Թոշակ քարտ
|
Քարտի անվանում |
ԱրՔա Կլասիկ / ԱրՔա - UnionPay / Visa Classic / Mastercard Standard / Woman`s Card |
|||||||
|
Քարտի տեսակ |
Դեբետային |
|||||||
|
Համակարգ |
ԱրՔա / UnionPay / Visa / Mastercard |
|||||||
|
Արժույթ |
ՀՀ դրամ |
|||||||
|
Քարտի գործողության ժամկետ |
ԱրՔա Կլասիկ / ԱրՔա - UnionPay` 120 ամիս Visa Classic / Mastercard Standard / Woman`s Card` 60 ամիս |
|||||||
|
Պատրաստման և տրամադրման առավելագույն ժամկետ |
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում. Երևան քաղաքում՝ 5 աշխատանքային օր Երևան քաղաքից դուրս՝ 10 աշխատանքային օր Քարտն ակտիվանում է 1 օրվա ընթացքում |
|||||||
|
Սահմանափակում |
- Քարտը տրամադրվում է միայն կենսաթոշակ, պարբերական բնույթ կրող նպաստ և դրամական այլ վճարներ ստացողներին: - Բանկային հաշվին մուտքագրվում են բացառապես պարբերական դրամական վճարների գումարը, ինչպես նաև հաշվին առկա դրամական միջոցների դրական մնացորդի նկատմամբ Բանկի կողմից հաշվարկված տոկոսները: |
|||||||
|
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք |
- |
|||||||
|
Ընդհանուր պայմաններ |
||||||||
|
Տրամադրման վճար |
0 ՀՀ դրամ |
|||||||
|
Սպասարկման վճար |
0 ՀՀ դրամ |
|||||||
|
Գործարքներ առևտրային կետերում |
0 ՀՀ դրամ |
|||||||
|
Կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար |
Կոնվերս Բանկի՝ 0% ՀՀ այլ բանկերի՝ 0.5% Արտերկրում գործող՝ 2%, նվազագույնը` 2,500 ՀՀ դրամ |
|||||||
|
Բանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի թվայնացված /թոքենիզացված/ քարտերով կանխիկի տրամադրման Բանկի կողմից գանձվող միջնորդավճար |
Կոնվերս Բանկի բանկոմատներում՝ 1% ՀՀ այլ բանկերի բանկոմատներում՝ 1.5% Արտերկրում գործող բանկոմատներում և սպասարկման կետերում՝ 2%, նվազագույնը՝ 2,500 ՀՀ դրամ |
|||||||
|
Քարտային հաշվից կանխիկի տրամադրում՝ առանց քարտը ներկայացնելու |
0% |
|||||||
|
Կանխիկացման սահմանաչափ |
ԱրՔա՝ 300,000 ՀՀ դրամ Այլ՝ 500,000 ՀՀ դրամ 10 անգամ օրական (կարող է փոփոխվել հաճախորդի դիմումի համաձայն) բանկոմատից մեկ գործարք՝ 500,000 ՀՀ դրամ (ենթակա չէ փոփոխման) |
|||||||
|
Բանկի «Վճարային Պորտալ» համակարգով և Բանկի դրամարկղերում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերով Բանկի քարտապանների քարտից քարտ փոխանցում |
Բանկի և ՀՀ այլ բանկերի ArCa, Visa, Mastercard և UnionPay քարտին |
Հեռակառավարման համակարգերով՝ 0.7%1 |
||||||
|
Բանկի դրամարկղերում՝ 0.7%1 + 1,000 ՀՀ դրամ2 |
||||||||
|
Արտերկրի բանկերի Visa, Mastercard և UnionPay3 քարտին |
Հեռակառավարման համակարգերով ՝ 0.7%1 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ)2 |
|||||||
|
Բանկի դրամարկղերում՝ 0.7%1 + (1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ)2 |
||||||||
|
Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցում |
Բանկի ArCa, Visa, Mastercard և UnionPay քարտերի համար |
0.7%1 |
||||||
|
Քարտից քարտ (այլ եղանակով) փոխանցում4 |
0.7%1 |
|||||||
|
«ArCaPAY» համակարգի կիրառմամբ հեռախոսահամարի միջոցով ՀՀ դրամով փոխանցումներ |
Փոխանցում ՀՀ այլ բանկեր` 0.1%8 Փոխանցման ստացում` 0 |
|||||||
|
Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ |
Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար |
|||||||
|
Կորցրած/գողացված/վնասված քարտի, քարտի տեսակի փոփոխության դեպքում նոր քարտի տրամադրում |
900 ՀՀ դրամ |
|||||||
|
ՊԻՆ ծածկագրի սահմանում քարտը ակտիվացնելիս |
0 |
|||||||
|
ՊԻՆ ծածկագրի փոփոխություն/վերականգնում՝ բանկոմատով սահմանման կամ Converse Mobile հավելվածի միջոցով |
50 ՀՀ դրամ |
|||||||
|
Նոր քարտի դիմում-հայտի կամ գործող քարտի վերաթողարկման դիմումի դեպքում քարտի տրամադրում նույն օրվա ընթացքում5 |
1,000 ՀՀ դրամ |
|||||||
Հետգանձման անհիմն հայտի ներկայացում6 |
1,000 ՀՀ դրամ |
|||||||
|
Քարտով/հաշվով կատարված գործարքների վերաբերյալ կամ USSD հարցման հիման վրա SMS հաղորդագրության ստացում (ներառյալ ԱԱՀ) |
ՀՀ բջջային օպերատոր՝ 20 ՀՀ դրամ |
|||||||
|
Քարտի ապաբլոկավորման վճար` PIN-ծածկագրի 3 անգամ սխալ մուտքագրման դեպքում |
0 ՀՀ դրամ |
|||||||
|
Քարտի գործողության կասեցում բանկի հավաստագրման համակարգում և տեղադրում Stop-list-ում (երկու շաբաթվա համար) |
15,000 ՀՀ դրամ (միջազգային քարտերի դեպքում) |
|||||||
|
Անբավարար միջոցների պատճառով հավաստագրում չստացած /մերժված/ քարտային գործարքից գանձում7 |
100 ՀՀ դրամ |
|||||||
|
1 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ: 2 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ: 3 Փոխանցման համապատասխան հնարավորության հասանելի լինելու դեպքում: 4 Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ: 6 Անհիմն է համարվում հաճախորդի կողմից Բանկին ներկայացված հայտը, որի մեջ նշված տեղեկություն/ներ/ը իրականությանը չի/են/ համապատասխանում: 7 Կիրառվում է Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի քարտերով կատարվող գործարքների համար, ընդ որում` յուրաքանչյուր օրվա ընթացքում մերժված գործարք/ներ/ի գծով վճարման ենթակա գումարը գանձվում է հաջորդ աշխատանքային օրը: Պարտքը 5,000 ՀՀ դրամը գերազանցելու և/կամ 6 ամսյա ժամկետում վճարումը չապահովելու դեպքում` Բանկն իրավասու է փակել քարտը: 8 Մինչև 31.12.2026թ. կգործի 0% սակագին: |
||||||||
Կենսաթոշակառուն տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ պետք է ներկայանա Բանկ և ստորագրի հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին: Սույն պահանջը համարվում է շահառուի կողմից կատարված, եթե նա, անձամբ Բանկ ներկայանալով, նույնականացվել է և ստորագրել որևէ այլ փաստաթուղթ:
PIN - ծածկագիր
Անհատական նույնականացնող համար (Personal Identification Number-PIN), որը կիրառվում է որոշակի Գործարքների դեպքում քարտապանի նույնականացման համար, ինչն անհրաժեշտ է բանկոմատներից կանխիկ գումարներ ստանալիս և POS-տերմինալներով Գործարքներ իրականացնելիս: Քարտով անհպում գործարքների դեպքում վճարահաշվարկային համակարգերի կողմից կարող են սահմանվել սահմանաչափեր, որոնք չգերազանցելու դեպքում PIN ծածկագրի մուտքագրում չի պահանջվում:
1. Նոր թողարկված/վերաթողարկված քարտի PIN ծածկագիրը սահմանվում է հետևյալ եղանակներից մեկով.
