Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Պեդրո Միգել Վայս
Խորհրդի անդամ


Պեդրո Միգել Վայսը Բիզնեսի կառավարման մագիստրոս է՝ ֆինանսների և հաշվապահական հաշվառման ոլորտում մասնագիտացմամբ:
Ունի կառավարման աշխատանքային հարուստ փորձառություն այնպիսի եվրոպական ընկերություններում, ինչպիսիք են Cypet Technologies Limited-ը , United Way Romania-ն, First Bank S.A.-ը, Aegean Baltic Bank S.A-ը., FG Eurobank Group-ը, ABN AMRO Bank N.V. / Royal Bank of Scotland Group-ը:
Ներկայում պատասխանատու, բարձր պաշտոններ է զբաղեցնում եվրոպական մի շարք ընկերություններում.

  • 2024թ. Կոնվերս Բանկի խորհրդի (անկախ) անդամ է
  •  2024թ հունվարից Խորհրդատվական խորհրդի անդամ է Printec Group-ում (Աթենք, Հունաստան),
  • 2022թ. հունվարից HD Insurance Ltd Տնօրենների խորհրդի անդամ է (Նիկոսիա, Կիպրոս),
  • 2020թ. հունվարից United Way The Netherlands ընկերության (Ամստերդամ, Նիդերլանդներ) Տնօրենների խորհրդի նախագահն է,
  • 2020թ. ապրիլից Ռայֆայզեն բանկ (Ռումինիա) բաժնետիրական ընկերության Վերահսկիչ խորհրդի անդամ է, Ռիսկերի կոմիտեի, աուդիտի և խորհրդի անդամների նշանակման կոմիտեների նախագահ, ինչպես նաև իրավական հարցերով ներկայացուցիչ Ռումինիայում,
  • 2017թ. հոկտեմբերից FINCA UK (Միկրոֆինանսավորում), (Լոնդոն, ՄԹ) Տնօրենների խորհրդի նախագահն է,
  • 2016թ. հունվարից Cypet Technologies Limited ընկերության (Նիկոսիա, Կիպրոս) Տնօրենների խորհրդի նախագահն է:
  • 2014թ. հունվարից Պեդրո Միգել Վայսը Եվրոպական խորհրդատվական խորհրդի անդամի պաշտոն է զբաղեցնում նաև Դյուկի համալսարաի, Ֆուկուա բիզնեսի դպրոցում (Դարհեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ):