Թեժ գիծ +37410 511 211

Ակցիաներ

 

Ոսկու գրավով ապահովված վարկերի տրամադրման ակցիա

                                                                                                                                          

Ակցիան գործում է 2021թ. փետրվարի 18-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ

Ակցիայի (այսուհետ` Ակցիա) շրջանակներում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) իր որոշակի խմբերի ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին ոսկու գրավով ապահովված վարկերը կտրամադրի հետևյալ արտոնյալ պայմաններով.

Խումբ 1

Հաճախորդ

1. Բանկի աշխատավարձային նախագծերի շրջանակներում առնվազն նախորդող 3 ամսվա ընթացքում աշխատավարձ ստացած հաճախորդներ:

2. Բանկում 2018-2020թթ. ընթացքում առնվազն 3 ամիս սպասարկված վարկ ունեցող հաճախորդներ:

3. Բանկում առնվազն 150,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով միջին ամսական շրջանառություն ապահոված և առնվազն 6 ամիս սպասարկված քարտային/հաշվարկային հաշիվ ունեցող հաճախորդներ (չի տարածվում աշխատավարձային նախագծի շրջանակներում բացված քարտային հաշիվների վրա):

4. Բանկում մինչև 31.12.2020թ. բացված և սպասարկվող սոց. փաթեթի հաշիվ ունեցող հաճախորդներ:

Վարկի պայմաններ

Ժամկետ

2 - 48 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ

Նվազագույն գումար

50,000

Առավելագույն գումար

1,000,000

1,500,000

2,000,000

Սահմանված չէ

Վարկ/գրավ հարաբերակցություն

130%

120%

110%

100%

Տարեկան անվանական տոկոսադրույք

16%

15%

14%

13%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

17.50 - 23.23%

16.36 - 21.96%

15.22 - 20.70%

14.08 - 19.46%

Տրամադրման միանվագ վճար

0.5%

Վարկի և տոկոսների մարման եղանակ

"Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

Վարկային պատմության պահանջներ*

1. Վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է առկա լինեն դասակարգված վարկային պարտավորություններ:

2. Վերջին մեկ տարվա ընթացքում առկա բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20-ը:

3. Սույն խմբի հաճախորդները Բանկում չպետք է օգտված լինեն վարկային արձակուրդներից:

Խումբ 2

Հաճախորդ

1. Բանկում 2018-2020թթ. ընթացքում նվազագույնը 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով առնվազն 9 ամիս սպասարկված վարկ ունեցող հաճախորդներ:

2. Բանկում առնվազն 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով միջին ամսական շրջանառություն ապահոված, առնվազն 6 ամիս սպասարկված քարտային/հաշվարկային հաշիվ ունեցող հաճախորդներ (չի տարածվում աշխատավարձային նախագծի շրջանակներում բացված քարտային հաշիվների վրա):

Վարկի պայմաններ

Ժամկետ

4 - 48 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ

Նվազագույն գումար

50,000

Առավելագույն գումար

500,000

1,000,000

Սահմանված չէ

Վարկ/գրավ հարաբերակցություն

120%

110%

100%

Տարեկան անվանական տոկոսադրույք

16%

15%

13%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

17.77 - 23.16%

16.61 - 21.91%

14.33 - 19.46%

Տրամադրման միանվագ վճար

0.9%

Վարկի և տոկոսների մարման եղանակ

"Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

Վարկային պատմության պահանջներ*

1. Վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է առկա լինեն դասակարգված վարկային պարտավորություններ:

2. Վերջին մեկ տարվա ընթացքում առկա բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20-ը:

* Պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա:

Այլ ընդհանուր պայմաններ

  • Վարկի տրամադրման պահին հաճախորդի վերաբերյալ ԱՔՌԱ հարցման կատարումը պարտադիր է:
  • Ակցիայի շրջանակներում տրամադրված վարկ/գրավ հարաբերակցությունը 100%-ը գերազանցող վարկերի հանրագումարը չի կարող գերազանցել 4,500,000 ՀՀ դրամը՝ Խումբ 1 հաճախորդների համար և 1,500,000 ՀՀ դրամը՝ Խումբ 2 հաճախորդների համար:
  • Եթե հաճախորդն այլ բանկերում ունի վարկ/գրավը 100%-ը գերազանցող հարաբերակցությամբ գործող 5 վարկից ավելի, ապա չի կարող օգտվել այս ակցիայից:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Գրավադրվող ոսկու (որպես ջարդոն)՝ ըստ հարգերի մեկ գրամի գնահատման գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար
  • Մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկի ապահովում

Ոսկյա իրերի գրավ

Որպես գրավ չի ընդունվում սպիտակ ոսկի
Արժեքները, անկախ նրանց տեսակից, ընդունվում են որպես ոսկու ջարդոն, այլ ոչ թե որպես զարդ/գեղարվեստական նմուշ

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

1,500,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

15%

Մարման ժամկետ

48 ամիս

Մարման տեսակ

անուիտետային

Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

41,746

Ընդհանուր տոկոսագումար

503,814

Մարումների հանրագումար

1,541,746

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

 Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-
 Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
 
Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ
Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ

3

Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

 

Ուշադրություն

Վարկի ձևակերպման կամ սպասարկման ընթացքում վարկառուն իրավունք ունի Բանկի կողմից սահմանված պայմաններով լիազորել ցանկացած երրորդ անձի, վարկային պարտավորությունները կատարված լինելու դեպքում, Բանկից ստանալու գրավադրված ոսկյա իրերը: Երրորդ անձի ներկայությունը լիազորագիրը տրամադրելիս պարտադիր է:

Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկին գրավատուին է վերադարձվում նույն օրը, եթե հաճախորդը մոտեցել է վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետին, և հաջորդ աշխատանքային օրը՝ այլ դեպքերում:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

 Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Վարկի տրամադրման որոշման կայացումը, Հաճախորդի իրազեկումը և Վարկի տրամադրումն իրականացվում է դիմելու օրը:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը կարող է տրամադրվել հաճախորդի նախընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=gold:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 

Տեղեկատվական ամփոփագիր 

Թարմացվել է 18.02.2021թ. 09:52