Դեկտեմբերի 25-27-ը՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի բոլոր խանութներում վճարեք Կոնվերս Բանկի քարտերով և 20%-ը ստացեք հետ
22.12.2015 - Դեկտեմբերի 25, 26, 27-ին Կոնվերս Բանկի բոլոր քարտապանները կարող են օգտվել տարվա ամենամեծ CashBack-ից «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի բոլոր խանութներում: CashBack ծրագրի շրջանակներում Բանկի հաճախորդները կստանան գումարի հետվերադարձ 20%-ի չափով` 3 օրվա ընթացքում կատարած բոլոր գործարքների դիմաց:
Դարձիր Ձմեռ Պապ և պարգևիր ժպիտ երեխաներին
21.12.2015 - Կոնվերս Բանկը կրկին նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ Պապ» բարեգործական ակցիան: Բանկի Գլխամասային գրասենյակում տեղադրված տոնածառի բացիկները այս անգամ նույնպես կլինեն երեխաների լուսանկարներով և ամանորյա ցանկություններով:
Ներդրեք ավանդներ ՀԾ Ինտերնետ-բանկի միջոցով
30.11.2015 - Կոնվերս Բանկը առաջարկում է ներդնել Ձեր ավանդները ՀԾ Ինտերնետ-բանկի միջոցով՝ առանց բանկ այցելելու:
3D Secure անվտանգության համակարգ
30.11.2015 - Այսուհետ Կոնվերս Բանկի Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը պաշտպանված է 3D Secure անվտանգության համակարգով:
Մեկ ֆիլմ՝ կես տոմս
17.11.2015 - Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը՝ ամեն երեքշաբթի Սինեմա Սթար կինոթատրոնում վճարեք Կոնվերս Բանկի քարտերով և յուրաքանչյուր տոմսի գնի 50%-ը ստացեք հետ:
«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն իր դռները բացեց առաջին ուսանողների համար
27.10.2015 - Հոկտեմբերի 23-ին «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն իր դռները բացեց երիտասարդների համար: Առաջին դասը վարեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: