Թեժ գիծ +37410 511 211

Elite

 Ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող բանկային ծառայությունների փաթեթներ` ''Պրեմիում''

Փաթեթ1

Elite

 

Բացման վճար

0 ՀՀ դրամ

 

Ամսական սպասարկման վճար2

ռեզիդենտների համար

5,000 ՀՀ դրամ

 

ոչ ռեզիդենտների համար

15,000 ՀՀ դրամ

 

Ամսական սպասարկման վճարի չգանձման պայման

Գանձմանը նախորդող ամսվա ընթացքում հաշիվների միջին օրական մնացորդը3 կազմում է

 

ռեզիդենտների համար

2,000,000 ՀՀ դրամ

 

ոչ ռեզիդենտների համար

5,000,000 ՀՀ դրամ

 

Փաթեթի փոփոխման վճար

Գանձվում է գործող փաթեթի ամսական սպասարկման վճարի չափով գումար` այլ փաթեթի անցման պահին4

 

Փակման վճար

Գանձվում է մեկ ամսվա սպասարկման վճարի չափով` փաթեթը մինչև առաջին սպասարկման վճարի գանձումը փակելու դեպքում

 

Տրամադրվող ծառայություններ

1.              

Հաշվարկային5 և Կուտակային հաշիվներ

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և առարկայազուրկ մետաղական հաշիվ

Բացման վճար

0 ՀՀ դրամ

Վարման վճար

0 ՀՀ դրամ

2.              

Կուտակային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքներ

ՀՀ դրամով հաշիվ

50,000 ՀՀ դրամ մնացորդ > 25 մլն ՀՀ դրամ (գերազանցող գումարի դիմաց)` 0.1%

(տոկոսային եկամտաբերություն` 0.1%)

50,000 ՀՀ դրամ < մնացորդ ≤ 25 մլն ՀՀ դրամ` 4.25%

(տոկոսային եկամտաբերություն` 4.32%)

ԱՄՆ դոլարով հաշիվ

100 ԱՄՆ դոլար ≥ մնացորդ > 50,000 ԱՄՆ դոլար (գերազանցող գումարի դիմաց)` 0%

(տոկոսային եկամտաբերություն` 0%)

100 ԱՄՆ դոլար < մնացորդ ≤ 50,000 ԱՄՆ դոլար` 0.5%

(տոկոսային եկամտաբերություն` 0.5%)

Եվրոյով և ՌԴ ռուբլով հաշիվ

0% (տոկոսային եկամտաբերություն` 0%)

3.              

Հիմնական վճարային քարտ

Քարտատեսակ6

Visa Platinum / Mastercard World

կարող է տրամադրվել այլ համարժեք կամ նախորդող դասերի քարտ

Արժույթ

ՀՀ դրամ

Գործողության ժամկետ

60 ամիս

քարտի գործողության ժամկետը լրանալիս՝ այն ենթակա է ավտոմատ վերաթողարկման Փաթեթի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում

Տարեկան սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար7

Ամսական հանրագումարային

մինչև 5,000,000 ՀՀ դրամ ներառյալ գումարի կանխիկացման դեպքում՝ 0%

5,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացման դեպքում՝ 0.5%

Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերից (դրամարկղ / POS տերմինալ) կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար (նաև առանց քարտի կիրառման)

0.5%

4.              

Կից քարտ

Տրամադրման միանվագ վճար

1 քարտ՝ 0 ՀՀ դրամ

յուրաքանչյուր հաջորդ քարտի տրամադրման համար միանվագ կգանձվի տվյալ քարտատեսակի համար նախատեսված ստանդարտ տարեկան սպասարկման վճարի 50%-ի չափով գումար:

Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար

Համաձայն Հիմնական վճարային քարտի սակագների

5.             

Լրացուցիչ վճարային քարտ

Քարտատեսակ6

1 ԱրՔա և 1 Visa Platinum / Mastercard World

կարող է տրամադրվել այլ համարժեք կամ նախորդող դասերի քարտ

Գործողության ժամկետ

60 ամիս

քարտի գործողության ժամկետը լրանալիս` այն ենթակա է ավտոմատ վերաթողարկման Փաթեթի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում

Արժույթ

հաշվարկային

ՀՀ դրամ

դեբետային

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո

ԱրՔա և Visa Classic, Mastercard Standard, Visa և Mastercard Gold քարտատեսակների դեպքում՝ նաև ՌԴ ռուբլի

Տարեկան սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար

Համաձայն յուրաքանչյուր քարտատեսակի համար սամանված ստանդարտ սակագների

6.             

Visa Virtual կամ Mastercard Digital քարտ

Արժույթ

4 քարտ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի արժույթով

Սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

7.              

Վարկային սահմանաչափի գումար և տեսակ

Հիմնական վճարային քարտին տրամադրվող վարկային սահմանաչափի առավելագույն գումար8

10,000,000 ՀՀ դրամ՝ ելնելով հաճախորդի վարկունակությունից

Վարկային սահմանաչափի տեսակ

Վերականգնվող.

-  վճարումների արտոնյալ ժամանակահատվածով

-  առանց արտոնյալ ժամանակահատվածի

Փաթեթի ներքո այլ քարտին տրամադրվող վարկային սահմանաչափի առավելագույն գումար8

Ելնելով հաճախորդի վարկունակությունից

Վարկային սահմանաչափի տեսակ

Վերականգնվող.

-  արտոնյալ ժամանակահատվածով

-  վճարումների արտոնյալ ժամանակահատվածով

-  առանց արտոնյալ ժամանակահատվածի

-  առանց արտոնյալ ժամանակահատվածի, նվազող սահմանաչափով

Վարկային սահմանաչափի գործողության ժամկետ

-  Սահմանաչափը համարվում է տրամադրված մեկ տարի ժամկետով, յուրաքանչյուր անգամ այդ ժամկետի ավարտին երկարացված ևս 1 տարով, սակայն ոչ ավելի` քան 240 ամիսը,

-  իսկ նվազող սահմանաչափով վարկային գծի դեպքում՝ 60-120 ամիս,

կողմերից մեկի` ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ սահմանաչափի դադարեցման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ձևով չտեղեկացնելու դեպքում:

Վարկային սահմանաչափի օգտագործված մասի դիմաց հաշվարկվող տարեկան անվանական տոկոսադրույք8

16%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

17.40%

Սահմանաչափի տրամադրման / ավելացման միանվագ վճար

Տրամադրվող սահմանաչափի / ավելացվող գումարի 0.3%

Կիրառվում է նաև վերաթողարկումների դեպքում

8.             

Քարտային գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ուղարկում

0 ՀՀ դրամ

գործարքի նվազագույն գումար՝ 1,000 ՀՀ դրամ, 2 ԱՄՆ դոլար կամ Եվրո, 20 ՌԴ ռուբլի

9.             

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար հաշիվների, ավանդների, վարկերի և պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանքների, գրությունների և քաղվածքների տրամադրում

0 ՀՀ դրամ

10.            

Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում աջակցության ապահովագրության տրամադրում

Բանկի կողմից կատարվելու դեպքում՝ 0 ՀՀ դրամ

(տարեկան առավելագույնը 30 օր տևողությամբ)

11.             

Զվարթնոց օդանավակայանի Converse Business Lounge-ից օգտվելու հնարավորություն

10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր մուտքի համար։

Օրացուցային տարվա ընթացքում անձին հասանելի կլինի 6 անվճար մուտքի հնարավորություն, եթե մուտքին նախորդող 30-օրյա ժամանակահատվածում վերջինիս քարտերով կատարված և հաշվեգրված անկանխիկ գնումների9 հանրագումարը կգերազանցի 150,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը։

12.            

Անհատական դեպոզիտային պահատուփի տրամադրում

գործողից 15% զեղչված սակագնով

13.            

ՀՀ տարածքից դուրս արտարժույթով միջազգային փոխանցումների իրականացում

ԱՄՆ դոլար

0 ՀՀ դրամ

Փոխանցումների քանակ` առանց սահմանափակման

Եվրո

Անգլիական ֆունտ ստեռլինգ

ՄԱԷ Դիրհամ

Չինական յուան

14.            

Ժամկետային ավանդների ընդունում

Պրեմիում սեգմենտի հաճախորդների դեպքում` նվազագույնը 6 ամիս ժամկետով կնքվող ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների տոկոսադրույքը սահմանվում է Բանկում տվյալ պահին գործող տոկոսադրույքից մինչև 0.25%-ային կետով բարձր դրույքաչափով:

15.            

Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման հիփոթեքային վարկի տրամադրում

Եկամուտները Բանկում գործող հաշվով ստանալու դեպքում` տոկոսադրույքը սահմանվում է գործողից 0,25%-ային կետով ցածր10, բացառությամբ ծրագրային վարկերի, որոնց դեպքում, ելնելով ծրագրի առանձնահատկությունից, այս դրույթը կարող է չկիրառվել:

16.            

Ավտոմեքենայի ձեռքբերման վարկի տրամադրում

Եկամուտները Բանկում գործող հաշվով ստանալու դեպքում` տոկոսադրույքը սահմանվում է գործողից 0,25%-ային կետով ցածր10:

Ծանոթագրություններ

1 Փաթեթը կարող է տրամադրվել ոչ «Պրեմիում» սեգմենտի ֆիզիկական անձ հաճախորդներին, իսկ Բանկի որոշմամբ` նաև ոչ «Պրեմիում» սեգմենտի ոչ ռեզիդենտ հաճախորդներին:

2 Վճարը գանձվում է ծառայության տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

3 Միջին օրական մնացորդի հաշվարկում հաճախորդի հաշիվների մնացորդները ներառվում են հետևյալ մասնաբաժիններով՝

-  ՀՀ դրամային ցպահանջ հաշիվների մնացորդ՝ 100%,

-  արտարժութային ցպահանջ հաշիվների մնացորդ՝ 30%,

-  ՀՀ դրամային ավանդների/պարտատոմսերի հաշիվների մնացորդ՝ 10%,

-  արտարժութային ավանդներ/պարտատոմսերի հաշիվների մնացորդ՝ 5%:

4 Բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում է գործող փաթեթի դասի բարձրացում:

5 Փաթեթում մեկ ՀՀ դրամային հաշվարկային հաշվի ներառումը պարտադիր է։

6 Visa Platinum, Mastercard World քարտերը ենթակա են տրամադրման միայն վարկային սահմանաչափով, բացառությամբ` ոչ ռեզիդենտ հաճախորդների, իսկ ռեզիդենտ հաճախորդներին առանց վարկային սահմանաչափի քարտը կարող է տրամադրվել Բանկի դրական որոշմամբ:

7 Բանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի թվայնացված քարտերով «Ինեկոբանկ» ՓԲԸ բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում միջնորդավճարը կկազմի 2%, նվազագույնը` 2,500 ՀՀ դրամ:

8 Բանկի միջոցով աշխատավարձ ստացող անձանց` համաձայն աշխատավարձային առաջարկի, իսկ այլ որոշակի խմբերի համար նախատեսված առաջարկների դեպքում` համաձայն տվյալ առաջարկով սահմանված պայմանների:

9 Հաշվարկում չեն ներառվում հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրման, վարկի մարման գործարքները, իսկ արտարժութային գործարքների դեպքում հիմք է ընդունվում տվյալ գործարքների դրամային համարժեքը։

10 Բանկում գործող հաշվով եկամտի ստացումը դադարեցնելու դեպքում` Բանկն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը փոփոխել՝ սահմանելով համաձայն տվյալ պահին գործող ստանդարտ սակագների, այդ մասին նախապես ծանուցելով վարկառուին։

 

Հղումներ

Յուրաքանչյուր ծառայության մասով չներկայացված այլ սակագներ և պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության ստանդարտ դրույթների, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներում.

Հաշվարկային և Կուտակային հաշիվներ` https://conversebank.am/hy/open-account/

ԱրՔա` https://conversebank.am/hy/arca-classic/

Visa Virtual / Mastercard Digital` https://conversebank.am/hy/visa-virtual/

Visa Classic` https://conversebank.am/hy/visaclassic/

Mastercard Standard` https://conversebank.am/hy/mastercard-standard/

Visa Gold` https://conversebank.am/hy/visa-gold/

Mastercard Gold` https://conversebank.am/hy/mastercard-gold/

Visa Platinum` https://conversebank.am/hy/visa-platinum/

Mastercard World` https://conversebank.am/hy/MastercardWorld/

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հիմնական պայմաններ` https://conversebank.am/hy/Basicconditions/

Վաղաժամկետ մարում

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով կրեդիտավորման պայմանագրերի դեպքում.

• Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
• Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
• Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը, կրեդիտի տրամադրման վճարները: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն վճարային քարտի տրամադրման և սպասարկման ու կանխիկացման վճարները։

Տույժեր և տուգանքներ

• Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

• Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով տրամադրված վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

• 15 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար գործողության առաջին 3 տարիների ընթացքում վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում կիրառվում է տուգանք վարկի սկզբնական գումարի 3%-ի չափով: Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ

1. Արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած գործարքներն/գործառնություններն (այսուհետ` Գործարքներ) արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը, 10 կամ 25-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Պարտադիր վճարները կատարելու համար տրամադրվում է քաղվածքի ձևավորման օրվանից սկսած 15 օր տևողությամբ վճարման ժամկետ, որի ընթացքում հաճախորդը պարտավոր է մարել քաղվածքի ձևավորման օրվա սկզբի դրությամբ օգտագործված մասի առնվազն 10%-ը և մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` միչև վճարման պահը կուտակված տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները:
Մինչև վճարման ժամկետի ավարտը գործում է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում օգտագործված գումարներն ամբողջությամբ մարելու դեպքում դրանց դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում:

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:

2. Վճարումների արտոնյալ ժամանակահատվածով վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Պարտադիր վճարները կատարելու համար տրամադրվում է քաղվածքի ձևավորման օրվանից սկսած 20 օր տևողությամբ վճարման ժամկետ, որի ընթացքում հաճախորդը պարտավոր է մարել քաղվածքի ձևավորման օրվա սկզբի դրությամբ օգտագործված մասի առնվազն 10%-ը և մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` միչև վճարման պահը կուտակված տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները:
Մինչև վճարման ժամկետի ավարտը` առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ առցանց միջավայրում, կատարված Գործարքներից* (այսուհետ` Վճարումներ) ձևավորված գումարի համար գործում է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում այդ գումարների մարված մասի դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում:

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Բացառություններին ուղղված օգտագործված մասի և նախորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վճարումներին ուղղված օգտագործված մասի դիմաց հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Բացառություններին ուղղված օգտագործված մաս,
- հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վճարումներին ուղղված օգտագործված մաս։
_________________________________________
* Չեն ներառվում հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարման գործարքները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքները, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները (այսուհետ` Բացառություններ)։

3. Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Հաճախորդը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա պայմանագրով սահմանված տոկոսների վճարման օրը կամ դրան նախորդող 15 օրյա ժամանակահատվածում մարել մինչև վճարման պահը կուտակված տոկոսները, առկայության դեպքում` տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարներն ամբողջությամբ։

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ (առկայության դեպքում),
- սահմանաչափի օգտագործված մաս:

4. Առանց արտոնյալ ժամանակահատվածի, նվազող սահմանաչափով վարկային սահմանաչափ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարած Գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը:
Վարկային սահմանաչափը տրամադրվում է մայր գումարի ամսական հավասարաչափ մարման պայմանով 60-120 ամիս ժամկետով՝ ելնելով տրամադրվող սահմանաչափի ապահովվածությունից:
Տոկոսների հաշվարկը կատարվում է օրական օգտագործված մասի դիմաց:
Հաճախորդը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա պայմանագրով սահմանված վճարման օրը հաշվին ապահովել մարման ենթակա մայր գումարն ամբողջությամբ, իսկ հաշվարկված տոկոսագումարը, առկայության դեպքում, նաև տույժերն ու տուգանքները, գերածախսված գումարներն ու սպասարկման վճարները հաշվին մուտքագրել` պայմանագրով սահմանված վճարման օրը կամ դրան նախորդող 15 օրյա ժամանակահատվածում:

Պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ․
- գերածախսված գումարներ (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր ու տուգանքներ (առկայության դեպքում),
- նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց տոկոսագումար (առկայության դեպքում),
- Նախորդ ժամանակահատված/ներ/ի ժամկետանց մայր գումար (առկայության դեպքում),
- հաշվարկված տոկոսներ,
- սահմանաչափի օգտագործված մաս:


Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները կանոնավոր վերաներդրվեին ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ''Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը'' Կանոնակարգ 8/02''-ով սահմանված բանաձևը.

APY=(1+r/ո)ո-1,

որտեղ`
• APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
• r - տարեկան պարզ տոկոսադրույք
• ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն
 

Ուշադրություն

Տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակին հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում:

Հաշվեգրման ենթակա տոկոսների դիմաց գանձվում է եկամտային հարկ` 10% դրույքաչափով:

Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Սահմանափակումներ

1. Մեկ անձը կարող է սպասարկվել միայն մեկ Փաթեթի ներքո:
2. Փաթեթի մեջ գործող ծառայության ներառման կամ Փաթեթի փոփոխության դեպքում՝ մինչ այդ կուտակված պարտավորությունները ենթակա են վճարման տվյալ պահին, իսկ գանձված միջնորդավճարները ենթակա չեն վերադարձման:
3. Փաթեթը փոփոխելիս՝
3.1. անցման պահից նույն ծառայությունների համար գործում են նոր Փաթեթով սահմանված սակագները,
3.2. նոր Փաթեթում գործող ծառայությունից առկա չլինելու դեպքում, անցման պահից կիրառվում են դրանց համար սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները, կամ կարող են փակվել հաճախորդի դիմումի համաձայն՝ ձևավորված պարտավորությունների ամբողջական մարման դեպքում:
4. Փաթեթի սպասարկումը կարող է դադարեցվել.
4.1. Հաճախորդի դիմումի համաձայն՝ Փաթեթի և դրա ներքո գործող ծառայությունների գծով վճարների և պարտավորությունների ամբողջական մարման դեպքում, ինչից հետո յուրաքանչյուր ծառայության համար կկիրառվեն Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:
4.2. Բանկի նախաձեռնությամբ՝
4.2.1. հաճախորդի կողմից ծառայություններից օգտվելու կանոնների և պայմանների խախտման դեպքում,
4.2.2. 6 ամիս անընդմեջ Փաթեթի ամսական սպասարկման վճարի չվճարման դեպքում:
4.2.3. Բոլոր վերոնշյալ դեպքերում Փաթեթի ներքո տրամադրված ծառայությունները ենթակա են փակման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դադարեցման պահից կկիրառվեն տվյալ ծառայության համար Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:


Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0
• ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ, իսկ Converse Mobile հավելվածի քաղվածքի ուղարկման հնարավորության կիրառումով՝ առանց սահմանափակման)՝ 0
• Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
 Ներհանրապետական՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
_________________________________________
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Բանկային ծառայությունների փաթեթի տրամադրման վայր

Փաթեթի տրամադրման համար կարող եք դիմել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ (ՀՍԳ) և մասնաճյուղեր, բացառությամբ հետևյալների` «Ավիացիա» և «Շիրակ»:
Վարկային սահմանաչափի համար Կարող եք դիմել նաև Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով՝ տրամադրման որոշումը կայացվում է Սքոր գնահատականի կիրառմամբ:

Սքոր (վարկային միավոր)

Վարկային սահմանաչափի տրամադրման վերաբերյալ որոշումը կարող է կայացվել նաև ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով՝ Բանկի Սքոր գնահատականի (Converse Score) և FICO Score-ի (մանրամասները՝ https://acra.am/?page_id=609&lang=hy և https://abcfinance.am/news/news_varkayinscore.html հղումներում) հիման վրա: Այն ձևավորվում է Բանկի համար հասանելի բազաներում պարունակվող տվյալների մշակման և այդ տվյալների ու վարկավորման չափանիշների համադրության միջոցով, որն արտացոլում է հաճախորդի վարկունակությունը:
Վարկային միավորը ստացվում է մի շարք չափանիշների ներգործությամբ, մասնավորապես՝ վարկային պատմության նկատմամբ պահանջներ, այդ թվում՝ վճարումների պատմություն և ծանրաբեռնվածություն, գործող վարկերի ապահովվածության տեսակ, հայտատուի եկամտի չափ:

Բանկի սքորի հաշվարկման հիմքում դրված հիմնական գործոնները և դրանց ազդեցությունները.

Գործոն

ազդեցություն

Ենթագործոն

ազդեցություն

Ժամկետանց օրերի առկայություն

նվազեցնում է

-

-

Վարկային ծանրաբեռնվածություն

նվազեցնում է

Վարկերի մնացորդ/սկզբնական գումար հարաբերակցություն

մեծությունը հակադարձ համեմատական է սքոր գնահատականին

Գործող վարկերի քանակ

Ոչ բանկային կամ գերբարձր տոկոսադրույքով վարկերի կշիռ գործող վարկերի քանակի մեջ

Վարկային պատմության վաղեմություն

բարձրացնում է

-

-

Նոր վարկային դիմումների քանակ

նվազեցնում է

Վերջին որոշակի ժամանակահատվածում ստացված վարկերի քանակ

նվազեցնում է

Վերջին որոշակի ժամանակահատվածում կատարված վարկային հարցումների քանակ

նվազեցնում է

Վերջին որոշակի ժամանակահատվածում ստացած վարկերի քանակի և հարցումների քանակի հարաբերակցություն

հարաբերակցության մեծությունն ուղիղ համեմատական է սքոր գնահատականին

Հաճախորդի եկամուտներ

եկամուտների ծավալի աճն ուղիղ համեմատական է սքոր գնահատականին

-

-

Գործող վարկերի ապահովվածություն

ազդեցությունը կախված է գրավի տեսակից և հիմնականում բարձրացնում է

-

-

Միաժամանակ կիրառվում են սահմանափակող մի շարք գործոններ:

Սահմանափակումներ

• Դիմելու պահին հայտատուի անունով չպետք է առկա լինեն սնանկության վերաբերյալ տեղեկատվություն:
• Դիմելուն նախորդող մեկ տարվա ընթացքում հայտատուի անունով չպետք է առկա լինեն պարտքերի հանրագումարը 50,000 ՀՀ դրամը գերազանցող ԴԱՀԿ կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա դրված արգելանքներ, կալանքներ:
• Չպետք է առկա լինի վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվության ստացման արգելափակում:
• Վարկ տրամադրելու նպատակով կատարված վարկային հարցումների և տրամադրված պարտավորությունների քանակը պետք է համապատասխանի Բանկի կողմից սահմանված պահանջներին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

Հաշվարկային քարտի դեպքում՝ նաև

3

Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը: Տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (աշխատանքի վայիրց տեղեկանքը չի պահանջվում, եթե հաճախորդը դիմելու պահի դրությամբ առնվազն նախորդ 6 ամսվա ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով) կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը

4

Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր (առկայության դեպքում)

5

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

- Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),

- Գրանցման վկայական (տեղեկանք պետական ռեգիստրից), կանոնադրություն (առկայության դեպքում),

- Բաժնետերերի և տնօրենի անձը հաստատող փաստաթղթեր,

- Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր,

- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից,

- Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի գրառումներ (առկայության դեպքում),

- Բանկային հաշիվների շարժ (առկայության դեպքում),

- Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ,

- Բիզնեսի վերլուծության հաշվետվություն:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

Կիրառելի չէ Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցավ վարկային սահմանաչափի տրամադրման համար դիմելու դեպքում

Վարկային սահմանաչափի տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկային սահմանաչափը, եթե հայտատուն
• համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
• ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով,
• դիմելու պահին չունի ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ,
• դիմելու պահին առկա չէ սնանկության վերաբերյալ տեղեկատվություն,
• ունի դրական վարկային պատմություն,
• ստանում է բավարար վարկունակության գնահատական (սքորի միավոր),
• դիմելու պահին չունի ԴԱՀԿ կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա դրված արգելանքներ:
Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկային սահմանաչափի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և տրամադրելու ժամկետներ

(ՀՍԳ) և մասնաճյուղերում՝

վարկային սահմանաչափի տրամադրման որոշման կայացումը տևում է առավելագույնը 5 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, սահմանաչափը տրամադրվում է 3 բանկային օրվա ընթացքում:

Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցավ՝

- վարկի տրամադրման որոշման կայացումը տևում է մինչև 10 րոպե,
- հաճախորդի իրազեկումն իրականացվում է որոշման կայացումից հետո անմիջապես,
- վարկը տրամադրվում է պայմանագրի կնքումից հետո` գործընթացը տևում է մինչև 30 րոպե:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի հիմնական պայմանները, սակագները, Ձեր իրավունքներն ու պարտականությունները և պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկում ներկայացված մարման ժամանակացույցի փոփոխությամբ պայմանավորված փաստացի տոկոսադրույքը կարող է տարբերվել կրեդիտավորման պայմանագրից:

Անհատական թերթիկի պայմանները գործում են վարկը տրամադրելու դրական որոշման վերաբերյալ Ձեզ տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր:

 

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
• անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
• չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
• թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
• մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
• նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
• բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
• խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

''Ձեր ֆինանսական տեղեկատուն'' ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ''Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511 211


Տեղեկատվական ամփոփագիր 
                                                                                  Թարմացվել է 09.04.2026թ.