Թեժ գիծ +37410 511 211

Իմ Կոնվերս

 Իմ Կոնվերս

Իմ Կոնվերս համակարգը հնարավորություն է տալիս Կոնվերս Բանկի հաճախորդներին՝ առցանց տարբերակով, դիտել Բանկում գործող ընթացիկ, խնայողական, քարտային հաշիվների, նաև ժամկետային ավանդների և վարկերի մնացորդները, ինչպես նաև հետևել քաղվածքներին: 

Իմ Կոնվերս համակարգից կարող են օգտվել ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, ովքեր հանդիսանում են Կոնվերս Բանկի հաճախորդներ:

Իմ Կոնվերս համակարգ կարելի է մուտք գործել Բանկի ինտերնետային կայքի գլխավոր էջից՝ www.conversebank.am և անցնել գրանցման հետևյալ փուլերը՝

  1. Սեղմել Գրանցվել կոճակը
  2. Բացված պատուհանում ընտրել Իրավաբանական կարգավիճակը՝ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ
  3. Մուտքագրել Հաշվի համարը առանց 19300-ի
  4. Լրացնել Անունը և Ազգանունը՝ մեծատառերով
  5. Բոլոր դաշտերը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Ուղարկել կոճակը

Ֆիզիկական անձ հաճախորդի պարագայում հայտի դաշտերը լիարժեք լրացնելուց և Ուղարկել ստեղնը սեղմելուց հետո գրանցման գործընթացն այսքանով ավարտվում է և հաստատման հավաստումը էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրության միջոցով երեք բանկային օրվա ընթացքում:

Իրավաբանական անձ հաճախորդի պարագայում կատարվող գործողությունները. 

Տեղեկատվական ամփոփագիր