավանդատեսակ՝ Կոնվերս Բանկից

10.10.2013 - Կոնվերս Բանկն իր 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում առաջարկում է “Հոբելյանական” նոր ավանդատեսակ՝ առավել շահավետ պայմաններով: Ս.թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկած ակցիան կգործի մինչև 2014թ. մարտի 1-ը:

"20 Շանս" Կոնվերս Բանկի 20+1 ամենահաջողակ ավանդատուների համար

06.09.2013 - Կոնվերս Բանկն իր 20-ամյակի շրջանակներում առաջարկում է "20 Շանս" նոր ավանդը` նախատեսված միայն ֆիզիկական անձանց համար: