Կոնվերս Բանկում ամանորյա առաջարկ է գործում
13.12.2017

Banks.am
Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ Ամանորի տոներին ընդառաջ՝ աճել է Վրաստանի բարձրակարգ հյուրանոցների եւ ռեստորանների հետ բանկի համագործակցության շրջանակում ներկայացված առաջարկի պահանջարկը:
"Մասնավորապես, Կոնվերս Բանկն իր քարտապաններին է առաջարկում Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, եւ բանկի գործընկերների ցանցում Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով՝ կստանան 5-25% զեղչ: Բանկի գործընկեր բոլոր հյուրանոցներն ու ռեստորանները մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմարավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը",- ասված է հաղորդագրությունում:
Բանկում հավելել են, որ "այս առաջարկը նախ եւ առաջ նրանց համար է, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում՝ մատչելի գնով":