"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Ապրիլի 23-ին ավարտվել է ԱՄՆ դոլարով տվյալ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակելու համար:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 09 ապրիլի 2025 թ թիվ 1/113 Ա որոշոման համաձայն գրանցվել է ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի ապրիլի 16-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2025 թվականի հուլիսի 16-ը՝ ժամը 16:30-ը:
Պարտատոմսերում ներդրում կարող եք կատարել հետևյալ եղանակներով.
- Converse Mobile հավելվածով,
- Բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելով,
- սահմանված կարգով լրացնելով ձեռքբերման հայտը, որն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլ-հասցեներին և մինչև տվյալ օրվա ժամը 16:30-ը Բանկի 1930043129906501 հաշվեհամարին կատարել ձեռքբերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Այս տարբերակով հայտի ուղարկման դեպքում խնդրում ենք կցել նաև անձնագրի պատճենը և նշել ներդրողի հեռախոսահամարը:
|
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
|
|
Թողարկող |
''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ |
|
Դաս |
անվանական արժեկտրոնային |
|
ISIN |
AMCOVSB2MER2 |
|
Անվանական արժեք |
100 ԱՄՆ դոլար |
|
Ընդհանուր ծավալ |
10,000,000 ԱՄՆ դոլար |
|
Շրջանառության ժամկետ |
36 ամիս |
|
Արժեկտրոն |
5% |
|
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
կիսամյակային |
|
Տեղաբաշխման սկիզբ |
16 ապրիլի 2025թ. |
|
Տեղաբաշխման ավարտ |
16 հուլիսի 2025թ. |
|
Պարտատոմսերի մարման ժամկետ |
16 ապրիլի 2028թ. |
|
Արժեկտրոնների մարման օրեր |
16 հոկտեմբերի 2025թ. 16 ապրիլի 2026թ. 16 հոկտեմբերի 2026թ. 16 ապրիլի 2027թ. 16 հոկտեմբերի 2027թ. 16 ապրիլի 2028թ. |
|
Ձեռք բերման նվազագույն քանակ |
5 հատ |
|
Տեղաբաշխող |
''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ |
Հաշվիչ
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Թողարկման վերջնական պայմաններ
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում