Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Արթուր Մխիթարյան
Գործառնական դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ


 Ծնվել է 1973թ նոյեմբերի 29-ին:

Կոնվերս Բանկի թիմին է միացել 16.08.2021թ․-ից:

1990-1995թթ. սովորել է Երևանի ՃՊՇԻ-ում՝  ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորումը:

1996-1999թթ. սովորել է ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտում:

Կարիերան սկսել է 1995թ․-ին Գլաձորբանկ ՓԲԸ-ում որպես գանձապետարանի աշխատակից, 1997թ.-ին նշանակվել է Արտարժութային գործառնությունների վարչության ղեկավար:

1999-2000թթ. HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ում աշխատել է որպես Ֆինանսական վերահսկողության վարչության գանձապետական ծառայության աշխատակից, այնուհետև նույն բանկի Գանձապետարանում՝ որպես դիլլեր, ապա՝  Հաճախորդների սպասարկման մենեջեր, իսկ 2006-2008թթ.՝  Վարկային գործառնությունների բաժնի ղեկավար:

2008-2014թթ. աշխատել է Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

2014թ. մարտ- դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է Արցախբանկ ՓԲԸ-ի խորհրդի անդամ, իսկ 2015թ–2017թթ.՝ Գլխավոր գործադիր տնօրեն:

2018-2019թթ. աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ-ում որպես Հեռահար վաճառքների վարչության պետ:

2019-2021թթ. եղել է Իզիփեյ ՍՊԸ տնօրենը:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն,  լեզուներին: