Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկն ու Հայփոստը ակցիա են գործարկել

21.02.2018

Banks.am

Կոնվերս Բանկն ու Հայփոստը համատեղ ակցիա են գործարկել Shopin ծառայությունից օգտվողների համար:

"Ակցիայի գործարկմամբ Կոնվերս Բանկը խորացնում է գործակցությունը բանկի հիմնական բաժնետիրոջ՝ Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբում ներառված մեկ այլ կառույցի՝ "Հայփոստ"-ի հետ՝ փոստային օպերատորի Sհopin համակարգով անկանխիկ գնումներ կատարողներին որոշ բանկային ծառայություններ մատուցելով արտոնյալ պայմաներով",- նշել են բանկում:

Մասնավորապես, ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկը 2017թ. ընթացքում Shopin ծառայությունից օգտված հաճախորդներին առաջարկում է Visa Gold եւ Visa Classic քարտեր՝ 50%-ով զեղչված սպասարկման վճարով, ինչպես նաեւ վարկային սահմանաչափով Visa Virtual հաշիվներ:

"Մինչեւ 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել միայն Հայփոստի Shopin ծառայությունից օգտվելու նպատակով (ապրանքներ ձեռք բերելու եւ գնված ապրանքի` Հայփոստի կողմից առաքման ծառայության վճար)",- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, Կոնվերս Բանկը Հայփոստի որոշ բաժանմունքների հաճախորդներին է առաջարկում ապառիկ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:

Հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/15103

← Վերադառնալ ցուցակին