Թեժ գիծ +37410 511 211

Ոսկու գրավով ապահովված վարկ

Ոսկու գրավով ապահովված վարկերի և չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտերի տրամադրման ակցիա

                                                                                                                                          

Ակցիան գործում է 2019թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2019թ դեկտեմբերի 31-ը ներառյալ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ակցիայի շրջանակում ոսկու գրավով ապահովված վարկերը և չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտերը (այսուհետ՝ Վարկ) տրամադրում է ներքոնշյալ պայմաններով.

Ակցիային մասնակցող հաճախորդներ

  • Բանկի հաճախորդներ, ովքեր վերջին 4 տարվա ընթացքում Բանկում սպասարկվել են որպես վարկառու և առնվազն 3 ամիս իրականացրել են վարկի մարումներ:
  • Բանկի հաճախորդներ, ովքեր աշխատավարձային նախագծերի շրջանակներում առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում աշխատավարձը ստանում են Բանկի վճարային քարտով:

  Ընդհանուր պայմաններ

Վարկի գումար

50,000 - 5,000,000 ՀՀ դրամ / համարժեք արտարժույթ*

Վարկի ժամկետ

3 - 36 ամիս

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան անվանական տոկոսադրույք

13 - 16%

9 - 12%

8 - 11%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

14.50 – 20.99%

10.04 – 16.28%

8.95 – 15.13%

Տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.9%

  Տարբերակ 1

Վարկի գումար

50,000 - 5,000,000 ՀՀ դրամ / համարժեք արտարժույթ*

Ժամկետ

6 - 36 ամիս

Մարման եղանակ

Անուիտետային (ամսական հավասարաչափ)

Վարկ/գրավ

Մինչև 110% ներառյալ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան անվանական տոկոսադրույք

13%

9%

8%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

14.50 - 17.44%

10.04 - 12.87%

8.95 - 11.75%

 Տարբերակ 2

Վարկի գումար

50,000 - 3,000,000 ՀՀ դրամ / համարժեք արտարժույթ*

Ժամկետ

6 - 36 ամիս

Մարման եղանակ

Անուիտետային (ամսական հավասարաչափ)

Վարկ/գրավ

111 - 120% ներառյալ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան անվանական տոկոսադրույք

14%

10%

9%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

15.63 - 18.62%

11.14 - 14.00%

10.04 - 12.87%

Տարբերակ 3


Վարկի գումար

50,000 - 2,000,000 ՀՀ դրամ / համարժեք արտարժույթ*

Ժամկետ

6 - 36 ամիս

Մարման եղանակ

Անուիտետային (ամսական հավասարաչափ)

Վարկ/գրավ

121 - 140% ներառյալ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան անվանական տոկոսադրույք

16%

12%

11%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

17.94 - 20.99%

13.36 - 16.28%

12.25 - 15.13%

Տարբերակ 4


Վարկի գումար

50,000 - 3,000,000 ՀՀ դրամ / համարժեք արտարժույթ*

Ժամկետ

3 - 6 ամիս

Մարման եղանակ

Տոկոսագումարն՝ ամսական, մայր գումարը՝ ժամկետի վերջում

Վարկ/գրավ

Մինչև 100% ներառյալ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան անվանական տոկոսադրույք

15%

11%

10%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

18.25 - 20.42%

13.65 - 15.73%

12.52 - 14.59%

* Ակցիայի շրջանակներում մեկ հաճախորդի անունով տրամադրված վարկերի մնացորդների հանրագումարի առավելագույն մեծությունը կազմում է 5 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ, ընդ որում եթե Ակցիայի շրջանակներում վարկի համար դիմելու պահին հաճախորդի անունով Բանկում առկա է ոսկու գրավով վարկ/եր/, որի/որոնց/ մնացորդ/ներ/ը վարկի համար դիմելու պահին գերազանցում են 100% (հիմք ընդունելով գրավ/ներ/ի արժեք/ներ/ը տվյալ վարկ/եր/ը տրամադրելու պահին), ապա նշված մեծությունը (5 մլն) նվազեցվում է դիմելու պահին այդ վարկ/եր/ի մնացորդ/ներ/ի /հանրա/գումարով:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Գրավադրվող ոսկու (որպես ջարդոն)՝ ըստ հարգերի մեկ գրամի գնահատման գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար, սպասարկման վճար,
  • Մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկառուի նկատմամբ պահանջներ

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ով վարկի տրամադրման պահին.

·         Չպետք է ունենա ժամկետանց վարկ/եր/

·         121-140% վարկ / գրավ հարաբերակցությամբ տրամադրվող վարկերի դեպքում՝ վարկի համար դիմելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է թույլ տված լինի սպասարկած վարկերի գծով հանրագումարային 10 և ավելի օր ուշացում և չպետք է ունենա  «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված վարկ/եր/

·         100-120% վարկ/գրավ հարաբերակցությամբ տրամադրվող վարկերի դեպքում՝ վարկի համար դիմելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է թույլ տված լինի սպասարկած վարկերի գծով հանրագումարային 20 և ավելի օր ուշացում

·         Տոկոսների ամսական, իսկ մայր գումարի՝ ժամկետի վերջում վճարման տարբերակով տրամադրված վարկերի դեպքում  (վարկ/գրավ 100% չգերազանցող դեպքերի համար) վարկի համար դիմելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է թույլ տված լինի սպասարկած վարկերի գծով հանրագումարային 30 և ավելի օր ուշացում

 

Սահմանափակումները չեն տարածվում երաշխավորությունների վրա

Սահմանափակումներ

  • Տրամադրվում է միայն ոսկով ապահովվածության դեպքում:
  • Վարկի տրամադրման պահին հաճախորդի վերաբերյալ ԱՔՌԱ հարցման կատարումը պարտադիր է:
  • Եթե հաճախորդն այլ բանկերում ունի վարկ/գրավը 100%-ը գերազանցող հարաբերակցությամբ գործող 5 վարկից ավելի, ապա չի կարող օգտվել այս ակցիայից:
  • Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակում և մասնաճյուղերում:
  • Չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր տրամադրվում են ԱրՔա Կլասիկ քարտի միջոցով, որը հետագայում այլ նպատակների համար չի կարող օգտագործվել: Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները ներկայացված են կայքում:
  • Քարտի վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել տրամադրման օրվանից հաշված 1 ամսվա ընթացքում:
  • Մարումը սկսվում է սահմանաչափի օգտագործման վերջնաժամկետի ավարտից հետո՝ հաճախորդի կողմից վերջինիս հետ կնքված պայմանագրում նշված մարման նախընտրելի մոտակա օրվանից:
  • Այլ պայմաններն՝ ըստ Բանկի ոսկու գրավով ապահովված վարկերի և վարկային քարտերի տրամադրման պայմանների

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

1,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

12%

Մարման ժամկետ

36 ամիս

Մարման տեսակ

անուիտետային

Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

132.90

Ընդհանուր տոկոսագումար

782.90

Տրամադրման վճար

36.00

Մարումների հանրագումար

4,818.90

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

 Վարկի ժամկետի երկարաձգում

Վարկի ժամկետը կարող է երկարաձգվել բացառապես Բանկի որոշման հիման վրա, համաձայն երկարաձգման օրվա դրությամբ Բանկում գործող վարկավորման պայմանների և սակագների, այն դեպքում, երբ`

  • Վարկառուն Վարկի երկարաձգման պահի դրությամբ մարել է Վարկի մարման ժամանակացույցով սահմանված բոլոր տոկոսագումարները և մայր գումարի առնվազն 50%-ը,
  • Վարկառուն Վարկի երկարաձգման պահին Բանկում չունի ժամկետանց պարտավորություններ,
  • մինչև 1 մլն ՀՀ դրամին համարժեք գումարով Վարկերի դեպքում վերջին մեկ տարվա ընթացքում Բանկում վարկառուի գործող բոլոր վարկերի գծով ժամկետանց պարտավորությունները չեն գերազանցել 60 օրը, և վարկառուն վերջին մեկ տարվա ընթացքում Բանկում չի ունեցել և չունի վարկային պարտավորություններ, որոնք դասակարգվել են:,
  • 1 մլն և ավելի ՀՀ դրամին համարժեք գումարով Վարկերի դեպքում ԱՔՌԱ վարկային բյուրոյին կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Վարկառուի գործող բոլոր վարկերի գծով ժամկետանց պարտավորությունները չեն գերազանցել 60 օրը, և վարկառուն վերջին մեկ տարվա ընթացքում չի ունեցել և չունի վարկային պարտավորություններ, որոնք դասակարգվել են:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

 Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-
 Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ
Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

 

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Հաշվարկներում հիմք են ընդունվել 01.09.2019թ. Կենտրոնական բանկի կողմից հայտարարված՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները՝ USD - 476.10, EUR - 525.71:

Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկին գրավատուին է վերադարձվում նույն օրը, եթե հաճախորդը մոտեցել է վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետին, և հաջորդ աշխատանքային օրը՝ այլ դեպքերում:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ

3

Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

 Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Վարկի տրամադրման որոշման կայացումը, Հաճախորդի իրազեկումը և Վարկի տրամադրումն իրականացվում է դիմելու օրը:

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am,, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

Տեղեկատվական ամփոփագիր 

Թարմացվել է 09.09.2019թ. 12:00