Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ՓՄՁ վարկավորումը ավելի գրավիչ է դարձել

12.03.2021

Կոնվերս Բանկը գործարկել է փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ վերականգնմանն ու զարգացմանն ուղղված վարկային պրոդուկտների համալիր փաթեթ՝ էականորեն բարելավելով որոշ վարկատեսակների պայմաններ եւ գործարկելով ՓՄՁ վարկավորման ակցիա:
Վարկավորման պրոդուկների շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է առանց եկամտի վերլուծության վարկավորում սեղմ ժամկետում՝ ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով:
Մասնավորապես, “Converse Fast” պրոդուկտի շրջանակում Բանկն իր հաճախորդներին է առաջարկում առանց գույքի գրավադրման կարճաժամկետ վարկավորում՝ մինչեւ 20 մլն դրամի չափով, մրցունակ տոկոսադրույքով:
“Converse Blitz” -ով վարկավորումը ավելի երկարաժամկետ է՝ մինչեւ 60 ամիս է, առավելագույն գումարը՝ 30,000,000 ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը: Բանկի գործող հաճախորդների համար գործում են վարկավորման արտոնյալ պայմաններ:
Զուգահեռաբար ՓՄՁ-երը կարող են մինչև 180 ամիս ժամկետով, առավելագույնը 200 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ ներգրավել Բանկի գործարկած ակցիայի շրջանակում:
“ՓՄՁ համալիր աջակցությունը՝ այդ թվում վարկավորումը մրցունակ պայմաններով, միշտ եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում, ինչի մասին են վկայում կորպորատիվ ֆինանսավորման հարցում Բանկի նվաճումներն ու ցուցանիշները: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, փոքր եւ միջին ձեռնարկատերերին համապարփակ բանկային եւ խորհրդատվական ծառայություններ են մատուցվում նաեւ Բանկի ՓՄՁ աջակցման կենտրոնում”, -ասել են Կոնվերս Բանկում:
Մանրամասները՝ www.converesebank.am
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին