"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 08 հունվարի 2026թ. N ՑՊ-002-01/26 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ՀՀ դրամով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:
Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի հունվարի 12-ից:
Պարտատոմսերի շուկա ստեղծողն է "ԱյԴի ԲԱՆԿ" ՓԲԸ-ն :
Դեկտեմբերի 1-ին ավարտվել է ՀՀ դրամով տվյալ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակելու համար:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 09/04/2025թ. թիվ 1/113 Ա որոշոման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 18-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2026 թվականի փետրվարի 18-ը՝ ժամը 16:30-ը:
Պարտատոմսերում ներդրում կարող եք կատարել հետևյալ եղանակներով.
• Converse Mobile հավելվածով,
• Բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելով,
• սահմանված կարգով լրացնելով ձեռքբերման հայտը, որն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլ-հասցեներին և մինչև տվյալ օրվա ժամը 16:30-ը Բանկի 1930043123398600 հաշվեհամարին կատարել ձեռքբերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Այս տարբերակով հայտի ուղարկման դեպքում խնդրում ենք կցել նաև անձնագրի պատճենը և նշել ներդրողի հեռախոսահամարը:
|
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
|
|
Թողարկող |
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ |
|
Դաս |
անվանական արժեկտրոնային |
|
ISIN |
AMCOVSB2OER8 |
|
Անվանական արժեք |
50,000 ՀՀ դրամ |
|
Ընդհանուր ծավալ |
2,000,000,000 ՀՀ դրամ |
|
Շրջանառության ժամկետ |
24 ամիս |
|
Արժեկտրոն |
9.75% |
|
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
կիսամյակային |
|
Տեղաբաշխման սկիզբ |
18 նոյեմբերի 2025թ. |
|
Տեղաբաշխման ավարտ |
18 փետրվարի 2026թ. |
|
Պարտատոմսերի մարման ժամկետ |
18 նոյեմբերի 2027թ. |
|
Արժեկտրոնների մարման օրեր |
18 մայիսի 2026թ. |
|
Ձեռք բերման նվազագույն քանակ |
5 հատ |
|
Տեղաբաշխող |
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ |
Հաշվիչ
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Թողարկման վերջնական պայմաններ
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում