"Կոնվերս բանկը"` "Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի" հովանավոր
08.09.2008
Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որը նվիրված էր աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերոտ Ստուրուային, շնորհավորելով Մեծ բեմադրիչին` Բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը Վարպետին մյուս բեմադրիչներից առանձնացրեց "անտառում ծառն առանձին տեսնելու" հատկությամբ: Նրա խոսքերով, բացման արարողությունը կրկնակի տոն է, քանի որ փառատոնից բացի հայ ժողովուրդը նշում է մեր հարևան ազգի զավակի հոբելյանը:Բանկի անունից Արարատ Ղուկասյանը Շեքսպիրյան ստեղծագործությունների 20-րդ դարի լավագույն բեմադրիչին նվիրեց Մեսրոպ Մաշտոց անվանական հուշադրամ և պատվոգիր` որպես խորհրդանիշ հայ-վրացական մշակութային կապերի:
Փառատոնին մասնակցում են Մոսկվայի Չեխովի անվ. գեղարվեստական թատրոնը, Թբիլիսի Ռուսթավելու անվ. ազգային ակադեմիական թատրոնը և այլ օտարերկրյա թատրոններ, կներկայացվի հանրահռչակ ռեժիսորներ Ռոբերտ Ստուրուայի, Նյակրոշուսիի, Բուտուսովի շեքսպիրյան բեմադրություններ:
Փառատոնին մասնակցում են հայտնի շեքսպիրագետներ Ալեքսեյ Բարտոշևիչը և Անջեյ Ժուրովսկին, որոնք հանդես կգան վարպետաց դասերով: