Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը

19.02.2018

Banks.am

Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից:

Ծառայության համար ինտերնետ հասանելիություն չի պահանջվում:

"USSD ծառայությունը մատչելի է եւ դրանից օգտվելու համար հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաեւ օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը եւ հետեւել հրահանգներին",- ասված է հաղորդագրությունում:

Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ:

Ծառայության համար բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որեւէ հավելյալ գանձում չի կատարվելու:

"Ներկայում Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline եւ
ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաեւ այլ օպերատորի հաճախորդների համար նման ծառայության ներդրման ուղղությամբ",- նշել են բանկում:

Հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/15094

← Վերադառնալ ցուցակին