Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

“Converse4Women”՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին

14.06.2021

Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի ներքո ներգրավել է վարկային միջոցների հերթական տրանշը՝ 1 մլն դոլարին համարժեք դրամի չափով՝ “Converse4Women” փաթեթի շրջանակում ֆինանսավորում իրականացնելու համար:
Փաթեթի շրջանակում իրականացվում է ինչպես սկսնակ /startup/, այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ մինչեւ 7 տարի ժամկետով, մրցունակ պայմաններով: Դրանից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են:
Առևտրի, սպասարկման, արտադրության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին, ձեռնարկատերերին տրամադրվում է նաեւ անվճար ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաեւ առաջարկվում են բանկային պրոդուկտներ՝ արտոնյալ պայմաններով:
Մասնավորապես, “Converse4Women”-ի շրջանակում Բանկն առաջարկում է.

-Իրավաբանական անձ վարկառուների համար անվճար են ընթացիկ հաշիվների բացումը և վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը և այլն:
-Ֆիզիկական անձ վարկառուների համար անվճար են խնայողական հաշվի բացումը և վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/converse4women/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին