Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը գործարկել է "Ամառային" ակցիա ավանդատուների համար

29.06.2017

Banks.am

Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա, որի շրջանակում հաճախորդները կարող են մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը ներդնել "Ամառային" ավանդ` հատուկ պայմաններով:

Ինչպես հայտնել են բանկում, ավանդի նվազագույն չափը 100 000 դրամ է, ժամկետը՝ 12 ամիս, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ 10%, Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10,5%: Ավանդի ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը կվճարվի ավանդի ներդրման պահին:

Ակցիայի շրջանակում բանկի "Կիլիկիա" եւ "Նոր Նորք" մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունը կտրամադրվի 50%-ով նվազեցված սակագնով:

Ակցիայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նաեւ ստանալ վարկային քարտ՝ ներդրված ավանդի գումարի մինչեւ եռապատիկի չափով, սակայն ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ:

Վարկային սահմանաչափը կտրամադրվի 0% տարեկան դրույքաչափով, առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով, որից առաջին 3 ամիսների համար կսահմանվի արտոնյալ ժամանակահատված՝ վարկի մարումը կսկսվի վարկավորման չորրորդ ամսից:

Վարկային քարտը կարող է օգտագործվել տրամադրման օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառապես ConverseQvota ծառայության շրջանակում՝ բանկի հետ համագործակցող ընկերություններից գնումներ կատարելիս:

"Սա Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկն է, որն ավանդատուներին հնարավորություն կտա եկամուտ ստանալ խնայողությունների հաշվին եւ, զուգահեռաբար, օգտվելով վարկավորումից, ամառային հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում",- նշել են բանկում:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/14038

← Վերադառնալ ցուցակին