Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը

11.04.2014

 Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի "Կիլիկիա" մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում:
"Կոնվերս Բանկը հոգում է իր հաճախորդների հարմարության մասին: Մեր մասնաճյուղային ցանցը անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերը՝ պարտադիր պարբերաբար վերանորոգվում: "Կիլիկիա" մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից", - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
"Կիլիկիա" մասնաճյուղը նոր հաճախորդներին է ներկայացնում մի շարք ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Մինչև ընթացիկ տարվա մայիսի 5-ը ֆիզիկական և իրավաբանական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը ցանկացած արժույթով հաշիվները կարող են բացել և վարել անվճար: "Բանկ-Հաճախորդ" և "Ինտերնետ բանկ" համակարգերի սպասարկման վճարը իրավաբանական անձանց համար կնվազի 50%-ով, իսկ ֆիզիկական անձանց "Ինտերնետ բանկ" ծառայությունը կտրամադրվի անվճար: Ակցիայի շրջանակներում "Կիլիկիա" մասնաճյուղում պատվիրված Կոնվերս Բանկի մի շարք քարտերի համար սպասարկման վճարը կնվազի 50%-ով, ինչպես նաև կնվազեցվի որոշ վարկերի սպասարկման միջնորդավճարներն ու տարեկան տոկոսադրույքը:
"Կիլիկիա"-ն 2014-ին վերաբացված առաջին մասնաճյուղն է: Երևանում գործում է Բանկի 14, իսկ Հայաստանում՝ 35 մասնաճյուղ:

https://www.youtube.com/watch?v=0Vwi6eaVBY4&feature=youtu.be

http://www.banks.am/am/news/newsfeed/9413/

http://www.panorama.am/am/society/2014/04/10/converse-bank-kilikia/

http://blognews.am/arm/news/148650

http://www.tert.am/am/news/2014/04/10/converce/

http://www.arminfo.info/index.cfm?objectid=6B219690-C173-11E3-94590EB7C0D21663

http://www.analitik.am/news/view/%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D6%81-%D5%AF%D5%B8%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%AB-%C2%AB%D5%AF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1%C2%BB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A8.html 

← Վերադառնալ ցուցակին