- Հաճախորդի կողմից` Converse Mobile հավելվածով համապատասխան քարտի կարգավորումներից հետևելով քայլերի հաջորդականությամբ սահմանված հրահանգներին։
- Հաճախորդի կողմից` ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով՝ OTP* կոդի կիրառմամբ։ Այս դեպքում անհրաժեշտ է հետևել բանկոմատի էկրանին հայտնվող հրահանգներին՝ ստացված OTP-ն մուտքագրելով համապատասխան դաշտում:
- Քարտապանի ցանկությամբ` նախապես սահմանված PIN ծածկագրի թողարկմամբ, որի դեպքում PIN ծածկագիրը տպագրվում է մեկ օրինակով և քարտի հետ փակ ծրարով տրամադրվում է Քարտապանին։
2. Քարտի PIN ծածկագրի պահպանման պատասխանատվությունը կրում է քարտապանը:
3. Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN ծածկագիրը Converse Mobile հավելվածի կամ համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով։
4. Քարտի PIN ծածկագիրը մոռանալու/կորցնելու դեպքում քարտապանը կարող է սահմանել նոր PIN ծածկագիր Converse Mobile հավելվածով կամ դիմել Բանկ` վերականգնելու (reset) PIN ծածկագիրը, ինչից հետո նոր PIN ծածկագիրը հնարավոր է սահմանել վերը սահմանված եղանակներով։ Բանկը կարող է նաև քարտապանի դիմումի համաձայն վերաթողարկել քարտը նոր PIN ծածկագրով՝ սակագներով սահմանված լինելու դեպքում գանձելով համապատասխան վճարը:
5. Հավելվածով PIN ծածկագիրը սահմանելու դեպքում POS տերմինալներով Քարտի կիրառմամբ ոչ անհպում գործարքներ հնարավոր է կատարել ԱրՔա համակարգի անդամ որևէ բանկի բանկոմատում օգտագործելուց հետո։
6. Երեք անգամ անընդմեջ սխալ PIN ծածկագիր հավաքելու դեպքում Քարտն ավտոմատ բլոկավորվում է և/կամ կարող է առգրավվել:
_________________________________________
* Քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ ուղարկվող Մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ (OTP), որը կիրառվում է քարտապանի կողմից բանկոմատի միջոցով քարտի PIN կոդը ստեղծելու և քարտն ակտիվացնելու, քարտապանի կողմից ստեղծված թոքենն ակտիվացնելու համար, ինչպես նաև այլ դեպքերում, որպես քարտապանի նույնականացման ապահովման միջոց:
Քարտի տրամադրման և օգտագործման կանոններ
Քարտի տրամադրման և օգտագործման կանոնները ներառում են Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով Գործարքների բողոքարկման վերաբերյալ և այլ կարևոր դրույթներ:
Կանոնները հասանելի են հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/Converse-Cardsrules/:
Քարտը ստանալու պահին քարտապանը պարտավոր է ստորագրել հակառակ կողմի ստորագրության դաշտում: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը` քարտապանի կողմից ներկայացված և ստորագրության նմուշ պարունակող անձը հաստատող փաստաթղթին, հանդիսանում է օրինական հիմք քարտի սպասարկումը մերժելու, ինչպես նաև այն առգրավելու համար՝ առանց որևէ փոխհատուցման:
Քարտով առևտրի և սպասարկման կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումար ստանալու դեպքերում կարող է պահանջվել ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` ստուգելով Գործարքի գումարը: Ստորագրություն կարող է չպահանջվել, եթե կիրառվել է PIN-ծածկագիր կամ անձը նույնականացնող քարտային՝ վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) Գործարքն իրականացնելու պահին:
Անվտանգության կանոններ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում
• բանկոմատի միջոցով PIN-ծածկագիր ստեղծելիս սահմանված ժամկետում OTP-ն չստանալու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին,
• նոր PIN-ծածկագիր սահմանելիս ընտրել թվերի հնարավորինս բարդ համակցություն՝ չօգտագործելով իրար հաջորդող կամ կրկնվող թվեր,
• քարտը և PIN-ծածկագիրն այլ անձանց չփոխանցել,
• PIN-ծածկագիրը չգրել քարտի վրա,
• ինտերնետ միջավայրում չմուտքագրել/չհայտնել PIN-ծածկագիրը, քանի որ ինտերնետ միջավայրում կամ առանց քարտի ներկայացման Գործարքների իրականացման դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում և նախատեսված չէ որևէ վճարահաշվարկային համակարգի կողմից: Մուտքագրելու/հայտնելու դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել Գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
• քարտն օգտագործելիս անհրաժեշտ է PIN-ծածկագիրը մուտքագրել այնպես, որ տեսանելի չլինի երրորդ անձանց և չտեսաձայնագրվի որևէ սարքի միջոցով,
• նախքան քարտով առցանց/էլեկտրոնային տիրույթում Գործարք իրականացնելը` մանրամասն ծանոթանալ տվյալ տիրույթում բաժանորդագրության, գնումների կատարման, առաքման, գործարքի չեղյալացման, ապրանքների վերադարձման պայմաններին, ինպես նաև հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալների առկայությանը,
• առցանց/էլեկտրոնային տիրույթում Գործարք կատարելիս` պետք է օգտվել ճանաչված և հուսալի կայքերից, էլեկտրոնային դրամապանակներից և հավելվածներից, որոնք ապահովված են ժամանակակից անվտանգության միջոցներով, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, «Verified by Visa», «MasterCard SecureCode», «UnionPay 3-D secure» և այլ անվտանգության համակարգերը,
• չօգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Ձեր կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե վերջիններիս քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր:
Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապանին ստանալ քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS (կարճ) հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով քարտի չլիազորված օգտագործումը: Խորհուրդ է տրվում վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես հավաստիանալ, որ Գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
Բանկի կողմից թողարկվող քարտերը հագեցած են 3D Secure* համակարգով` «Verified by Visa», «MasterCard SecureCode», «UnionPay 3-D secure» և այլ անվտանգության համակարգեր, որոնք առցանց/էլեկտրոնային տիրույթում քարտային գործարքների hավաստագրման ժամանակ ապահովում են երկգործոն նույնականացում
_________________________________________
* Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառ, որը քարտապանը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստին ուղարկված նամակի միջոցով:
Քարտի/Թոքենի չլիազորված օգտագործման, կորստի կամ գողացվելու դեպքում
1. Քարտի/սարքավորման կորստի, գողացվելու, չլիազորված օգտագործման կամ նման վտանգի դեպքում հարկավոր է անմիջապես քայլեր ձեռնարկել դրանք բլոկավորելու համար` հետևյալ եղանակներով․
Բլոկավորել քարտը Converse Mobile hավելվածի միջոցով` համապատասխան քարտի կարգավորումներից,
զանգահարել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ (+374) 10 511 211, (+374) 12 444 444 շուրջօրյա կամ քարտի վրա նշված հեռախոսահամարներից մեկով և ներկայացնել բանավոր դիմում, որի ստացումից և քարտապանի ինքնությունը ճշտելուց հետո քարտը կբլոկավորվի:
ուղարկել պատշաճ գրավոր հաղորդագրություն [email protected] էլ. հասցեով, հավելվածի չատի միջոցով, Ինտերնետ-Բանկ համակարգով կամ գրավոր դիմում ներկայացնելով Բանկի ցանկացած մասնաճյուղում։
2. Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանի` Բանկին չտեղեկացնելու, ուշ տեղեկացնելու կամ մինչև ծանուցելու պահը կատարված Գործարքների հետևանքով կրած վնասների համար:
3. Բլոկավորումից հետո, կորցրած քարտը հայտնաբերելու դեպքում, ապաբլոկավորման համար քարտապանը կարող է դիմել Բանկին Converse Mobile hավելվածի միջոցով, ուղարկել պատշաճ գրավոր հաղորդագրություն վերը նշված եղանակներով կամ դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Գործարքի բողոքարկում
1. Քարտապանը, քաղվածքի ձևավորման պահից` 3 ամսվա ընթացքում (եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ համապատասխան վճարահաշվարկային համակարգի կանոններով), կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված Գործարքները` Բանկի կողմից սահմանված ձևով լրացված հայտով` դրան կցելով իր բողոքը հիմնավորող փաստաթղթերը: Խորհուրդ է տրվում որևէ անհամապատասխանության կամ չարտոնված Գործարք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին:
2. Բանկը, վճարահաշվարկային համակարգերի կանոններին համապատասխան, կօժանդակի բողոքարկված Գործարքի գումարի վերականգնմանը, սակայն դրա անհնարինության դեպքում քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
3. Բանկը, բողոքարկման հայտին ի պատասխան, 90 օրյա ժամկետում կամ վերականգնում է բողոքարկվող Գործարքի գումարը քարտային հաշվին, կամ քարտապանին տրամադրում է գրավոր պատասխան՝ գումարի վերադարձման անհնարինությունը հիմնավորելով: Առանձին դեպքերում, քարտապանին պատշաճ ծանուցելով, հնարավոր է պատասխան գրությունը տրամադրվի կամ գումարը վերականգնվի սահմանված 90 օրյա ժամկետից ուշ՝ ելնելով վճարահաշվարկային համակարգերի կանոններից կամ այլ չնախատեսված հանգամանքներից:
4. Անհրաժեշտ է պահպանել քարտով կատարված Գործարքների հետ կապված բոլոր վճարային փաստաթղթերը` մինչև քարտային հաշվից քաղվածքի ստացումը, համեմատել քաղվածքում նշված Գործարքներն իրականում կատարված ծախսերի հետ, անհամապատասխանությունների առկայության դեպքում, վերը նշված ժամկետում հայտնել Բանկին: Բանկն իրավունք ունի մերժել նշված ժամկետից ուշ ստացված բողոքները:
Հաճախորդի քարտային հաշվից, Բանկի ծրագրերի տեխնիկական կամ կապի խափանման հետևանքով, ինչպես նաև Բանկի աշխատակիցների մեղքով ավելի գանձված կամ կրկնակի գանձված գումարները, վերադարձվում են հաճախորդի Քարտային հաշվին` խնդիրը Բանկին հայտնի դառնալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործարքների կատարման ժամկետներ
1. Գործարքի գումարը համարվում է ելքագրված քարտային հաշվից Գործարքի հաշվառման օրը: Գործարքը, կախված առևտրի/սպասարկման կետի և Գործարքի տեսակից, կարող է հաշվառվել մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում: Գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է, ինչպես նաև քարտային հաշվի քաղվածքում արտացոլվում է, որպես կանոն, հետևյալ ժամկետներում՝
• ԱրՔա համակարգում կատարված լինելու դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը,
• ԱրՔա համակարգից դուրս կատարված լինելու դեպքում, որպես կանոն, 2-3 աշխատանքային օր հետո:
2. Քարտի գծով կարող է ձևավորվել Գերածախս` կախված Գործարքների որոշ տեսակների (հյուրանոցների ամրագրման, ավտովարձույթի, տուրիզմի և զվարճանքի ոլորտի սպասարկման կետերում կատարված գործարքներ և այլն) առանձնահատկություններից. սպասարկող բանկի կողմից Գործարքի ներկայացման ժամկետներից, ծրագրային խնդիրներից, սպասարկման կետի կողմից կատարված հետվճարներից/հետվերադարձերից, օֆլայն ռեժիմում կատարված Գործարքներից (որի դեպքում Գերածախսը կարող է առաջանալ նաև քարտին դրամական միջոցների բացակայության դեպքում), Բանկի կողմից սահմանված միջնորդավճարներից, արտարժույթի փոխանակմամբ Գործարքներից և այլն:
Քարտի առգրավման դեպքում
Բանկի բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում բանկոմատից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում.
• Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը երկօրյա ժամկետում ենթակա են տրամադրման քարտապաններին:
• Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը Բանկում պահպանվում են 30 օր, այսինքն քարտապանը քարտը հետ ստանալու նպատակով պետք է Բանկ ներկայանա քարտի առգրավման օրվանից 30-օրյա ժամկետում:
Քարտի բլոկավորում և հաշվի սառեցում
Ելնելով Քարտապանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` Քարտային հաշվով 6 (վեց) ամիս և ավելի շրջանառություն չլինելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանի սառեցնել Քարտային հաշիվը և բլոկավորել Քարտն` առանց այդ մասին Քարտապանին լրացուցիչ տեղեկացնելու, ինչը, սակայն, չի սահմանափակում Բանկի իրավունքը Քարտային հաշվից գանձելու իր հանդեպ Քարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գումարները:
Բանկն իր նախաձեռնությամբ կարող է բլոկավորել քարտը և սառեցնել քարտային հաշիվը նաև հետևյալ դեպքերում.
1. քարտի տվյալները (քարտի վերջնաժամկետը, CVV2/CVC2 ծածկագիրը) Գործարքի փորձի ժամանակ մի քանի անգամ սխալ է մուտքագրվել,
2. քարտապանը Բանկի նկատմամբ ունի ժամկետանց պարտավորություններ,
3. քարտապանը սահմանված ժամկետներում չի ստացել թողարկված քարտը,
4. քարտապանը ժամանակին չի կատարել սակագներով սահմանված վճարումները,
5. պետական իրավասու մարմիններից ստացվել է բլոկավորման համապատասխան գրություն,
6. Բանկը, կատարվող մոնիթորինգի ժամանակ, հայտնաբերել է զեղծարարական/խարդախության կասկած հարուցող Գործարքներ:
Բանկը կարող է ապաբլոկավորել քարտը և ապասառեցնել քարտային հաշիվը, եթե.
1. քարտապանը մարել է ժամկետանց պարտավորությունները,
2. քարտապանը վճարել է սակագներով սահմանված վճարումները,
3. պետական իրավասու մարմիններից ստացվել է ապաբլոկավորման համապատասխան գրություն,
4. Բանկը, կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերած կասկածելի զեղծարարական/խարդախության կասկած հարուցող Գործարքների գծով, ստացել է բանավոր կամ գրավոր հավաստում դրանց ոչ զեղծարարական լինելու վերաբերյալ:
Առանձին դեպքերում Բանկն իրավասու է նաև սեփական նախաձեռնությամբ քարտը տեղադրել միջազգային բլոկավորման համակարգում, եթե առկա է արտասահմանյան երկրում չլիազորված օգտագործելու իրական վտանգ, որի դեպքում քարտապանը պարտավոր է վճարել սակագներով սահմանված` միջազգային բլոկավորման համակարգում տեղադրման վճարը` անկախ քարտի բլոկավորված կամ փակված լինելու հանգամանքից:
Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում Գործարքների կատարումը:
Քարտի վերաթողարկում
Քարտերը ենթակա են վերաթողարկման.
1. Ֆիզիկական վնասվածքի դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը (մնացած տվյալները մնում են անփոփոխ): Վերաթողարկման դեպքում քարտապանը Բանկին հանձնում է վնասված քարտը:
2. Քարտի կորստի/գողության, տվյալները 3-րդ անձանց հայտնի դառնալու դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը:
3. PIN-ծածկագրի կորստի/մոռանալու դեպքում՝ այն հնարավոր է վերականգնել, սակայն դիմումի հիման վրա կարող է նաև վերաթողարկվել քարտը:
4. Քարտի վրա տպագրված տվյալների փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի վրա գրված անվան, ազգանվան տվյալները և PIN-ծածկագիրը: Այդ դեպքում քարտապանը Բանկին է հանձնում քարտը:
5. Քարտի տեսակի փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի տեսակը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը: Առկայության դեպքում (եթե փոփոխության պատճառը քարտի կորուստը չէ) քարտապանը Բանկին հանձնում է քարտը:
6. Քարտի գործողության ժամկետի ավարտին ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի ժամկետը և PIN-ծածկագիրը, իսկ հին քարտը քարտապանի կողմից վերադարձվում է Բանկ նոր քարտը ստանալու պահին:
Թոշակ դեբետային քարտերը ավտոմատ չեն վերաթողարկվում՝ ենթակա են վերաթողարկման միայն կենսաթոշակառուների կողմից անձամբ ներկայացված վերաթողարկման դիմումների հիման վրա՝ Բանկի պահանջով ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Քարտերը վաղաժամկետ կարող են վերաթողարկվել քարտի վերջնաժամկետից 3 ամիս շուտ:
Քարտի/քարտային հաշվի փակում
Քարտը ենթակա է փակման հետևյալ դեպքերում.
• քարտի ժամկետի ավարտին չվերաթողարկման դեպքում,
• թողարկումից հետո քարտը մեկամսյա ժամկետում չստանալու պատճառով հետվերադարձի դեպքում,
• հաճախորդի դիմումի հիման վրա:
Պայմանագրի լուծման վերաբերյալ քարտապանի գրավոր դիմումը ստանալու պահից 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի քարտի սպասարկումը:
Քարտի գծով պարտավորությունների առկայության դեպքում փակման դիմումը կարող է ընդունել միայն այդ պարտավորությունների մարումից հետո:
Դրական մնացորդ ունենալու դեպքում հաճախորդն այն կարող է ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 45 օր անց. նշված ժամկետում հնարավոր պարտավորությունների առաջացման դեպքում հաճախորդը պարտավոր է մարել առաջացած գերածախսը 5 բանկային օրվա ընթացքում:
Քարտի սպասարկման դադարեցման դեպքում քարտապանը շարունակում է պարտավորություն և պատասխանատվություն կրել այն Գործարքների վճարման համար «որոնք կատարվել են նախքան քարտի սպասարկման դադարեցումը և/կամ քարտը Բանկին հանձնելը (ոչնչացնելը):
Փակված քարտի հաշվի մնացորդը երեք ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում գանձվում է 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար, եթե մնացորդը փոքր է 1,000 ՀՀ դրամից, ապա գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:
Քարտի փակմանը հաջորդող երկրորդ տարվանից սկսած հաշվից ամսական գանձվում է 5,000 ՀՀ դրամ: Սույն սակագինը չի կիրառվում, եթե հաճախորդի որևէ հաշվով կատարվել են գործարքներ կամ վերջինս Բանկում ունի գործող ավանդ կամ որևէ ֆինանսավորում, ինչպես նաև չի տարածվում օրենքով սահմանված կարգով արգելանքի տակ գտնվող բանկային հաշիվների վրա: Եթե երկու տարի և ավելի գործառնություն չիրականացված հաշվի մնացորդը փոքր է 5,000 ՀՀ դրամից, գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:
Պատասխանատվություն
Բանկը պատասխանատվություն չի կրում.
1. Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում:
2. Որևէ բանկոմատում, կանխիկացման կամ առևտրի և սպասարկման կետում (այդ թվում` ինտերնետային միջավայրում գրանցված) քարտի չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
3. Քարտով կատարված այն Գործարքների հետևանքով քարտապանին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են.
• միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով՝ PIN-ծածկագրի մուտքագրմամբ,
• մագնիսական ժապավենի կամ չիպի ֆիզիկապես ընթերցմամբ, կամ CVV2/CVC2 ծածկագրի մուտքագրմամբ և թողարկող բանկի կողմից օնլայն հավաստագրման ստացմամբ (անգամ այն դեպքում, երբ Գործարքի անդորրագրին առկա ստորագրությունը տարբեր է քարտապանի փաստացի ստորագրությունից),
• օֆլայն ռեժիմում, եթե դրանք կատարվել են նախքան հաճախորդի կողմից քարտը Բանկին վերադարձնելը և/կամ քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված չլինելու ժամանակահատվածում,
• առցանց` 3D Secure հավաստագրման ստացմամբ, ինչպես նաև 3D Secure անվտանգության համակարգ ապահովող կայքերում, սակայն առանց 3D Secure հավաստագրման ստացման:
Քարտապանը պատասխանատվություն չի կրում օֆլայն ռեժիմում կատարված այն Գործարքների համար, որոնք կատարվել են քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված լինելու ժամանակահատվածում:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
• Քաղվածքի տրամադրում` 0
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում*՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
Ներհանրապետական՝ 0
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
_________________________________________
* Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Հեռահար կապի միջոցներ
Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝
Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS - Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/
Բանկոմատներ և կանխիկացման կետեր
Բանկի բանկոմատների ցանկ՝ https://conversebank.am/hy/atms/
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
|
1 |
Թոշակ դեբետ քարտի տրամադրման հայտ |
|
2 |
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ) |
|
3 |
FATCA հարցաթերթիկ |
|
Ուշադրություն |
|
Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով արտերկրի կանխիկացման, առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում արտարժույթի փոխանակման ժամանակ գործում է Բանկի կողմից սահմանված 2% միջնորդավճար: Բացառություն են կազմում. Visa քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով և Եվրոյով, իսկ Mastercard քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով կատարված գործարքները: |
|
Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով Գործարքների դեպքում հավաստագրման և փաստացի հաշվառման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են համապատասխան վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ հաշվառման ժամանակ` Բանկի կողմից դրան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված համապատասխան փոխարժեքները։ Visa քարտերով, ԱՄՆ դոլարից և Եվրոյից, իսկ այլ քարտերով՝ ԱՄՆ դոլարից տարբերվող արժույթով, միջազգային (ՀՀ սահմաններից դուրս և/կամ օտարերկրյա բանկի կողմից սպասարկվող առևտրի կետերում) Գործարքների դեպքում կատարվում է Գործարքի արժույթից փոխանակում ԱՄՆ դոլարի` վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված փոխարժեքով, իսկ ԱՄՆ դոլարից` քարտային հաշվի արժույթի` Բանկի կողմից` հաշառման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված համապատասխան փոխարժեքով: Այս գործարքների դեպքում Բանկի կողմից սակագներով կարող է սահմանվել և կիրառվել համապատախան միջնորդավճար, որը հասանելի է Բանկի պաշտոնական կայքում: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում: |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
|
Բանկային հաշվից ելքագրումներն իրականացվում են բացառապես լիազոր մարմնի և հաճախորդի կարգադրության հիման վրա: Առանց հաճախորդի համաձայնության կենսաթոշակային հաշվից միջոցների հետգանձում կարող է իրականացվել Լիազոր մարմնի կարգադրության (պահանջի) հիման վրա: |
|
Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: |
|
Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին: |
|
Բանկը պայմանագիր կնքելիս Ձեզ կտրամադրի «Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները», որում ներկայացված են քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները: |
Քարտի տրամադրման վայր
Քարտը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ հետևյալների` "Ավիացիա" և "Շիրակ":
Ձեր ֆինանսական տեղեկատուն
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart .
Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):
|
Ավանդի արժութային կառուցվածքը |
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը |
|
|
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
16 միլիոն ՀՀ դրամ |
|
|
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ |
7 միլիոն ՀՀ դրամ |
|
|
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է |
16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
|
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է |
7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
|
Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 ("Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +37410 583514
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
- WhatsApp ՝ +374 95 511211
Թարմացվել է 20.04.2026թ.
Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