Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության

02.09.2022

 Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:

Վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:

Ֆինանսավորում տրամադրվում է շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ առանց ֆինանսական վերլուծության իրականացման, ինչի շնորհիվ նվազում է վարկավորման համար պահանջվող ժամանակահատվածը:
Հայտի ուսումնասիրման վճար ևս նախատեսված չէ:
Այլ մանրամասներ՝ https://conversebank.am/hy/converseblitz/, հեռախոսահամար՝ 011-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին