Անդրանիկ Գրիգորյան Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1977թ.: Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավագիտության Ֆլետչերի դպրոցում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում: 2001-2009թթ. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերում: 2005 - 2018թ. զբաղվել է ակադեմիական գործունեությամբ՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում: 2012-2018թթ. Անդրանիկ Գրիգորյանը եղել է Եվրախորհրդի կենսաթոշակային պահուստային ֆոնդի Կառավարման խորհրդի անդամ - Հայաստանի ներկայացուցիչ: Ամուսնացած է, ունի 4 երեխա:
|